Showing posts with label Զորավարժություններ. Show all posts
Showing posts with label Զորավարժություններ. Show all posts

20/08/2019

Հայ խաղաղապահները մասնակցում են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում, «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության նախապատրաստման շրջանակում, մասնակցել են դասակի և ջոկի հրամանատարական կազմի համար նախատեսված «Միանգամյա օգտագործման ծխագլանակներից և ազդանշանային ատրճանակներից անհրաժեշտության դեպքում անվտանգ ու նպատակային օգտվելու կանոնները» թեմայով խմբակային դասընթացին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/08/2019

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է ռազմավարական զորավարժություն

Համաձայն ՀՀ ԶՈՒ 2019թ. պատրաստության պլանի՝ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին բացի ուժային կառույցներից, մասնակցելու են նաև ՀՀ բոլոր պետական գերատեսչությունները:

Համաձայն զորավարժության սցենարի՝ խաղարկվելու է հավանական հակառակորդի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծած ագրեսիայի դեպքում ԶՈՒ և պետական կառույցների գործողությունների ներդաշնակումը:
Զորավարժությունների անցկացման ընթացքում ստորաբաժանումներն իրականացնելու են նաև մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/07/2019

Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Հուլիսի 23-ից 24-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հրաձգային վաշտի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Զորավարժության ընթացքում ստուգվել է անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանն ու գործողությունների ներդաշնակումը, ինչպես նաև հրամանատարների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/07/2019

Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

ՊԲ-ում անցկացվող կիսամյակային ամփոփիչ ստուգումների շրջանակում, հուլիսի 10-ին, <<Տիգրանակերտ>> զորավարժարանում խաղարկվել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետևում էր նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
     Ուժեղացված մոտոհրաձգային գումարտակը, հրամանատարի մտահղացման համաձայն բերվել է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջան, նախապատրաստվել առաջիկա մարտակա գործողություններին, և, մարտ վարելով առաջնային դիրք մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցրել վերջինիս ու անցել հարձակման` վերջնական արդյունքում վերականգնելով առաջնագիծն ու զբաղեցնելով նպաստավոր բնագծեր:
       Զորախաղերի արդյունքում ոչ միայն ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, այլև կատարելագործվել է ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության մակարդակը, հրամկազմի կառավարման ունակությունները, իսկ անձնակազմը ձեռք է բերել հավելյալ դաշտային վարժվածություն, հաստիքային զենքն ու մարտական տեխնիկան կիրառելու ունակություններ, ինչպես նաև բարոյակամային կայուն հատկանիշներ:  
     
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/07/2019

Հայաստանը օգոստոսին կմասնակցի ՀԱՊԿ զորավարժությանը./Razminfo/

2019 թվականին նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների կազմով 6 զորավարժություն։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցելու է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի և Ուզբեկստանի զինված ուժերի 12000 զինծառայողն։
Այս մասին հուլիսի 4–ին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Փոխանցում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հավելելով, որ զորավարժությունները այս տարի լինելու են Բելառուսում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Razm.info–ին հայտնեց, որ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ կազմով բոլոր զորավարժություններին, սակայն զորավարժություններ կան, որոնք իրենց բնույթով զինված ուժերին չեն վերաբերում, այլ օրինակ փրկարարական սցենարով են։
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ քարտուղարը նաև նշել է, որ զորավարժություններից առաջինը՝ «Ամպրոպը», մեկնարկելու է օգոստոսին՝ Ղրղզստանում։ «Ամպրոպ» զորավարժությունը նվիրված է լինելու թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին։ Այնուհետև նախատեսված է անցկացնել «Մարտական եղբայրություն» զորավարժությունը։

2019 թվականին անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների մասին մարտին հայտնել էր ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Անդրեյ Պապովը։ Նշենք, որ ՀԱՊԿ կազմով անցկացվող «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունները 2017 թվականին եղել են Հայաստանում։
Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստանն ու Ռուսաստանը կանցկացնեն զորավարժություններ, որոնցից երկուսը կլինի մասշտաբային

Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի համատեղ անցկացնելու են մի քանի պլանային զորավարժություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ զորավարժություններից երկուսը լինելու են առավել մասշտաբային: Շեշտադրումները տարբեր են հարձակվողական, պաշտպանողական»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, փորձագետ Վաղարշակ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դրանք պլանավորած միջոցառումներ են: Ամեն տարի ստորագրվում են փաստաթղթեր հայ-ռուսական համագործակցության և ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնցով նախատեսվում են նաև զորավարժություններ: Մյուս կողմից նման միջոցառումներ անցկացնելիս հաշվի են առնվում տարածաշրջանային զարգացումները, գործողությունները:

«Մենք շատ լավ հետևում ենք և տեսանք ադրբեջանաթուրքական զորավարժությունները: Այս տարի երկու անգամ անցկացվել է, նաև՝ Նախիջևանում, որը շատ կարևոր ուղղություն է մեզ համար: Եվ ահա Հայաստան-Ռուսաստան զորավարժությունները պետք է դիտել նաև այդ տեսանկյունից»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: 
Նա նկատեց, որ զորավարժությունների առաջին խնդիրը զորքերի պլանային պատրաստումն է, մյուսը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի արձագանքը: Այդ համատեքստում առաջնային հարցերից է ագրեսիայի դեպքում Հայաստանի անվտանգությունն ապահովելը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ եղել է ժամանակ, որ լարվածությունը նվազել էր, հիմա մի քիչ ավելացել է:

«Այդ ընթացքը, կարծես, ընդհանուր գծի մեջ է, ինչպես մենք տեսնում ենք, լարվածությունը մեկ ավելանում է, մեկ՝ իջնում: Ինչ վերաբերում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ներկայում նման բան չեմ տեսնում: Նախապայմաններ, որոնք թույլ կտան Արդբեջանին սկսել ռազմական գործողություններ, ես հիմա չեմ տեսնում: Անկախ ամեն ինչից, մենք պետք է լինենք միշտ պատրաստ պատերազմին, որովհետև դա բացառել հնարավոր չէ: Պատերազմը կանխելու լավագույն ձևը հենց պատերազմին պատրաստ լինելն է»,-ասաց նա:

Հարցին, թե միջազգային ճնշումները Մոսկվայի վրա, Ռուսաստանի արտաքին խնդիրների խորացումը որքանով կարող է նվազեցնել Ռուսաստանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանի համար Կովկասը չափազանց կարևոր է:
«Սիրիայի դեպքում մենք ինչ տեսանք, երկիրը Ռուսաստանի սահմաններից հեռու է, սակայն լինելով կարևոր տարածաշրջան՝ Ռուսաստանը մտավ անմիջական գործողությունների մեջ: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն հենց իր սահմաններին մոտ է և չափազանց կարևոր է»,-հավելեց նա:

Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը 
հունիսի սկզբին համատեղ մարտավարական զորավարժություններ անցկացրեցին Նախիջևանում:  Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետության Զինվածուժերն իր ռազմավարական  դաշնակից  
Ռուսաստանի Դաշնության հետ համատեղիրականացնում է ավելի մասշտաբային ու 
բովանդակային զորավարժություններ։

Նյութը՝ Armenpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/06/2019

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են համատեղ զորավարժության կազմակերպման շտաբային բանակցություններին

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանման ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. ծրագրի համաձայն :

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ամփոփվել են ՀՕՊ համակարգի ընդգրկմամբ անցկացված զորավարժությունները

Ամփոփվել են հակաօդային պաշտպանության ամբողջական համակարգի ընդգրկմամբ մարտական կրակով անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Զորավարժությունների ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցներ, ինչպես նաև արդիականացված և հայրենական արտադրության սարքավորումներ: Մարտական հաշվարկները գործել են վարժ, համաձայն նորմացույցների՝ խոցել բոլոր թիրախները: Հատուկ ուշադրություն է դարձվել հայրենական արտադրության նորագույն միջոցներից գիշերային պայմաններում կրակ վարելուն:
Անվրեպ կրակով աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են զորավարժության ղեկավարության կողմից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/06/2019

«Ս-300» ՀՕՊ համալիրները բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր՝ № 1 աստիճանի․ զորավարժությունները շարունակվում են /ֆոտոռեպորտաժ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հունիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ, որոնց ի թիվս այլ միջոցների, մասնակցում են նաև հայկական օդային դարպասների «պահապան հսկաները»՝ Ս-300-ները։
Զորավարժության շրջանակում համապատասխան ստորաբաժանումները տագանապով բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր՝ № 1 աստիճանի, որի ընթացքում ստորաբաժանումների անձնակազմերը սահմանված նորմատիվները կատարել են գերազանց՝ գերակատարելով այն:
Հիշեցնենք նաև, որ զորավարժությունները շարունակվում են: Ստորև ներկայացնում ենք զորավարժության ընթացքից լուսանկարներ։
Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/06/2019

Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժությունները

ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժությունները:

Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել զորավարժությունների ղեկավա­րու­թյան բարձր գնահատականին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/06/2019

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիսի 18-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ երկրի հատուկ նշանակության ուժերը նոր զորավարժություն են նախապատրաստում Պակիստանի համապատասխան ստորաբաժանման հետ։
Զորավարժության հստակ ժամանակահատվածը Հասանովը չի նշել, սակայն ասել է, որ սցենարն արդեն պատրաստ է։ Ըստ նրա՝ այն անցկացվելու է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի նոր շահագործման հանձնված զորավարժարանում։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նորաբաց ուսումնական կենտրոնը շահագործման էր հանձնվել այս տարվա ապրիլի սկզբին: Այն տեղակայված է Բաքվից շուրջ 5 կմ դեպի արևմուտք: Մեր դիտարկմամբ՝ շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա աշնանը և վերջնական ավարտվել 2019թ. մարտին: Սա Ադրբեջանի հատուկջոկատայինների միակ ուսումնական կենտրոնը չէ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի իր հարցազրույցում Հասանովը նշել էր, որ Ադրբեջանը ծրագրում է երկկողմ և եռակողմ զորավարժություններ, այդ թվում՝ Պակիստանի հետ։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/06/2019

Ս-300 և Ս-125 ՀՕՊ համալիրների ներգրավվմամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ

Հունիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:
Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:
Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրե­նական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի­նված ՀՕՊ ստորաբաժանումներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/06/2019

Արցախի ՊԲ-ն խոշոր զորավարժություն է սկսել, ընդգրկված են 10 հազար զինծառայող և հարյուրավոր զինտեխնիկա./Տեսանյութ/

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:
            Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:
            Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/06/2019

Մարտավարամասնագիտական զորավարժություն 2-րդ զորամիավորումում

Մարտավարական-մասնագիտական զորավարժության պլանով նախատեսված պարապմունքների շրջանակում 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, սահմանված ժամկետներում իրականացրել առաջադրված ուսումնական-մարտական խնդիրները:

Զորավարժությանը ներգրավված էին նաև ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կապի ֆակուլտետի՝ զորային ստաժավորում անցնող կուրսանտները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտավարական զորավարժություն 4-րդ զորամիավորումում

Պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 13-ին 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։

Զորավաժության ընթացքում ներդաշնակվել են մարտական և կրակային խնդիրների կատարման ժամանակ ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվել են անձնակազմի մարտավարական-մասնագիտական հմտությունները:    

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/06/2019

Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

2-րդ զորամիավորման զորամասերում ընթացող տեսչական ստուգումների շրջանակում, պատրաստականության տարբեր աստիճանի բերման ժամանակ ստորաբաժանումների հրամանատարների գործնական ունակություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով, հունիսի 11-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ներգրավված ստորաբաժանումներն անհատական կրակով, հրետանային համազարկերով ու տանկային վաշտերի կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ առաջնագծում և պաշտպանության խորքում տեղակայված հենակետերը: Զորավարժությանը հետևել են Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և զորամիավորման հրամանատարական կազմը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/06/2019

Մարտավարամասնագիտական զորավարժություն

Զինծառայողների մասնագիտական մեթոդական գիտելիքները կատարելագործելու, մարտական պատրաստականության և պատրաստության մակարդակն ստուգելու, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում է մարտավարական-մասնագիտական զորավարժություն:

Անձնակազմն իրականացնում է ուսումնական-մարտական խնդիրներ, սահմանված ժամկետներում՝  ցերեկային ու գիշերային պայմաններում, ծավալվում են կապի հանգույցներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/06/2019

Ցուցադրական մարտավարական զորավարժություն

Հունիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է հրետանային դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:

Զորավարժության նպատակն էր մարտական պատրաստականության վիճակի ստուգումը,  պաշտպանական մարտի կազմակերպման, կրակային խնդիրների կատարման, ինչպես նաև համազորային ստորաբաժանումների հետ փոխգործակցության կազմակերպման գործնական ունակությունների կատարելագործումը։