Showing posts with label Էդուարդ Ալեքսանյան. Show all posts
Showing posts with label Էդուարդ Ալեքսանյան. Show all posts

16/04/2019

Այսօր աշխարհազորային Էդուարդ Ալեքսանյանի տարեդարձն է

Գյումրի 16.04.2019թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի 16-ին, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի իրականացրած գործողությունների արդյունքում զոհված Էդուարդը կդառնար 64 տարեկան։
Էդուարդը ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր:  Սովորել էր Դաստակերտ ավանի դպրոցում: 1974-76թվ. ծառայել էր Խորհրդային բանակում:
1988-1992թվ. կամավոր մասնակցել էր Սիսիանի շրջանի պաշտպանությանը: Մասնակցել էր Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտական գործողություններին, Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիսի շրջաններում մղվող մարտական գործողություններին:
1992թվ. ծառայության էր անցել ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերում:
Լավ ծառայության համար արժանացել էր մի շարք խրախուսանքների, շնորհակալագրերի ու պատվոգրերի:
2006թվ. մայորի կոչումով անցել էր զինվորական կենսաթոշակի։ 2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում Էդուարդ Ալեքսանյանը մեկնել էր Արցախ։ Ապրիլի 4-ին Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվել են Սեդրակ Ասրյանը, Սերգեյ Դանղյանը, Գագիկ Փարսադանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Դավիթ Սարգսյանը, Կարո Համբարձումյանը, Եղիշե Նիկալյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը:
Էդուարդ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է  ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով: 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Նյութի տվյալները վերցված են  Vorotan.am կայքից


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/05/2017

Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան

Գյումրի 05.05.2017  Banak.info
Ծնվել է 1955թվ. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Սովորել է Դաստակերտ ավանի դպրոցում: 1974-76թվ. ծառայել է Խորհրդային Բանակում:
1988-1992թվ. կամավոր մասնակցել է Սիսիանի շրջանների պաշտպանությանը: Մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտական գործողություններին, Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիսի շրջաններում մղվող մարտական գործողություններին:
1992թվ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերում:
Լավ ու նվիրված ծառայության համար արժանացել է մի շարք խրախուսանքների,  շնորհակալագրերի ու պատվոգրերի:
2006թվ. մայորի կոչումով անցել է զինվորական կենսաթոշակի:
2016թվ. ապրիլին Սիսիանի կամավորական ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ պահպանելու կերտած խաղաղությունը:
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվում է:
Հետմահու պարգևատրվել է`  ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով: 
Հիշե՛նք ու ճանաչե՛նք անմահներին...


Ալվինա Հարությունյան


Նյութի տվյածները վերցված են Vorotan.am կայքից

Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։
Տեղեկացրու՛ ընկերներիդ`