Showing posts with label Գոռ Բաբայան. Show all posts
Showing posts with label Գոռ Բաբայան. Show all posts

10/09/2019

Այսօր Գոռ Բաբայանի տարեդարձն է


Գյումրի 10.09.2019թվ.Banak.info
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գոռ Բաբայանը կդառնար 33 տարեկան։
Գոռը զոհվել է 2006թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։
Ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր։ Սովորել է Աբովյանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո արհեստ էր սովորել վարորդի և ավտոփականագործի որակավում ստացել։
2005թվ.-ին էր անցել պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի N զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։

- Իրավաբանական էր ուզում ընդունվել: Շատ էր սիրում ու վստահ էր, որ կընդունվի: Գոռս շատ ազատ ժամանակ չէր ունենում, բայց որ ունենում էր սիրում էր ընկերների հետ քեֆ անել, պարել ու ուրախանալ: Բոքսի, քինգ բոքսի ու կարատեի է գնացել: Գոռիս պատվին իր մարզիչները հուշամրցաշար են կազմակերպել, շատ էին սիրում Գոռիս,- Banak.info կայքին տված հարզացրույցներից մեկի ժամանակ պատմել է Գոռի մայրը՝ տիկին Գայանեն:

Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/12/2018

«Ընկերներս գնում են, ես մնամ ի՞նչ անեմ». Գոռ Բաբայան

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին նվիրված հարցազրույցների մեր հաջորդ զրուցակիցը Գոռ Բաբայանի մայրիկն է՝ Գայանե Բաբայանը։ 
Գոռ Բաբայանը ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Զբաղվել է սպորտով, արժանացել բազում մրցանակների։ Սովորել է ուսումնարանում, ստացել վարորդի և ավտոփականագործի որակավում։2005թվ. Գոռն անցել է պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։

- Ինչպիսի՞ մանկություն է ունեցել: 
- Գոռս շատ լավ մանկություն է ունեցել, աշխույժ, չարաճճի, բարի տղա է եղել: Շատ են իրեն սիրել: Իրեն ու եղբորը նոր կոշիկներ էինք առել, վերցրեց նստեց առվի մեջ, եղբոր կոշիկները գցեց ջուրը ու ասեց, թե տես, իմ կոշիկները նոր են, քոնը չէ: Իրան որ շոր էինք առնում, մենակ չէր հագնում: Մի անգամ նոր շորեր էինք առել, հորեղբոր տղու հետ փոխել էր, նկարվել էին էդ շորերով: 

- Դպրոցական տարիքում ինչպիսի՞ն է եղել: 
- Էլի աշխույժ էր, շատ համարձակ, որ իրանց դասարանի աղջիկներից մեկին նեղացնեին, էդ նեղացնողին կծեծեր, կապ չունի ինչ էր եղել: Աբովյանի թիվ 4 դպրոցում ռազմագիտության դասասենյակը Գոռիս անունով է կոչվել: Շատ էին սիրում իրեն, որ դասարանում ասեր, որ դասերից հետո հավաքվելու են ուրախանան, բոլորը համաձայնվում էին: Աղջիկների ծնողներից որ չէին թողնում գնան հավաքույթին, Գոռս գնում անձամբ խոսում էր, թողնում էին: Ու վերջում ինքը բոլորին տանում էր տուն, որ խոսքի տերը լիներ:

- Ինչո՞վ էր սիրում զբաղվել ազատ ժամանակ:
- Իրավաբանական էր ուզում ընդունվել: Շատ էր սիրում ու վստահ էր, որ կընդունվի: Գոռս շատ ազատ ժամանակ չէր ունենում, բայց որ ունենում էր սիրում էր ընկերների հետ քեֆ անել, պարել ու ուրախանալ: Բոքսի, քինգ բոքսի ու կարատեի է գնացել: Գոռիս պատվին իր մարզիչները հուշամրցաշար են կազմակերպել, շատ էին սիրում Գոռիս:

- Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք նրա հետ կապված։ 
- Դպրոցական տարիներն էին: Առավոտ ուղարկեցի դպրոց ու անցա իմ գրրծերին: Մեկ էլ զանգ եկավ, դպրոցից էր, ասեցին Գոռը չի եկել դասի, զարմացա, ասեցի, որ ուղարկել եմ: Գնացի դպրոց, ընկերների հետ էր եղել: Հասա դպրոց, գնացի տեսա դասարանում նստած է: Ընկերուհի ուներ, շատ էր նրան սիրում, որ նեղացնում էին, էդ օրը վատ էր ավարտվում իրանց համար: 

