Showing posts with label ՀՀ ԱԳՆ. Show all posts
Showing posts with label ՀՀ ԱԳՆ. Show all posts

17/02/2019

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները

Artsakhpress.am կայքը գրում է.

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սլովակական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ համագործակցությունը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության գործընկերությանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող կարևոր հենք:

Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում քննարկում է ծավալվել ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման շուրջ:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/12/2018

«Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է». ԱԳՆ խոսնակ

Aravot.am կայքը գրում է.
«Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի կանխարգելման օրակարգը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Սպառազինության մրցավազքը հանգեցնում է ապակայունացման աճին: Տարբեր մակարդակներում մեր գործընկերների առաջ այս հարցն արծարծում ենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված այն նկատառմանը, թե ինչու նա Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում չի քննադատում ՌԴ նախագահին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքը պետք է կանխվի. «Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»: 

Աննա Նաղդալյանի խոսքով՝ նշյալ դիրքորոշումը պետք չէ նույնականացնել ՀՀ կարողությունների եւ վճռականության պակասի հետ. «Այդպես չէ. ՀՀ զինված ուժերն ունեն բարձր պատրաստվածություն եւ ռազմատեխնիկական հագեցվածություն՝ ապահովելու համար ՀՀ եւ Արցախի անվտանգությունը: Մենք գիտակցում ենք տարածաշրջանում լարվածության աճի հետեւանքները, ուստի Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորությունը մշտապես մեր օրակարգում է»: 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/11/2018

Պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը չեն փոխվի. Փաշինյան


News.am կայքը գրում է.
Ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորելու ժամանակ պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը չեն փոխվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանում ընթացող երթի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ եթե «Իմ քայլը» դաշինքը ստանա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն, ապա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմնան իրենց պաշտոններում եւ կշարունակեն պաշտոնավարել: Մնացած նախարարությունների մասով Փաշինյանը հստակ ոչինչ չասաց:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/11/2018

Հայաստանը թեկնածուներ ունի. ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՀԱՊԿ քարտուղար առաջադրելու մասին

News.am կայքը գրում է.
Հայաստանում  բավարար ռեսուրս ունենք, կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ առաջադրելուն:

Նախարարի պաշտոնակատարը չմանրամասնեց, թե ովքեր են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր թեկնածուները՝ նշելով, որ չի ցանկանում առաջ ընկնել գործընթացներից.

«Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք մեր գնահատմամբ կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասաց նա:

Հարցեին, թե արդյոք Հայաստանը շահագրգիռ է թեկնածու առաջադրել, Մնացականյանն ասաց. «Շահագրգիռ ենք, որ ՀԱՊԿ-ը որպես հավաքական անվտանգության կազմակերպություն շարունակի մնալ արդյունավետ: Մենք կարող ենք այդ գործառույթը իրականացնել, եթե մեր կողմից լինի թեկնածու, վստահ եմ՝ կարող ենք, ուրիշի կողմից եթե լինի, պետք է նայենք, ով է այդ ուրիշը»:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, արտաքին գործերերի նախարարների խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ընթացակարգային հարցեր։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Գլխավոր քարտուղարին hետ կանչել հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում. ԱԳՆ

News.am  կայքը գրում է.
Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որեւէ կերպ կարգավորված չէ, եւ հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից: «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ` պարզելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը:

-Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը: Ինչպե՞ս է այն իրականացվում:

ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է ՀԱԽ կողմից՝ ԱԳՆԽ ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: Գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգը որեւէ կերպ կարգավորված չէ, եւ հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են դեռեւս այս տարվա ամռանը Հայաստանի կողմից:

-Ո՞ր երկրներն իրավունք ունեն դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու համար: Ի՞նչ հիմքերով կարող են փոխարինել նրան:

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը, սակայն ՀԱՊԿ շրջանակում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:

-Տվյալ երկիրը, որն առաջադրել է գլխավոր քարտուղարին, կարո՞ղ է, արդյոք, ետ կանչել նրան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անդամ պետություններից յուրաքանչյուրը: Հետ կանչել գլխավոր քարտուղարին հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն է:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/10/2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում։

