Showing posts with label Գեղամ Մանուկյան. Show all posts
Showing posts with label Գեղամ Մանուկյան. Show all posts

08/02/2019

Այսօր փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի մահվան տարելիցն է



Գյումրի 08.02.2019թվ. Banak.info
2017թվ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Գեղամը ծնունդով Արցախի Մարտակերտ քաղաքից էր: Սովորել և ավարտել էր Մարտակերտի թիվ 1 դպրոցը:
1996թ. Գեղամը անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Գեղամ Մանուկյանը սովորել էր Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնարանում, ավարտելով ստացել էր լեյտենանտի սպայական կոչում և անցել ծառայության` Արցախում: Զբաղեցրել էր մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում`դասակի, վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնները, այնուհետև 2012թվ. հոկտեմբերին նրան շնորհվել էր փոխգնդապետի կոչում, 2014թվ. նա տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան և ծառայությունը շարունակել որպես  ինժեներական ծառայության պետ:
Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Մարտական ծառայություն»  և «Արիություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/01/2019

Այսօր փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի տարեդարձն է



Գյումրի 01.01.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունվարի 1-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Գեղամ Մանուկյանը կդառնար 40 տարեկան։
Գեղամը ծնունդով Արցախի Մարտակերտ քաղաքից էր: Սովորել և ավարտել է Մարտակերտի թիվ 1 դպրոցը:
1996թ. Գեղամը անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Գեղամ Մանուկյանը սովորել է Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնարանում, ավարտելով ստացել է լեյտենանտի սպայական կոչում և անցել ծառայության` Արցախում: Զբաղեցրել է մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում`դասակի, վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնները, այնուհետև 2012թվ. հոկտեմբերին նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում, 2014թվ. նա տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան և ծառայությունը շարունակել որպես  ինժեներական ծառայության պետ:
2017թվ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Մարտական ծառայություն»  և «Արիություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/02/2018

Այսօր Գեղամ Մանուկյանի մահվան տարելիցն է

Գյումրի 08.02.2018թ Banak.info
 Ծնվել է 1979թվ. Արցախի` Մարտակերտ քաղաքում: Սովորել և ավարտել է Մարտակերտի թիվ 1 դպրոցը: Դպրոցում սովորելու տարիներին շատ է սիրել ռազմագիտություն առարկան: 1996թ. Գեղամը անցել է պարտադիր զինվորական ծառայության` Արցախում: Գեղամ Մանուկյանը սովորել է Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնարանում, ավարտելով ստացել է լեյտենանտի սպայական կոչում և անցել ծառայության Արցախում: Զբաղեցրել է մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում` դասակի, վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնները, այնուհետև 2012թվ. հոկտեմբերին նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում, 2014թվ. նա տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան և ծառայությունը շարունակել որպես ինժեներական ծառայության պետ: Գեղամ Մանուկյանը սպա էր, ով օժտված էր բարձր որակական հատկանիշներով, սիրված ու հարգված էր, թե՛ զինվորների, թե՛ սպայական անձնակազմի կողմից: 2015թվ. հոկտեմբերին թշնամու կողմից ծավալված մարտական գործողությունների ժամանակ Գեղամ Մանուկյանը ականի պայթյունից վիրավորում է ստացել, բայց դեռ ոչ լիարժեք ապաքինված անցել է ծառայության
2016թվ. մասնակցել է ապրիլյան ռազմական գործողություններին, եղել իր զինվորների ու ծառայակիցների կողքին: 2017թվ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը
Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով: Գեղամ Մանուկյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա: Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են  ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։



Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/01/2018

Այսօր Գեղամ Մանուկյանի տարեդարձն է

Գյումրի 01.01.2018 Banak.info
Այսօր` հունվարի 1-ին Գեղամ Մանուկյանը կդառնար 39 տարեկան:
Ծնվել է 1979թվ.Արցախի` Մարտակերտ քաղաքում: Սովորել և ավարտել է Մարտակերտի թիվ 1 դպրոցը: Դպրոցում սովորելու տարիներին շատ է սիրել ռազմագիտություն առարկան:
1996թ. Գեղամը անցել է պարտադիր զինվորական ծառայության` Արցախում:
Գեղամ Մանուկյանը սովորել է Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնարանում, ավարտելով ստացել է լեյտենանտի սպայական կոչում և անցել ծառայության` Արցախում: Զբաղեցրել է մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում`դասակի, վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնները, այնուհետև 2012թվ. հոկտեմբերին նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում, 2014թվ. նա տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան և ծառայությունը շարունակել որպես  ինժեներական ծառայության պետի:
Գեղամ Մանուկյանը սպա էր, ով օժտված էր բարձր որակական հատկանիշներով, սիրված ու հարգված էր, թե' զինվորների, թե' սպայական անձնակազմի կողմից:
2015թվ.հոկտեմբերին թշնամու կողմից ծավալված մարտական գործողությունների ժամանակ Գեղամ Մանուկյանը ականի պայթյունից վիրավորում է ստացել, բայց դեռ ոչ լիարժեք ապաքինված անցել է ծառայության:
2016թվ. մասնակցել է  ապրիլյան ռազմական գործողություններին  իր մասնակցությունն է ունեցել, եղել իր զինվորների ու ծառայակիցների կողքին:
2017թվ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն»  և «Արիություն» մեդալներով:
Գեղամ Մանուկյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Նյութը պատրաստեց Ալվինա Հարությունյանը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/02/2017

Զոհվել և ծանր վիրավորվել են մեկական զինծառայող

Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
            ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
            Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

            Կատարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեղեկացրու՛ ընկերներիդ`