- Ուզու՞մ էր ծառայել։ 
- Հա, շատ էր սիրում ծառայությունը: Իր գնալու ժամանակ զինկոմիսարյատում էի աշխատում, իր ընկերներին տանում էին բանակ, եկավ ասեց. «մամ կլինի՞ մտնես, խոսաս ինձ էլ հետները ուղարկեն, ընկերներս գնում են, ես մնամ ի՞նչ անեմ»: Ուզում էր 6 ամիս շուտ գնար բանակ: Որ գնում էր բանակ, ավտոբուսի մոտ ընկերոջն ասեց, ով բարձրացավ ավտոբուս ու լացեց, 2 տարի հետո գառ պիտի պատիվ անի: Եկավ ինձ գրկեց, ասեց մամ ջան լացել չլինի, գալու եմ: Ընկերը մորը գրկեց ու լացեց, Գոռս բարձր ասեց «Արտակ, դու պարտվեցիր»: Ու գնացին: Էս տարի դեկտեմբերի 9-ին Գոռիս մահվան տարելիցն է: Ավետիսյան Արտակը, իր ընկերն է, իրար հետ էին գնացել ծառայության, իր կողմից հուշարձան է կանգնեցրել Գոռիս պատվին:

- Բանակային կյանքից երբևէ չի՞ դժգոհել: 
- Չէ, երբեք: Շատ ճարպիկ է եղել, երբեք մեզ չի ասել իր խնդիրների մասին: Բանակում էլ է չարաճճի եղել, տեղում նստող չէր: Ամեն հարց ինքն էր լուծում։ Մինչև հիմա իր հրամանատարի սենյակում Գոռիս նկարը կախված է: Որ մեր մոտից էնտեղ զինվոր է գնում, Գոռիս պատվին 5-7 օրով թողնում են գալիս է տուն: 

- Գոռի եղբոր որդին կրում է հորեղբոր անունը, նմա՞ն են իրար։ 
- Շատ նման են իրար: Ինքը հորեղբորը նման է ամեն ինչով: Գոռս երբեք մենակ հաց չի կերել, Գոռիկս էլ է այդպես: Հորեղբոր բոլոր հատկանիշներով օժտված է, ընկերասեր, չարաճճի ու շատ բարի է: 

Հիշենք, որ 2005թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Գոռը մահացու հրազենային վիրավորում է ստացել։ Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Արև Ավետիսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/12/2018

Այսօր Գոռ Բաբայանի մահվան տարելիցն է

Գյումրի 09.12.2018թվ.Banak.info
2006թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Գոռը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
Գոռը ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։Սովորել է Աբովյանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումնարանում է սովորել ստանալով վարորդի և ավտոփականագործի որակավում։
Գոռի մայրը՝ տիկին Գայանեն հիշում է, թե որդին ինչքան ընկերասեր էր, նվիրված, ընկերական շրջապատի համար կյանք էր տալիս, շատ խղճով էր։
2005թվ. Գոռն անցել է պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի N զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։
Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», 
«Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/09/2018

Գոռ Բաբայանն այսօր կդառնար 32 տարեկան

Գյումրի 10.09.2018թվ.Banak.info
Հայրենիքի խաղաղության, սահմանների անառիկության ու պաշտպանության համար արիաբար զոհված Գոռն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կնշեր իր 32-րդ տարեդարձը, ավաղ նրա կյանքը ընդհատվեց 20 տարեկանում, հանուն այսօրվա խաղաղության։
Գոռը ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Փոքրուց սպորտով է զբաղվել, կոփված ու ամրակազմ էր։
Սովորել է Աբովյանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումնարանում է սովորել ստանալով վարորդի և ավտոփականագործի որակավում։
Գոռի մայրը՝ տիկին Գայանեն, մեզ հետ զրույցում պատմում է, որ որդին դեռ պատանի տարիքում շատ մեծ ընկերական շրջապատ ուներ, նվիրված ու անձնազոհ էր, իր ընկերների համար ոչինչ չէր խնայում։
2005թվ. Գոռն անցել է պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի N զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։
Տիկին Գայանեն պատմում է, որ որդին մինչ զորակոչվել էլ ցանկացել է Արցախում ծառայել, առհասարակ բարդություններից չի դժգոհել, տեսակով այդպիսին չէր, երբեք չէր տրտնջում։
2006թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Գոռը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», 
«Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։
Գոռի մահից անցել է 11 տարի, բայց ընկերներն ու ծառայակիցները մշտապես այցելում են իրենց ընկերոջ ընտանիքին, միշտ նրանց կողքին են, որովհետև Գոռն իր տեսակով ապրում էր բոլորին օգնելու համար։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/05/2018