News.am կայքը գրում է. 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
«Շարունակում ենք քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետեւ նման վիճակները կարող են ի հայտ գալ տարբեր պատճառնելով հետագայում, եւ Կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,– ասաց նա։
Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք ճիշտ չէր լինի նախ Խաչատուրովին հետ կանչել, ապա մեղադրանք առաջադրել, ԱԳ նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Սա խիստ ներքաղաքական բնույթի հարց է, եւ մենք՝ Հայաստանի Հանրապետությունն առաջին քայլերից արել է այնպես, որ մեր ներքաղաքական հարցերը չազդեն կազմակերպության վրա»։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը: Ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է եւ իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/10/2018

Լեռնային Ղարաբաղի խնդրով հանդիպումներում դինամիկան կպահպանվի. Մնացականյան


News.am կայքը գրում է.
Հայաստանում նոր կառավարության իշխանության գալու ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի խնդրով հանդիպումներում բավականին լավ դինամիկա է եղել: Այս մասին հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց  ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում՝ նախքան Լյուքսեմբուրգում Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր հանդիպումներ սպասվում են:

«Ես արդեն երկու անգամ հանդիպել եմ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ հուլիսին եւ սեպտեմբերին»,- նշեց Մնացականյանը:

ԱԳ նախարարը շեշտեց, որ դինամիկան պահպանվում է: Նա նաեւ հայտնեց մոտ ժամանակներս տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի մասին:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/09/2018

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախազգուշացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին լարվածության վտանգի մասին

News.am կայքը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին եւ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս միացել է այդ հանդիպումներին: Նրանք նաեւ հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի եւ ԵԱՀԿ-ում իտալական նախագահության ներկայացուցչի հետ:
Նախարարները շարունակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:

Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ դիմել են պարզաբանումների համար՝ կապված վերջին շրջանում անհանգստություն առաջացնող մի շարք միջադեպերի ու հայտարարությունների հետ:

Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող զոհերի կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարների լարվածության վտանգների մասին, կոչ են արել կողմերին կառուցողական կերպով մասնակցել դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ խուսափել հռետորաբանությունը, որը կարող է լարել իրավիճակը:

Համանախագահները ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից:

Այս համատեքստում ԱԳ նախարարները հաստատել են բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված միջոցառումների եւ լարվածությունը թուլացնելուն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը: Նախարարները պայմանավորվել են եւս մեկ անգամ հանդիպել մինչեւ տարեվերջ:

Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո բանակցությունների մասին կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Մշտական խորհրդին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/09/2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցը դեռեւս բաց է մնում. ԱԳՆ


News.am կայքը գրում է.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցը դեռեւս բաց է մնում: Սեպտեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է, բայց առայժմ որոշակիություն չկա: Ի պատասխան հարցին՝ հայկական կողմն արդյոք թեկնածու ունի՞, Բալայանը նշեց, որ եթե հստակություն մտցվի փոխարինման եւ ժամկետների վերաբերյալ, Հայաստանը կառաջադրի իր թեկնածուին: «Սակայն առայժմ հստակություն չկա: Նման նախադեպ չի եղել: Հիմա որոշվում է, թե ինչ սկզբունքով է իրականացվելու ռոտացիան»,- պարզաբանեց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ռոտացիայի սկզբունքով 3 տարի ժամկետով գլխավոր քարտուղար են նշանակվում անդամ երկրների ներկայացուցիչները: Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը պաշտոնավարել է ժամկետի կեսից պակաս: Հայաստանի իշխանությունները նրան 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցության մեղադրանք են առաջադրել:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/09/2018

Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները զուգակցվում են ռազմատենչ հռետորաբանության հետ


Analitik.am կայքը գրում է.
Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։

Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթոնլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը:

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա։


ՀՀ ԱԳՆ



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/09/2018

ԱԳՆ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ Տավուշի սահմանային հատվածում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ սեպտեմբերի 15-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում ադրբեջական կողմի կրակոցից վիրավորվել է քաղաքացիական անձ 1957թվ. ծնված Սուրեն Սեփխանյանը։

Banak.info-ն հեռախոսազրույց է ունեցել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով մեզ հետ զրույցում պարզաբանել է, որ ԱԳՆ-ն շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/12/2016

ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Իրավիճակից ելնելով` ձեռնարկվում են համապատասխան քայլեր»,- ասաց Բալայանը:
ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել է դիպուկահարների և նռնականետերի կրակ։ Հակառակորդի գործողությունները չեզոքացվել են: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները: Հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը Հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` հայկական մարտական դիրքերի հատվածում: 


Աղբյուր՝ Դիտակետ


Տեղեկացրու՛ ընկերներիդ`