Showing posts with label Գևորգ Գևորգյան. Show all posts
Showing posts with label Գևորգ Գևորգյան. Show all posts

19/04/2019

2016թվ.ապրիլի 19-ին զոհվել է Գևորգ Գևորգյանը


Գյումրի 19.04.2019թվ. Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 19-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական  սահմանի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: 
Գևորգը ծնունդով Լոռու մարզի Աքոր գյուղից էր: 
Գևորգի ընտանիքը բազմանդամ է, նա էլ փոքր տարիքից աշխատել ու օգնել էր ծնողներին, թեթևացնել սոցիալական ծանր կացությունը։
Հիշեցնենք նաև, որ Գևորգը 2015թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես գնդացրորդ: 
Գևորգ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», իսկ ԱՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/04/2017

1 տարի առաջ զոհվել է Գևորգը

Գյումրի 19.04.2017 Banak.info
1 տարի առաջ թշանամու կողմից արձակված կրակոցից զոհվել է Գևորգ Գևորգյանը:
Ծնվել է 1996թվ.  Լոռու մարզի, Աքորի գյուղում: Գևորգի ընտանիքը բազմանդամ է, նրանք սոցիալապես ծանր պայմաններում են ապրում, նրանց օգնելու համար Գևորգը փոքր տարիքից աշխատել ու օգնել է ընտանիքին:
2015թվ. ծառայության է անցել  ԱՀ՝ Ջեբրայիլում, որպես գնդացրորդ: Ծառայությունից չի դժգոհել, միշտ մեծ հպարտությամբ է ընդունել այն փաստը, որ նա հսկում է բոլորիս անդորրը:
Գևորգը ապրիլյան պատերազմի մասնակից էր, կռվել ու հաղթել էր թշնամուն:
2016թվ. ապրիլի 19-ին Գևորգը մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստանում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից  «Արիություն»  մեդալով:
Հիշե՛նք ու ճանաչե՛նք...

Ալվինա Հարությունյան


Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։  
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/09/2016

Ավարտվել է զոհված զինվորի տան կառուցումը

Լոռու մարզի Աքորի գյուղում ավարտվել է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված գնդացրորդ Գևորգ Գևորգյանի տան նորոգում-կառուցումը: Մանրամասները
տեսանյութում:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`