Showing posts with label ՀԱՊԿ. Show all posts
Showing posts with label ՀԱՊԿ. Show all posts

25/06/2019

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են համատեղ զորավարժության կազմակերպման շտաբային բանակցություններին


ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանման ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. ծրագրի համաձայն :


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/06/2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ռազմական կոմիտեի անդամները քննարկել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների, ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի, հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ համատեղ պատրաստության միջոցառումների հետ կապված, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/05/2019

2019-ի աշնանը ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը կանցկացվի Երևանում

Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը հայաստանյան կողմի հրավերով անցկացնել 2019թ. աշնանը՝ Երեւանում: Առաջարկն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի բոլոր անդամների կողմից, ինչի վերաբերյալ կայացվել է համապատասխան որոշում:
Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Օրակարգում ընդգրկված են եղել նաև 2019թ. ՀԱՊԿ-ում Ղրղզական նախագահության առաջնահերթությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում համատեղ մոտեցումների ձեւավորման, 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր:
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/05/2019

ՀԱՊԿ-ը մայիսի 17-ին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
Նրա խոսքով՝ մայիսի 17-ին տեղի կունենա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Կարվեն առաջարկություններ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ներկայացնելու համար։ «Եվ այնտեղ արդեն կընդունվի համապատասխան որոշումը»,- ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։ Նա ավելացրեց, որ ԱԳՆ ղեկավարները երաշխավորում են պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնյային։
Ըստ Վալերի Սեմերիկովի, կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի՝ Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Նա հիշեցրել է, որ Բելառուսի հերթը՝ զբաղեցնելու այդ պաշտոնը, հասնում է հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց ֆորս-մաժոր տեղի ունեցավ։ «Կարծում եմ, մայիսի 22-ին կընդունվի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում։ Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման, եւ շատ նախագահներ հավանություն են տվել։ Մենք այդ հարցը կքննարկենք առարկայորեն եւ կոնկրետ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Նյութը՝ News.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/05/2019

ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան

Ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ, մայիսի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է ռազմական ուսումնական հաստատության գիտաուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսումնամեթոդական բազան: Քննարկվել են հետագա համագործակցության և ռազմական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
ՀԱՊԿ ներկայացուցիչները շրջել են Ռազմական համալսարանում, ծանոթացել կուրսանտների և ունկնդիրների առօրյային:





Ծանուցում. Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/04/2019

Դավիթ Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 30-ին Բիշքեկում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/03/2019

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին

Razm.info  կայքը գրում.
Դեռ 2018թ․ դեկտեմբերին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածության մասին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ուղարկվել են անդամ երկրներին, սակայն դեռ հնարավոր չէ հստակ ասել, թե երբ կլինի նոր քարտուղարի նշանակումը։ 
Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերիյ Սեմերիկովը։ 
Երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին։ Նրա խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշմամբ՝ կազմակերպության քարտուղարի պաշտոնավարման ժամկետը Հայաստանինն է, սակայն գործընկեր երկրները համաձայն չեն։ Հայկական կողմն առաջարկել է նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ ՀԱՊԿ կանոնադրության մեջ ամրագրել, թե ինչ է լինում, երբ ժամկետից շուտ դադարեցվում է գործող քարտուղարի լիազորությունները։ Այս առաջարկը այժմ քննարկվում է։ Վարչապետը նաև ասել էր, որ հնարավոր չէ առանց Հայաստանի համաձայնության նոր գլխավոր քարտուղար նշանակվի։
Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը ազատվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նա կազմակերպության գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի մայիսի 2-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2020թ․։

Հավելենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Քրգործը դեռ ընթացքի մեջ է։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/03/2019

2019–ին ՀԱՊԿ երկրները 6 համատեղ զորավարժություն կանցկացնեն. Ռազմինֆո

Razm.info կայքը գրում է.
ՀԱՊԿ երկրները 2019 թվականի ընթացքում կանցկացնեն 40 միջոցառում, որոնց թվում` «Փոխգործակցություն–2019», «Անքակտելի եղբայրություն–2019», «Որոնում–2019», «Մարտական եղբայրություն–2019», «Ամպրոպ–2019» և «Էշելոն–2019» զորավարժությունները։
Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղեկալ Միխայիլ Պոպովը։ Փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։
Նշվածներից «Որոնում» և «Փոխգործակցություն»զորավարժությունները 2017 թվականին անցկացվել են Հայաստանում։

