Showing posts with label Գաբրիել Բալայան. Show all posts
Showing posts with label Գաբրիել Բալայան. Show all posts

04/10/2018

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային համաժողովին

Հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում Կիևում մասնակցում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից կազմակերպված «Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, նրանց ընտանիքների անդամներին աջակցության տրամադրման հարցերով» միջազգային համաժողովին:
Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների պետական կառավարման, միջազգային և առաջատար հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման և վերջիններիս ընտանիքների անդամների աջակցման ուղղությամբ գործող մեխանիզմների ու միջազգային առաջավոր փորձի ներկայացման, ինչպես նաև մասնակիցների միջև կարծիքների փոխանակման համար:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/09/2018

Սիրիայում հայկական զորք չի՛ տեղակայվի. «Շանթ 2018»

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն իր ասուլիսի ընթացքում  պատասխանեց Banak.info-ի լրագրողի այն  հարցին, թե արդյո՞ք Սիրիայում զորք տեղակայելու մասին խոսակցություններն իրական են, ասաց.
-Ոչ, զորք տեղակայելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարերել է  նախատեսում ենք ուղարկել այնտեղ հումանիտար մասնագետների խումբ:
Փոխնախարարը՝ Սիրիայում զորք տեղակայելու հետ կապված Հայաստանի իրավական խնդիրներ ունենալու հարցին ի պատասխան, նորից նշեց, որ բազմիցս ինքն էլ ասել է, որ ոչ մի զորք էլ  հաստատ չի տեղակայվելու:
Բալայանի խոսքով, նրանք հիմնականում բժիշկներ և ինժեներական մասնագիտությունների տեր ծառայողներ են, ովքեր Սիրիայում կիրականացնեն հումանիտար աջակցվություն՝ հիմնականում հայկական համայնքում:

Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակի գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ունենք առաջխաղացում Թուրքիայի սահմանից. փախստականների խումբ է ներխուժել. «Շանթ 2018»

Րոպեներ առաջ տեղի ունեցավ  ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի և մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը:
-Կարող ենք արձանագրել, որ կապը պետական կառույցների հետ բավականին լավ գործում է, մենք սահմանված ժամանակացույցով, սահուն կարողանում ենք արձագանքել բոլոր հանձնարարականներին:  Փոխգործակցություն է կատարվում կառավարության աշխատակազմի համակարգմամբ՝ զինված ուժերի և այլ զորքերի միջև: Փորձում ենք նախապատրաստել այլ զորքերի ներգրավումը հասարակության պաշտպանությանը, այդ թվում ