Showing posts with label Զու. Show all posts
Showing posts with label Զու. Show all posts

15/11/2019

Բաց դաս 2-րդ զորամիավորումում

2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում նոյեմբերի 14-ին անցկացվել է «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը պատերազմի ժամանակ» թեմայով բաց դաս:
Զորամասի զինծառայողները ծանոթացել են պատերազմի ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մարդասիրական առաքելություն իրականացնող միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտավարական զորավարժություն

Հրետանային ստորաբաժանումների պատրաստվածությունն ստուգելու, անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 14-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային հաշվարկների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական զորավարժություններ: 
Ըստ զորավարժության պլանի՝ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջանները, նախանշված վայրերում բերվել են մարտական վիճակի և հրետանու համազարկերով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջնագծի մարտական դիրքերը՝  նպաստավոր պայմաններ ստեղծելով յուրային զորքերի հետագա առաջխաղացման համար:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ

Նոյեմբերի 14-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ։ 
Տանկիստների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները ծանոթացել են վարժանքների  կատարման ժամանակ անվտանգության պահպանման կանոններին, կատարել մեքենավարման վարժություններ բարդ տեղանքի պայմաններում: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Համաշխարհային բանակային խաղերին

ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև՝ օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում:
Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են եկել ըմբշամարտ, ձյուդո, կողմնորոշում տեղանքում և մարմնամարզություն մրցաձևերում: Հայ մարզիկները գրանցել են բավականին բարձր ցուցանիշներ: Մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտիկ Մհեր Մարկոսյանը և մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։  CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր մարզաձևերի տարածաշրջանային, մայրցամաքային և աշխարհի առաջնություններ: Կազմակերպվում են նաև համաշխարհային կադետական խաղեր, որոնց մասնակցում են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Կազմակերպության խոշորագույն միջոցառումներն են զինվորականների ձմեռային և ամառային խաղերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն բացառապես գործող զինծառայողները:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավարը փոխգնդապետ Արման Դավթյանն է: Չինաստանում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին մասնակցած ՀՀ պատվիրակության ղեկավարն էր գնդապետ Արամ Գրիգորյանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/11/2019

Անցկացվել են մարտավարական պարապմունքներ

Նոյեմբերի 13-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ մարտական հրաձգությամբ։
Զինծառայողները կատարելագործել են մարտական տարբեր իրավիճակներում հարձակողական գործողությունների կատարման ունակությունները, կրակ վարել տարբեր տրամաչափի զինատեսակներից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մասնագիտական վարժանքներ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին 2-րդ զորամիավորման ինժեներասակրավորային վաշտի զինծառայողներն անցկացրել են ականապատման և ականազերծման պարապմունքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտավարամասնագիտական զորավարժություն

Զինծառայողների մարտունակությունը ստուգելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին, 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։
Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են շարժական և ստացիոնար կապի հանգույցներ ու կետեր, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/11/2019

Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում վաշտի ներդաշնակումն ու  զինծառայողների մասնագիտական հմտություններն ամրապնդելու և  կատարելագործելու նպատակով նոյեմբերի 11-ից 12-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն` «Վաշտը պաշտպանությունից հարձակման անցնելիս» թեմայով։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Գործնական հրաձգության վարժանքներ

Զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը կատարելագործելու նպատակով նոյեմբերի 12-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են 120 մմ ականանետից գործնական հրաձգության վարժանքներ:
Բացազատվել են կրակի կառավարման կետեր, ականանետերը բերվել են մարտական վիճակի, համաձայն առաջադրված խնդիրների՝ հրետանային ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքներն ու հենակետերը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտավարական զորավարժություն

Նոյեմբերի 12-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Ըստ զորավարժության սցենարի, համագործակցելով նռնականետային և հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ, հրաձգային գումարտակը կանխարգելել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/11/2019

Վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

Անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 11-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել են ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 2-ից 10-ն անցկացվել են ԶՈՒ զորամասերի ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ։ 
Մրցումների անցկացման նպատակն էր կատարելագործել ինժեներասակրավորային ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածությունն ու մասնագիտական ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը։ 
Ինժեներական տեխնիկական միջոցների և սպառազինության տիրապետման ու պատրաստվածության բարձր ցուցանիշներով համաբանակային մրցումների հաղթող է ճանաչվել սակրավորային գունդը, երկրորդ տեղը զբաղեցրել են 4-րդ զորամիավորման, երրորդը՝ ՊԲ-ի սակրավորները։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/11/2019

Ցուցադրական մարտավարական զորավարժություն

Նոյեմբերի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն։ 
Մարտական պատրաստականության վիճակի ստուգման նպատակով անցկացված զորավարժության շրջանակում դիվիզիոնը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջանը, պաշտպանական մարտ վարել համազորային ստորաբաժանումների հետ: