Showing posts with label Կարեն Գալստյան. Show all posts
Showing posts with label Կարեն Գալստյան. Show all posts

28/01/2019

Այսօր Կարեն Գալստյանի մահվան տարելիցն է

Գյումրի 28.01.2019թվ. Banak.info
2014թվ. հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Կարեն Գագիկի Գալստյանը:
Կարենը ծնվել է 1994թվ. Սիսիան քաղաքում։
2012թ. զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության ԱՀ` Մարտակերտի շրջանի N զորամասում:
Կարենը զինվորական  համազգեստ  շատ էր  սիրում, որոշել էր ծառայության ավարտից հետո իր կյանքը նվիրելու է բանակին ու հայրենիքի պաշտպանության գործին։
Կարեն Գագիկի Գալստյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/01/2019

2015թվ. հունվարի 23-ին հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհվել են Կարեն Գալստյանն ու Արտակ Սարգսյանը


Գյումրի 23.01.2019թվ. Banak.info
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանն ու շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Կարեն Գալստյանը ծնվել է 1994թվ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։
Սովորել էր տեղի դպրոցում ավարտելուց հետո` 2010թվ., ընդունվել էր Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ։
Կարենը փոքրուց երազում էր ծառայել հայոց բանակում և դպրոցն ավարտելուց հետո հաստատուն քայլերով գնում էր դեպի իր երազանքը։
2014թվ. ավարտել և ծառայության էր անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում` լեյտենանտի զինվորական կոչումով, որպես դասակի հրամանատար:

Արտակ Սարգսյանը ծնվել է 1993թվ.Արարատի մարզի Վեդի քաղաքում:
2014թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի զորամասերից մեկում։
Արտակը ծառայության մեկ տարի ուշացումով էր մեկնել առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվելուց հետո ինքնակամ ցանկություն էր հայտնել մարտական հերթապահություն իրականացնել։

Զոհված զինծառայողներ՝ Կարեն Գալստյանն ու Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն», իսկ Արտակ Սարգսյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2018

Արտակ Սարգսյանն այսօր կդառնար 25 տարեկան


Գյումրի 27.07.2018թվ. Banak.info
Այսօր՝ հուլիսի 27-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արտակը կդառնար 25 տարեկան։
Արտակը ծնվել է 1993թվ.Արարատի մարզի Վեդի քաղաքում:
2014թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի զորամասերից մեկում։
Արտակը ծառայության մեկ տարի ուշացումով է մեկնել առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվելուց հետո ինքնակամ ցանկություն է հայտնել մարտական հերթապահություն իրականացնել։

2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել։Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանն ու շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
Արտակի ընկերը՝ Վահեն մեզ հետ զրույցում նշում է, որ շատ բարի անձնավորություն էր, երբեք հուսախաբ չէր անում ոչ ոքի, նվիրված էր բոլորին ընտանիքի համար անում էր ամեն ինչ։
Արտակը միշտ հպարտ է եղել որ ծառայում է հայոց բանակում և հսկում է մեր բոլորի անդորրը։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/05/2018

Այսօր Կարեն Գալստյանի տարեդարձն է

Գյումրի 22.05.2018թվ. Banak.info
Այսօր՝ մայիսի 22-ին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Կարեն Գալստյանը կդառնար 24 տարեկան։
Կարենը ծնվել է 1994թվ. Սիսիան քաղաքում։
2012թ. զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության ԱՀ` Մարտակերտի շրջանի N զորամասում:
Կարենը զինվորական  համազգեստ  շատ էր  սիրում, որոշել էր ծառայության ավարտից հետո իր կյանքը նվիրելու է բանակին ու հայրենիքի պաշտպանության գործին։
2014թվ. հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող 1994թ. Կարեն Գագիկի Գալստյանը:
Կարեն Գագիկի Գալստյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Ալվինա Հարությունյան





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/03/2018

Այսօր Կարեն Գալստյանի տարեդարձն է

Գյումրի 18.03.2018թվ. Banak.info
Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանն այսօր՝ մարտի 18-ին, կդառնար 24 տարեկան։
Կարենը ծնվել է 1994թվ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։
Սովորել է տեղի դպրոցում ավարտելուց հետո` 2010թվ., ընդունվել է Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ։
Կարենը փոքրուց երզում էր ծառայել հայոց բանակում և դպրոցն ավարտելուց հետո հաստատուն քայլերով գնում էր դեպի իր երազանքը։
2014թվ. ավարտել և ծառայության է անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում` լեյտենանտի զինվորական կոչումով, որպես դասակի հրամանատար:
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանն ու շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
Կարեն Գալստյանը հետմահու ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Կարենը բարեխիղճ ու լավ սպա էր, նվիրված իր զինվորներին։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/01/2018

Այսօր Կարեն Գալստյանի մահվան տարելիցն է

Գյումրի 28.01.2018թ Banak.info 
Կարենը ծնվել է 1994թ.Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: 2012թ. հունիսի 28-ին զորակոչվել է հայոց բանակ, ծառայության անցնելով ԱՀ Մարտակերտի շրջանում
2014թվ. հունվարի 28֊ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում թշնամու կողմից արձակված կրակոցից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Կարեն Գալստյանը։ 
ԱՀ Նախագահի կողմից ստորագրված հրամանագրով Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Կարենը որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո մնալ ու շարունակել իր սուրբ գործը։ 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/01/2018

Այսօր Կարեն Գալստյանի և Արտակ Սարգսյանի մահվան տարելիցն է

Գյումրի 23.01.2018թ Banak.info
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի, Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյան և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: Լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի` Աչաջուր գյուղից էր: Կարենը սովորել և ավատել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում որպես դասակի հրամանատար: Լեյտենանտ Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է` ՀՀ «Արիության համար»մեդալով: Շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը ապրել է Արարատի մարզի` Վեդի քաղաքում: 2014թվ. զորակոչվել է հայոց բանակ,ծառայության անցնելով Տավուշի մարզի զորամասերից մեկում: Շարքային Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2017

Այսօր Արտակ Սարգսյանի տարեդարձն է

Գյումրի 27.07.2017 Banak.info
Արտակ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 27-ին, կդառնար 24 տարեկան:
Ծնվել է 1993թվ. Արարատի մարզի՝ Վեդի քաղաքում:
2014թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի Բերդի զորամասում:
Արտակը երբեք չի խուսափել ծառայությունից, այլ ընդհակառակը նա հստակ գիտակցել է, որ հայրենիքը ունի պաշտպանության կարիք, իսկ նա հենց շատերից մեկն է, ում շնորհիվ զինվորի թիկունքում խաղաղ է:
Արտակը ծառայության մեկ տարի ուշացումով է մեկնել առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվելուց հետո ինքնակամ ցանկություն է հայտնել բարձրանալ մարտական դիրքեր:
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի՝ Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: 
Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյան և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:
Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով: 
Հրամանատարն ու իր զինվորը հավատարիմ մնացին իրենց երդմանը, անձնվիրաբար ծառայեցին ու հանուն հայրենիքի չխնայեցին իրենց կյանքը:
Զորամասում ամեն երեկո հրամանատարի ու զինվորի սխրանքին պատասխան, անվանականչին կարդացվում են նաև Կարենի ու Արտակի անունները, իսկ  գնդի զինծառայողները խրոխտ պատասխանում են, -«Ե՛ս եմ»:

Ծնունդդ շնորհավո՛ր հավերժի մարտիկ։


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։  

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/01/2017

Այսօր Կարեն Գալստյանի տարելիցն է

Գյումրի 28.01.17 Banak.info
Կարենը ծնվել է  1994թ.՝  Սիսիանում: 2012թ. հունիսի  28-ին զորակոչվում է բանակ, ծառայության անցնելով ԼՂՀ Մարտակերտի շրջանում:
Ընտանիքի չորորդ   զավակն էր, ժպտերես էր, բարի, հանգիստ  բնավորությամբ, ամենքին օգնելու պատրաստակամ,այսպիսին կմնա Կարենը ճանաչողներիս  հուշերում: 
Զինվորական  համազգեստ  շատ էր  սիրում, որոշել էր զինվորական  դառնալ, ցավոք շատ նպատակներ  անկատար մնացին:
3 տարի առաջ այս օրը՝ 2014թ. հունվարի 28-ին դիպուկահարի գնդակից անմահանում է  հայրենիքի սահմանները  պաշտպանելիս:
Կարենը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հիշե՛նք ու ճանաչե՛նք նրանց, ում պարտական ենք կյանքով....


Նյութը՝ Ալվինա Հարությունյանի



Ծանուցում. Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։  


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/01/2017

Հրամանատարն ու Զինվորը

Գյումրի 23.01.2017 Banak.info
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում,
ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի, Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյան և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:
                              
Լեյտենան Կարեն Արարատի  Գալստյան 

Հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված Լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի` Աչաջուր գյուղից էր:
Ավարտել էր Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում, որպես դասակի հրամանատար:
Լեյտենանտ Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար»մեդալով:



Շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան

Արտակը ապրել է Արարատի մարզի` Վեդի քաղաքում: 2014թվ. զորակոչվել է ծառայության Տավուշի մարզի զորամասերից մեկում:
Ծառայության մեկնել է 1 տարի ուշացումով, առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվել է և ինքնակամ դիմում ներկայացնել որպեսզի բարձրանա դիրքեր: Ծնողները նեղվել են այդ փաստից, որ Արտակին չի կարելի դիրքեր գնալ, բայց նա ասել է, որ ամեն մեկս մի անկյուն մտնենք ու նստենք, մեր Հայրենիքը ով պիտի պահի… 
Արտակ Սարգսյանհ հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: 

Զորամասում ամեն երեկո հրամանատարի ու զինվորի սխրանքին պատասխան, անվանականչին կարդացվում են նաև Կարենի ու Արտակի անունները, իսկ  գնդի զինծառայողները խրոխտ պատասխանում են.                     -«Ե'ս եմ»:



Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`