Պոպովը հայտնել է նաև, որ «Միջազգային բանակային խաղեր–2019»-ը այս տարի անցկացվելու է 10 երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում և Ուզբեկստանում։ Անցած տարի մրցույթները եղել էին վերոնշյալ առաջին 7 երկրներում և մասնակցել էին 32 երկրների 189 թիմ ընդհանուր 4700 մասնակցով։  Այս տարի այն անցկացվելու է օգոստոսի 3–17–ը։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:  
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2019

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ անորոշությունը ցավալի է կազմակերպության համար. ՌԴ ԱԳ փոխնախարար

News.am կայքը գրում է.
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ անորոշությունը ցավալի է կազմակերպության համար, սակայն դա չի ազդում կառույցի արդյունավետության եւ մարտունակության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձել է թափուր, երբ 2018 թվականին քրեական հետապնդման պատճառով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր աշխատանքից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը: Հայաստանը պնդում է, որ ղեկավար պաշտոնը պետք է զբաղեցնի Երեւանի ներկայացուցիչը մինչեւ 2020 թվականը: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշվել էր, որ այժմ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ եւ ստորագրել ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Ավելի վաղ Զասն իր նշանակումը համաձայնեցնելու համար արդեն այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Ընդ որում՝ Երեւանում հաղորդել են, որ Զասի այցը Հայաստան չի ծրագրվում: Զասն ինքը նշել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ այցելել Հայաստան, հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ: Նա նշանակման վերաբերյալ կոնսենսուսի հույս է հայտնել:
«Կազմակերպության համար, ըստ ամենայնի, ցավալի է, որ մեզ չի հաջողվում արագորեն ղեկավար նշանակել»,- ասել է Պանկինը: Ըստ նրա՝ «իրավիճակը հանգուցալուծման կարիք ունի հնարավորինս սեղմ ժամկետներում»:
«Կանոնադրությունը ենթադրում է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է հունվարի 1-ին երեք տարի ժամկետով: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը: Մենք այս իրավիճակից որոշակի հեռու գնացող եզրակացություններ չէինք կատարի…այն, որ ՀԱՊԿ-ի անդամներից մեկն ունի տարաձայնություններ կազմակերպության մյուս անդամների հետ եւ չկա փոխհամաձայնություն»,-նշել է դիվանագետը:
«Դա վերաբերում է մեկ սցենարի, սակայն չի ազդում կազմակերպության աշխատունակության, ընդհանուր արդյունավետության եւ մարտունակության վրա: Խոսակցությունները, որ ընթացիկ իրավիճակը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, ավելորդ են»,-հավելել է Պանկինը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՀԱՊԿ-ը խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության շատ կարեւոր գործիք է, «այդ պատճառով կազմակերպությունը պետք է հստակ գործառնություն ցուցաբերի»:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանտ, Ռուսաստանն ու Տաջիկստանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/02/2019

ՀԱՊԿ. Միջնորդների եւ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը թուլացրին լարվածությունը Ղարաբաղի շուրջ

News.am կայքը գրում է.
Միջազգային միջնորդների եւ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը հանգեցրել են լարվածության թուլացման, ինչպես նաեւ երկխոսության ակտիվացման Ղարաբաղի շուրջ։ Այս մասին փետրվարի 6-ին, Երեւան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Աստանա հեռուստկամարջի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները թույլ են տվել հասնել որոշակի պայմանավորվածությունների, որպեսզի ձեռնարկվեն վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացին անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցներ։ «Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ հաստատվել է ուղիղ կապ բարձր մակարդակով»,- ասել է նա։
Ի պատասխան մեկ այլ հարցի, թե ինչպես է ՀԱՊԿ սահմանների անվտանգության վրա ազդում Հայաստանի կողմից ռուսական բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը, Սիդորովն ասել է, որ չի կարող մեկնաբանել այն որոշումը, որն ընդունել են Կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները։
Մեկ այլ հարցի պատասխանելով, որը վերաբերում էր նրան, թե արդյոք ՀԱՊԿ ղեկավարությունը տեղեկություն ունի Նախիջեւանի տարածքում թուրքական ռազմակայանի կառուցման մասին, գեներալ-գնդապետն ասել է, որ իրենք նման տեղեկություն չունեն։
Պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հայ ներկայացուցչի նշանակման հարցին՝ Անատոլի Սիդորովն ասել է, որ վստահ է՝ մասնակից երկրների ղեկավարները բոլորի համար ընդունելի որոշում կկայացնեն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ռուսական Су-30СМ կործանիչների մատակարարման պայմանագիր են կնքել։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/01/2019

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված քննարկումներին

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/01/2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի. ՌԴ ԱԳՆ

News.am կայքը գրում է.
ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները շահագրգռված են հարցի այնպիսի հանգուցալուծանը, որը վնաս չի պատճառի կազմակերպությանը, ինչպես նաեւ թույլ կտա խուսափել բացասական նախադեպերից: Հունվարի 30-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոխարտգործանախարար Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված իրավիճակը:
 «Կարծում եմ, հարցը կլուծվի», - ասաց Կարասինը:
Նշենք, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ երկրների հարաբերություններում որոշակի լարվածություն էր առաջացել Երեւանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո՝ առանց Կազմակերպության անդամ գործընկերների հետ նախնական համաձայնության:
Արդյունքում Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները չէին կարողացել համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում: Հարցը պետք է քննարկվեր դեկտեմբերին 6-ին՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում, սակայն այն հետաձվել էր:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/12/2018

Մոսկվան հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում հայկական կողմը իմաստություն կդրսեւորի


News.am կայքը գրում է.
Մոսկվան հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը մինչեւ տարեվերջ կկարգավորվի: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ում աղբյուրին, որը տեղեկացված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ բանակցությունների ընթացքին:

«Կարծում եմ, որ դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո  իրավիճակը կհստակեցվի: Ցանկալի է նոր տարին դրական սկսել: Հույս ունենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կորոշվի: Փոխզիջում է պետք: Հույս ունենք, որ հայկական կողմը իմաստություն կդրսեւորի եւ հաշվի կառնի 5 նախագահների դիրքորոշումը: Երբ դու կազմակերպության կազմում են, դու պետք է փոխզիջման պատրաստ լինես»,- նշել է նա:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես հավանություն են տվել  Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությանը:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման վերաբերյալ համաձայնեցման ընթացակարգը շարունակվում է, որոշման սոտրագրումը անհատական կարգով է կազմակերվել: 

Նա նշել է, որ դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 20-ը նման հանդիպումներ են անցկացվել Ղրղզստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ: Հանդիպումների ժամանակ, նրա հաղորդմամբ,  նախագահները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումն ավելի ուշ ժամկետի է տեղափոխվել», - նշել  է նա:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/12/2018

Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին


News.am կայքը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Ստանիսլավ Զասը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումների մասին, որոնք պետք է համաձայնեցնեին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը: Սանկտ Պետերբուրգում ղեկավարների նոյեմբերյան հանդիպման ժամանակ նշանակման նման ձեւ էր առաջարկել Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Այս պետությունների ղեկավարները նրա թեկնածությանը հավանություն են տվել: Ալեքսանդր Լուկաշենկոն Ստանիսլավ Զասի նշանակմանը պաշտոնապես աջակցել է ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:

«Ես ավելի վաղ ասում էի, որ Բելառուսից մեկ թեկնածու չէ, որ կար: Բայց ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որպեսզի, եթե կարելի է այդպես ասել, օրինակ ցույց տամ, որ ժամանակն է այս կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների (ոչ մի վատ բան չեմ ուզում ասել նրանց մասին) ինչ-որ առումով պաշտոնական նշանակումից անցում կատարենք գործող երիտասարդ եւ հեռանկարային գեներալներին, որպեսզի այս կազմակերպությանը նշանակություն տանք: Առավել եւս, որ մենք նշանակել ենք պաշտոնաթող գեներալների, որոնք արդեն վաղուց հեռացել են զինվորական ծառայությունից, քաղաքականությունից, իսկ սա ամեն դեպքում ռազմաքաղաքական կազմակերպություն է»,- իր որոշումը բացատրել է Լուկաշենկոն:

Նա հույս է հայտնել, որ ապագայում գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց ներկայացուցիչներին նշանակելու ժամանակ այս գործելակերպին հետեւելու են նաեւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները:

«Եվ բնականաբար, սա համապատասխպանում է կադրերի նշանակման եւ պատրաստման մեր չափանիշներին. սեր եւ պրոֆեսիոնալիզմ այն գործի նկատմամաբ, որով զբաղվելու ես»,- հավելել է Լուկաշենկոն:

Նա ուշադրություն է դարձրել Աստանայում նոյեմբերին կայացած գագաթնաժողովին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը: Մասնավորապես, այն ժամանակ կողմերը հաստատել էին ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակի իրավական ձեւակերպման մասին դրույթները. ժամանակին այս հարցը բարձրացվել էր Բելառուսի կողմից:

«Պետք է կազմակերպությունում բարիդրացիականության գոտի ստեղծել: Սա նույնպես այսօրվա խնդիրներից է»,- հավելել է Բելառուսի ԱԽ պետքարտուղարը:

Խոսքը նաեւ ՀԱՊԿ տարածությունում ընդհանուր սահմանների ամրապնդման մասին է, նախեւառաջ՝ Միջին Ասիայում: Քննարկվել են գործունեության նաեւ այլ ուղղություններ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/12/2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել. Փաշինյանի մամուլի խոսնակը հերքում է Նազարբաևի հայտարարությունը

Armenpress.am կայքը գրում է.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ։ Այն պետք է լուծվի կոնսենսուսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Sputnik Արմենիա»-ն, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, ՀԱՊԿ-ի շրջանակում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»,– ասել է Եղոյանը։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են սատարել Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որն առաջարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նազարբաևն այդ մասին խոսել է Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում: Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել Բելառուսի ներկայացուցչին` որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի:

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, քանի որ նրան հետ կանչելու գործընթաց սկսելու հարցով ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին դիմել էր Հայաստանն այն բանից հետո, երբ Խաչատուրի նկատմամբ Մարտի 1-ի գործով քրեական գործ էր հարուցվել: Ակնկալվում էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կընտրվի նոյեմբերի 8-ին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, սակայն որոշում ընդունվեց խնդրին լուծում տալ դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստի ընթացքում: Դրանից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ընտրվի Բելառուսի թեկնածուն,՝ չնայած այն հանգամանքին, որ այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքը մինչև 2020թ. պատկանում է Հայաստանին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է։
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/12/2018

Երեւանից հայտարարել են, որ Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալ

News.am կայքը գրում է.
Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը, լրագրողներին ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հայաստանը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը: Այսինքն՝ նշանակել նոր ներկայացուցչի (այդ պաշտոնին)»,- ասել է Տոնոյանը:

Նա, միաժամանակ, շեշտել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան:

Ավելի վաղ Հայաստանը վաղաժամկետ հետ էր կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը: Ընդ որում՝ Երեւանը պնդում է, որ ղեկավար պաշտոնի իրավունքը մինչեւ 2020 թվականը պատկանում է Հայաստանին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/11/2018

Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից. այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Բիյագովը



News.am կայքը գրում է.
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Բիյագովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Դավիթ Վիրաբյանին հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,-գրված է հրամանագրում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/11/2018

ՀԱՊԿ դիրքորոշումը կախված չի նրանից, թե որ երկրի ներկայացուցիչն է գլխավոր քարտուղարը. Տոնոյան

News.am կայքը գրում է.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դիրքորոշման վրա չի ազդում այն հանգամանքը, թե որ երկիրն է վերջինս ներկայացնում։ Այս  մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Իմ կարծիքը չի փոխվել։ Բայց ցանկանում եմ բոլորին խորհուրդ տալ սպասել մինչեւ դեկտեմբերի 6-ը։ Քննարկումներ են եղել նեղ կազմով, որոշվել է, որ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 6-ին»,–նշել է նա։ Միաժամանակ, Տոնոյանը շեշտել է, որ այն հանգամանքը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ է, թե ոչ, նրա դիրքորոշման վրա չի ազդում։ Գլխավոր քարտուղարը ներկայացնում է ամբողջ կազմակերպությունն ու խոսում նրա անունից»,–հավելել է նա։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/11/2018

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ՀԱՊԿ համատեղ նիստին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։
Համատեղ նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք որոշումներ, հավանություն է տրվել Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերին։






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերին

Razm.info կայքը գրում է.
ՀԱՊԿ երկրների ղեկավարները գլխավոր քարտուղարի նշանակման  որոշումը կկայացնեն դեկտեմբերի 6-ին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկվում է պաշտոնի երեք թեկնածու․
  • մինչև 2020–ը գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կկատարի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը
  • կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը,
  • Հայաստանի ներկայացուցչը։
Նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովը ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Պարտականությունները ժամանակավոր ստանձնել է տեղակալ Վալերի Սեմերիկովը։
2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։
Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել կառույցի ներսում, Հայաստանը հայտարարել էր, որ արդեն դիմել է Խաչատուրովին հետ կանչելու համար։
Խաչատուրովը պաշտոնը ստանձնել էր  2017 թվականի մայիսի 2-ին։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`