Գոռ Վանիկի Բաբայան

Գյումրի 12.05.2018թվ.Banak.info
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գոռ Բաբայանը ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
6 տարեկանից Գոռը ակտիվորեն տարբեր սպորտաձևերով է զբաղվել, սակայն ավելի շատ ժամանակ տրամադրել է բռնցքամարտին ու կարատեին, որոնց մրցաշարերի ժամանակ էլ բազում հաղթանակներ է ունեցել։
Սովորել է Աբովյանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում։ Դպրոցում սովորելու տարիներին Գոռը միշտ աչքի է ընկել իր լավ հատկանիշներով, հատկապես իր մարդ տեսակով, երբեք թույլ չի տվել որ իր ներկայությամբ ինչ-որ մեկը նեղացնի իր դասընկերուհիներին կամ առհասարակ որևէ աղջկա։ Նրա այս հատկնիշները տարիները չէին փոխել, նա նույն էր մնացել, իսկ այդ մարդկային հատկանիշները ավելի ու ավելի էին արմատավորվել նրա մեջ։
8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումնարանում է սովորել ստանալով վարորդի և ավտոփականագործի որակավում։
Գոռի մայրիկը՝ Տիկին Գայանեն, մեզ հետ զրույցում նշում է, որ Գոռը շատ լավ մարդ էր, ընկերասեր, նվիրված, սրտաբաց, հարգված թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից, իսկ ընկերական շրջապատում նա յուրահատուկ էր։
Նա բոլորի համար էր լավը՝ ընտանիքի, հարազատների բոլոր-բոլորի, ովքեր մի պահ նույնիսկ ճանաչել էին Գոռին։
2005թվ. Գոռն անցել է պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։
Մինչ զորակոչվելը Գոռը միշը ասել է, որ ինքը Արցախում է ծառայելու։
2006թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Գոռը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», 
«Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։
Ի հիշատակ Գոռի հարազատ դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ բակում՝որտեղ ծնվել ու ապրել է իր կարճ, բայց և իմաստալից կյանքը, մտերիմ ընկերների կողմից հուշաքար է տեղադրվել հավերժացնելու Գոռի ներկայությունը։
Ընտանիքում Գոռի անունը կրում է նրա եղբոր որդին,ով նրա պես աշխույժ ու ճարպիկ է, ով իր ներկայությամբ ամեն պահ արտացոլում է Գոռի կերպարը։
Գոռի զոհվելուց հետո նրա ընկերները, ծառայակիցները հաճախակի են այցելում իրենց ընկերոջ ընտանիքին, քանի որ Գոռը ցանկացած պահի ու ցանկացած դժվարության դեպքում նրանց կողքին էր միշտ...
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան











Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/12/2017

Այսօր Գոռ Բաբայանի մահվան տարելիցն է

Գյումրի 09.12.2017 Banak.info
2005թվ. դեկտեմբերի 9-ին Գոռը զոհվել է թշնամու կողմից արծակված դիպուկահարի կրակոցից: 
Ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզում: Սովորել է Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում,
ավարտելուց հետո սովորել է ուսումնարանում` ավտոփականագործի ու վարորդի մասնագիտությամբ:
Ճարպիկ, աշխույժ ու շարժուն տղա էր, սիրում էր միշտ բոլորին օգնել ու սատարել:
2005թվ. Գոռը անցել է պարտադիր զինվորական ծառայության: 
Հետմահու մի շարք պարգևների է արժանացել: Ի պատիվ Գոռի դասասենյակ է բացվել և հուշաքար է տեղադրվել:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/09/2017

Այսօր Գոռ Բաբայանի տարեդարձն է

Գյումրի 10.09.2017 Banak.info
Գոռ Վանիկի Բաբայանն այսօր` սեպտեմբերի 10-ին կդառնար 31 տարեկան:
Ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզում: Սովորել է Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում, ավարտելուց հետո սովորել է ուսումնարանում` ավտոփականագործի ու վարորդի մասնագիտությամբ:
Ճարպիկ, աշխույժ ու շարժուն տղա էր, սիրում էր միշտ բոլորին օգնել ու սատարել:
2004թվ. Գոռը անցել է պարտադիր զինվորական ծառայության:
2005թվ. դեկտեմբերի 9-ին Գոռը զոհվել է թշնամու կողմից դիպուկահարի կրակոցից:
Հետմահու մի շարք պարգևների է արժանացել: Իպատիվ Գոռի դասասենյակ է բացվել և հուշաքար է տեղադրվել:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։  

Տեղեկացրու՛ ընկերներիդ`