Showing posts with label Կարեն Արտակի Կարապետյան. Show all posts
Showing posts with label Կարեն Արտակի Կարապետյան. Show all posts

14/03/2019

Շարքային Կարեն Կարապետյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի. ՀՀ ՔԿ

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/03/2019

Կարապետյանների և Ավագյանների ընտանիքներին է այցելել փոխնախարար Բալայանը, իսկ վաղը ներկա կլինի զինվորական անձնակազմ․ Արծրուն Հովհաննիսյան

Ձախից՝ Համլետ Ավագյան, աջից՝ Կարեն Կարապետյան
Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, զինծառայող, շարքային Համլետ Ավագյանը (Շիրակի մարզի զինկոմիսարիատ), բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է, ընկել ձորը և մահացել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր մահացածի ընտանիքին է այցելել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասնելով«Այո, այսօր Ձեր նշած ընտանիքին, ինչպես նաև երեկ Արցախում մահացած Կարեն Կարապետյանի ընտանիքներին այցելել է ՊՆ փոխնախարար Բալայնը՝ անձամբ փոխանցելու մեր խորին ցավակցությունները, իսկ վաղը հոգեհանգստի արարողությանը ներկա կլինի նաև զինվորական անձնակազմ»։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին և 13-ին մահացած 2 զինծառայողներն էլ գյումրեցիներ են և համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, դեպքերի մանրամասները պարզելու նպատակով, կատարվում է քննություն։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կարենը Թալիշում էր ծառայում, ընդամենը մեկ տարի անց տուն էր վերադառնալու./Տեսանյութ/

Armlur.am կայքը գրում է.
19-ամյա Կարեն Կարապետյանի դին Գյումրի կտեղափոխվի վաղը: Շարքային զինծառայողի կյանքն ընդհատվեց նախօրեին հրազենային վիրավորումից: Կարենը Թալիշում էր ծառայում, ընդամենը մեկ տարի անց տուն էր վերադառնալու: Կարենը տան միակ զավակն էր: Ապրում էր միայնակ մոր ու 80-ամյա տատի հետ: Ամբողջ մանկությունը տնակում էր անցկացրել:
Ընդամենը տարիներ առաջ էին նոր բնակարան ստացել ու վերանորոգել: Դժվարությամբ միակ որդուն մեծացնելուց ու բանակ ճանապարհելուց հետո մայրը հավատալ չի կարողանում, որ այլեւս որդու մասին հուշերով է ապրելու: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Պաշտպանական բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում: Զինվորի ուղղությամբ կրակ արձակած զինակից ընկերը ձերբակալված է: Կատարվում է քննություն: 19-ամյա զինծառայողի դին Գյումրի կտեղափոխվի վաղը: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինծառայող Կարեն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի` մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/03/2019

19–ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ համածառայակիցը ձերբակալվել է

News.am կայքը գրում է.
Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում այսօր՝ մարտի 12–ին, վաղ առավոտյան 19–ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
NEWS.am–ին Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
«Կարեն Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,– ասաց Նաիրա Հարությունյանը:
Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին ժամը 06.50-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում մահացած զինծառայողը Գյումրիից էր. բանակ էր զորակոչվել ամռանը

News.am կայքը գրում է.
Արցախում այսօր՝ մարտի 12–ին, վաղ առավոտյան դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած 19–ամյա զինծառայող Կարեն Կարապետյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։
NEWS.am–ի տեղեկություններով, Կարենը բանակ էր զորակոչվել անցած տարվա ամռանը։ Նա ծառայում էր Մատաղիսում։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին քննություն է տարվում։
Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին ժամը 06.50-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է Կարեն Արտակի Կարապետյանը

Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
                                                         
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությոն