Showing posts with label Զոհրաբ Բալաբեկյան. Show all posts
Showing posts with label Զոհրաբ Բալաբեկյան. Show all posts

29/03/2019

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ՄԽ համանախագահների հանդիպումը

Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 29-ին, Վիեննայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/11/2018

«Խնայիր քեզ, մա՛մ». Հրաչ Սարգսյանի 26 տարիները

Գյումրի 24.11.2018թվ.Banak.info
Նոյեմբերի 23-ին Գյումրու N 23 դպրոցում նշվեց 2012թվ. զոհված Հրաչ Սարգսյանի ծնունդը։
Ներկաներն առաջին հերթին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հրաչի հիշատակին կառուցված հուշահամալիրում, որից հետո ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին նրա շիրիմի մոտ։
Դպրոցում կազմակերպվել էր գեղեցիկ և հուզիչ միջոցառում փոքրիկ բեմականացմամբ։ Բեմականացման ընթացքում դիվերսիայի արդյունքում զոհված Հրաչը, Կարենն ու Զոհրաբը ներկաներին պատգամում էին երբեք նրանց բացակա չդնել, չմոռանալ նրանց ներկայության մասին ու նաև երբեք չարտասվել, որ նրանց բաժին մոմն ու լույսը չմարի։
«Տեսնում ես, մամ, դու քո արցունքներով անընդհատ հանգցնում ես իմ մոմը, խոստացիր որ երբեք չես արտասվելու, մամ, թող իմ մոմն էլ միշտ վառ մնա, մամ։ Խնայիր քեզ, մամ ու բոլոր մայրերին էլ խնդրիր, որ երբեք չարտասվեն,  ապրեք, որ ապրեցնեք, մենք անմահ ենք, մամ»,- Հրաչի դերակատարի խոսքերն են, որոնք ուղղված են բոլոր մայրերին։
Միջոցառման վերջում ներկաներին բաժանվեցին օրհնված խաչեր, որ միշտ հիշեն տղերքին, որ հիշեն ՝ տղերքը հսկում են նույնիսկ երկնքից։
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Հայկական կողմը անցել է պատասխան գործողությունների որի արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է: Սակայն զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը:
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են ՀՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
   
Ալվինա Հարությունյան




   

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/06/2018

6 տարի առաջ հունիսի 4- ին,Տավուշի մարտական դիրքերից մեկում զոհվել են երեք զինծառայողներ

Գյումրի 04.06.2018թվ. Banak.info
2012թ. հունիսի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն
խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:Հայկական կողմը անցել է պատասխան գործողությունների,որի արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ` Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը:
Հրաչ Սարգսյանը ծնվել է 1992թվ. Շիրակի մարզի` Գյումրի քաղաքում:Ծառայության է անցել 2010թվ.Տավուշի մարզի N զորամասերից մեկում:
Զոհրաբ Բալաբեկյանը ծնվել է 1992թվ. Գեղարքունիքի մարզի` Գավառ քաղաքում:Ծառայության է անցել 2010թվ.Տավուշի մարզի N զորամասերից մեկում:
Կարեն Դավթյանը ծնվել է 1992թվ.Կոտայքի մարզում:Ծառայության է անցել 2010թվ.Տավուշի մարզի N զորամասերից մեկում:
Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը, Կարեն Դավթյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել են ՀՀ` «Արիություն»  մեդալով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Հրաչ Սարգսյան

Կարեն Դավթյան

Զոհրաբ Բալաբեկյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/06/2017

5 տարի առաջ հունիսի 4-ին զոհվել են Հրաչը Զոհրաբը Կարենը

Գյումրի 04.06.2017Banak.info
2012թ. հունիսի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:Հայկական կողմը անցել է պատասխան գործողությունների որի արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը:
   
             Հրաչ Սարգսյան
Ծնվել է 1992թվ. Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:Ծառայության է անցել 2010թվ.Տավուշի մարզի N զորամասերից մեկում:
             













Զոհրաբ Բալաբեկյան
Ծնվել է 1992թվ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:Ծառայության է անցել 2010թվ.Տավուշի մարզի N  զորամասերից մեկում:

                   














                          Կարեն Դավթյան
Ծնվել է 1992թվ.Կոտայքի մարզում:Ծառայության է անցել 2010թվ.Տավուշի մարզի N զորամասերից մեկում:
5 տարի առաջ նրանք զոհվեցին հանուն  այսօրվա սերունդների:
Հավերժ փա՛ռք ու խոնարհում:Դուք կաք ու կապրեք հավերժ բոլորիս սրտերում:Ձեր սխրանքն ամնահ է ինչպես և դուք:








Նյութը պատրաստեց ՝ Ալվինա Հարությունյանը
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`