Showing posts with label Կարմիր խաչ. Show all posts
Showing posts with label Կարմիր խաչ. Show all posts

28/10/2019

Հայ խաղաղապահները մասնակցել են ԿԽՄԿ դասընթացին


ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժությանն ընդգրված ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության կազմակերպած դասընթացին:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/10/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը,  կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/09/2019

Բանակցություններ են ընթանում Արայիկ Ղազարյանին Ադրբեջանից  վերադարձնելու մասին


Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 12–ին այնտեղ հայտնված 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Սեպտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ Արայիկ Ղազարյանին։ Արայիկ Ղազարյանին ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են այցելում»,–ասաց նա։
Ի դեպ, ԿԽՄԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումն Արայիկ Ղազարյանի հետ տեղի էր ունեցել օգոստոսի 19–ին։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/09/2019

Ադրբեջանցի զինծառայողի մարմինը հանվել է Արցախի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծից


Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից։
«Երեկ կողմերի խնդրանքով եւ համաձայնությամբ  ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը»,- NEWS.am-ին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դիվերսիոն ներթափանցման կասեցման մասին, որի ժամանակ զոհվել էր ադրբեջանցի զինծառայող։ Ի պատասխան՝ Ադրբեջանը շտապել էր հայտարարել, որ զինվոր Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է եւ սպանվել։


Նյութը՝ News.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/09/2019

Կարմիր խաչը բանակցում է Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերելու համար


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Արցախի շփման գծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև մնացած ադրբեջանցի զինծառայողի դին այնտեղից դուրս բերելու և հարազատներին փոխանցելու համար։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են ԿԽՄԿ ադրբեջանական բաժնից։
Բանակցությունները, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, տարվում են երկու կողմերի հետ միաժամանակ՝ դիակի դուրսբերումն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողն իր ստորաբաժանման կազմում փորձել է հատել շփման գիծը և դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի Արցախ։ Հայկական կողմից շարժը նկատել են, հակառակորդին ստիպել են նահանջել։ Ադրբեջանցի զինծառայողներից մեկը սպանվել է հրաձգության ժամանակ, նրա դին մնացել է միջդիրքային գոտում։
Ադրբեջանական կողմը ընդունել է զինծառայողի կորուստը, սակայն պնդում է, թե իբր դիվերսիա չի եղել, զինծառայողը մոլորվելու հետևանքով է հայտնվել միջդիրքային գոտում։ Արցախի պաշտպանության բանակը, սակայն, նախապես հայտնել է, որ տիրապետում է տեսանյութերի, որոնք կապացուցեն դիվերսիայի փորձ անելու փաստը։
Լուսանկարը՝ արխիվից․ Ադրբեջանցի մեկ այլ զինծառայողի դի՝ թողնված միջդիրքային տարածքում


Նյութը՝  Shantnews.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են շփման գիծը հատելու համար ձերբակալված Արայիկ Ղազարյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին: ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնություն են ցուցաբերում զինծառայողին՝ ընտանիքի հետ շփումը պահպանելու համար»:
Հիշեցնենք, որ դեռեւս անհայտ հանգամանքներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է զորամասը, ավելի ուշ ադրեջանական ԶԼՄ-ները հայտնել են նրան ձերբակալելու մասին:
Դեպքի փաստով քննություն է ընթանում, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:  

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/08/2019

ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Դեռ զինծառայողի հետ տեսակցություն չի եղել: Մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ»,- ասաց Ամատունին:
Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերիցի։ մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել է զինծառայողի լուսանկարները:


Նյութ՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/08/2019

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ


Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է  ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:

Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններումՊԲ հարավ-արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկիպահպանության տեղամասիցդեռևսչպարզված հանգամանքներումմարտականդիրքը լքել է զինծառայող, 2000թծնվածԱրայիկ Հայկի ՂազարյանըԱվելի վաղ ՀՀպաշտպանության նախարարի մամուլիխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատելէրոր Ադրբեջանում այս պահին կա հայքաղաքացի։ «Հաստատում եմորԱդրբեջանում այս պահին կա հայ քաղաքացիսակայն հանգամանքներընրա ով լինելը և այլմանրամասներ կհայտնեն համապատասխանմարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իրէջում:
Ադրբեջանի տարածքում հայտնվածզինծառայող Արայիկ Ղազարյանիիրավունքների երաշխավորման հարցովՄարդու իրավունքների պաշտպանըհեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչիմիջազգային կոմիտեի հայաստանյանպատվիրակության (ICRC) ղեկավար ՔլերՄեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգայինկոմիտեն դեռ չի տեսակցել ԱրայիկՂազարյանինսակայն հարցն իրենցուշադրության կենտրոնում է։ Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմըկապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանիընտանիքի անդամների հետ։ Զինծառայողիիրավունքների երաշխավորմանայդ թվում՝առողջական վիճակի հետ կապված հարցերովՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգայինհամապատասխան կառույցներին:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/08/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:
Կողմերն անդրադարձել են  նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին: Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին,  Ք.Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում:  
Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/06/2019

Գերիներ են փոխանակվել, բայց ոչ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով․ ԱԳՆ. /Ռազմինֆո/

Հունիսի 28-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է հայրենադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ղազախի ուղղությամբ սահմանը հատած ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանը։ Գերիների փոխանակման պլանով Ադրբեջան է վերադարձել նաև 2019թ. մարտի 16-ի գիշերը սահմանին վնասազերծված ադրբեջանցի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը։
Այս տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Վերջինս նշեց, որ այս փոխանակումը, սակայն, չի եղել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։
Հիշեցնենք, որ Զավեն Կարապետյանը գերի էր ընկել հունիսի 20-ին։ Նրա մասին հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբր «դիվերսիա են կանխել և գերի վերցրել»: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կարապետյանը քաղաքացիական հագուստով է, ում պարզապես հագցրել էին մարտական բաճկոն:

Արդեն հունիսի 22-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/06/2019

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։
Նիստի սկզբում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։  
Նիստի մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշել 2019թ. երկրորդ կիսամյակի ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:
Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/06/2019

Դասընթացներ՝ ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի փորձագետների մասնակցությամբ


Զինծառայողներին ՄԱԿ-ի կիրառվող կանոնակարգերին ծանոթացնելու և տարբեր իրադրություններում գործելու առանձնահատկություններն ուսուցանելու նպատակով օրերս Խաղաղապահ ուժերի բրիգադում ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են ուսուցողական դասընթացներ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/05/2019

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ռազմական ավիացիոն համալսարան

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները և ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարը մայիսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագրի շրջանակումպատվիրակները հանդիպել են ռազմականավիացիոն համալսարանի ղեկավար կազմին ևքննարկել կրթական ծրագրերում միջազգայինմարդասիրական իրավունքի ինտեգրման հետ կապված խնդիրներՀամալսարանի պետ, գեներալ-մայոր Գ. Բալայանը ներկայացրել էուսումնական գործընթացի ապահովմանը ևկատարելագործմանը վերաբերող հարցեր,կարևորել «Միջազգային մարդասիրական իրավունք» առարկայի նշանակությունը ռազմական կրթական համակարգում:
Հանդիպմանը մասնակցել են նաև համալսարանիդասախոսական և կուրսանտական կազմի ներկայացուցիչներ:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/03/2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:
Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած և ս.թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին՝ս կարևորելով Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը վերջինիս կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/11/2018

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նորանշանակ ղեկավարին


Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոին:

Շնորհավորելով տիկին Մեյթրոին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել ՀՀ ՊՆ և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն որակակական է՛լ ավելի բարձր մակարդակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

Զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:

Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն անդրադարձել են նաև ս.թ հուլիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, կարևորել կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակների համակարգված աշխատանքը:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/08/2018

Չեզոք գոտուց դուրս է բերվել Ադրբեջանի բնակչի դի


Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։
Օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն։



Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/06/2018

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին

Հունիսի 11 -ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Կարոլին Դուեզին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության միջև համագործակցության շրջանակները: Գոհունակություն հայտնելով առկա համագործակցության մակարդակից, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հետ գործակցությամբ իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցմանը միտված և այլ ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը:
Բարձր գնահատելով ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցության մակարդակը, Կարոլին Դուեզը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակությունը շարունակելու Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հանձնառությունը:
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարոլին Դուեզին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարի պաշտոնում ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/11/2017

Ադրբեջանցի սպայի դիակը վերադարձվել է ադրբեջանական կողմին

Ադրբեջանին է փոխանցվել օրերս միջդիրքային տարածքում  հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին

Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի  Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/11/2017

Հայտնաբերվել է ադրբեջանցի կապիտանի դիակ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:
Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`