Showing posts with label ՀՀ ԶՈՒ. Show all posts
Showing posts with label ՀՀ ԶՈՒ. Show all posts

04/06/2019

ՀՀ ԶՈՒ-երը ուշի ուշով հետևում են թուրք-ադրբեջանական զորավարժություններին. Արծրուն Հովհաննիսյան

«Թուրք-Ադրբեջանական զորավարժությունների մասին. 
Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»։

Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/05/2019

Անցկացվել է նախնական զինվորական պատրաստության գործնական պարապմունք

Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում հանրակրթական դպրոցների աշակերտների հետ անցկացվել է նախնական զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված գործնական պարապմունք: Զորամասի հրամանատարության կողմից համապատասխան հրահանգավորումից հետո աշակերտներն ուսումնական կետերում ծանոթացել են հրաձգային զենքի տեսակներին, կատարել կրակային պատրաստության վարժություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/05/2019

2-րդ զորամիավորումում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն

Ապրիլի 30-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժության շրջանակում ենթակա ստորաբաժանումները բերվել են մարտական  պատրաստականության աստիճանի և զբաղեցրել հրամանատարական կետերը: 
Մայիսի  1-ին  անցկացվել է զորավարժության երկրորդ՝ պաշտպանողական  և  հարձակողական  մարտերի  նախապատրաստման փուլը, իրականացվել են  տեղազննման  աշխատանքներ, մշակվել է մարտի կազմակերպման հրամանատարական որոշումը:  

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/04/2019

Անցկացվում են կապի ստորաբաժանումների ուսումնական վարժանքներ

Մարտավարական իրավիճակում առաջադրվող խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ապրիլի 29-ից 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվում են ուսումնական վարժանքներ։

Սահմանված հսկողական ժամկետների համաձայն՝ անձնակազմը ցերեկային ու գիշերային պայմաններում իրականացնում է կապի հանգույցների ծավալում: Բացազատվում են դաշտային կապի հանգույցները, հաստատվում են բոլոր կապերը վերադաս և ենթակա շտաբերի հետ:
Վարժանքների ընթացքում կապի ստորաբաժանումները կատարելագործում են տեխնիկայի շահագործման կանոնների իմացության, կիրառման և սպասարկման կարողությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցրել են հակառակորդին.Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Banak.info-ն հայտնել էր, որ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ։

«Կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրել։ Կրակել են նաև Ոսկեպարի և Բաղանիսի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ, կորուստներ չունենք»,- ասել էր ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Այսօր՝ ապրիլի 30-ին Արծրուն Հովհաննիսյանը Banak.info-ի հետ զրույցում ասել է.
«Ի պատասխան երեկ Այգեպար-Բաղանիս ավտոճանապարհի ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակի, հայկական զինված ուժերը բացել են պատասխան կրակ՝ լռեցնելով հակառակորդին. այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատում եմ նորմալ»:

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանն այս մասին ասել է նախքան վիրավոր զինծառայողի մասին տեղեկատվության հայտնի դառնալը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/04/2019

Մարտական հրաձգությամբ հրետանային զորավարժություն

Հրետանու ճամբարային հավաքների շրջանակում 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ զորավարժություն:

Զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումներն անհատական կրակով և հրետանային համազարկերով ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ առաջնագծում և պաշտպանության խորքում տեղակայված հենակետերը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/04/2019

Համալիր մարզումներ ՀՕՊ ստորաբաժանումում

Ապրիլի 22-ին 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:

Մարզումների ընթացքում, գործնական պարապմունքների ձևաչափով, ստուգվել են մարտական առաջադրանքների կատարման, մասնավորապես՝ նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական խոցման ժամանակ անձնակազմի մասնագիտական գործողությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/04/2019

Համալիր ստուգումներ հրետանային զորամասում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան:
Ստուգվել են ստորաբաժանումների ծավալման ևկիրառման խնդիրների կատարմանպատրաստականությունըանձնակազմիներդաշնակ գործելու ունակությունները:Անձնակազմի հետ անցկացվել ենմասնագիտական պարապմունքներ և կրակիկառավարման մարզումներայդ թվում՝ գիշերայինպայմաններում:
Ստորաբաժանումները ցուցաբերել են բարձրպատրաստվածություն և լիարժեք կատարելառաջադրված խնդիրները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/04/2019

ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զինծառայողները նախապատրաստվում են «Անվտանգ միջավայր» մրցույթին

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների շրջանակում կայանալիք «Անվտանգ միջավայր» մրցույթին պատշաճ ներկայանալու համար զորավարժարաններից մեկում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զինծառայողներն անցկացնում են նախապատրաստական պարապմունքներ:

«Անվտանգ միջավայր» մրցույթին մասնակցելու են ԱՊՀ անդամ պետությունների և այլ երկրների զինված ուժերի լավագույն ռադիացիոն, քիմիական և կենսաբանական հետախուզական հաշվարկները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/04/2019

Անցկացվել են գումարտակների հրետանային ստորաբաժանումների պարապմունքներ

5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են գումարտակների հրետանային ստորաբաժանումների պարապմունքներ: Տեսական, գործնական, ցուցադրական և ստուգողական դասընթացների միջոցով ստուգվել են հրաձգության և կրակի կառավարման խնդիրներ կատարելու ունակությունները, ամրապնդվել և զարգացել են հրետանային ստորաբաժանումների, ջոկերի հաշվարկների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ու ներդաշնակ գործելու, համատեղ խնդիրներ կատարելու կարողությունները:
Պարապմունքներին հաջորդել է «Լավագույն հրետանային մարտկոց» համաբանակային մրցումների եզրափակիչ փուլը: Հաղթողներին զորամասի հրամանատարը խրախուսել է արձակուրդով և շնորհակալական նամակով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/04/2019

Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատանքային այցը ՊԲ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական  համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի  5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է հարավային և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի մշտական տեղակայման վայրեր ու առաջնագիծ: Այցի շրջանակում մասնավոր ուշադրություն է դարձվել միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցերին:

Աշխատանքային այցի երկրորդ օրը հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու բանակի հրամանատարն այցելել են կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքերին, հետաքրքվել դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններով:
Այցի ավարտին ի մի են բերվել զորամասերի մարտական պատրաստության, թիկունքային ու տեխնիկական ապահովման ուղղություններում արձանագրված  արդյունքները և հստակեցվել  համագործակցության հետագա անելիքները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/04/2019

«Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի համատեղ լայնածաված զորավարժությունները

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն:

Զորավարժության նպատակն է ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:
Մարտավարական զորավարժության շրջանակում, ապրիլի 3-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հանդիսավոր միտինգ և շարային ստուգատես: Ողջունելով զորավարժության մասնակիցներին` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հետաքրքրվել է նրանց մարտական պատրաստականությամբ ու տրամադրվածությամբ, ներգրավված ստորաբաժանումների, ծառայությունների և տեխնիկական միջոցների պատրաստության մակարդակով:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը վստահություն է հայտնել, որ հերթական համատեղ զորավարժության արդյունքները լինելու են գոհացուցիչ և առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվելու են արդյունավետ ու բարձր մակարդակով:
Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։  Խաղարկվելու են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ: Զորավարժությունը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինծառայողները կամավորության սկզբունքով արյուն են հանձնել

Զինված ուժերում դոնորական արյուն պաշարելու ամենամյա պլանի համաձայն, զինծառայողներն անվարձահատույց և կամավորության սկզբունքով արյուն են հանձնել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-մասնագետների հսկողությամբ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/04/2019

Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժան:
Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։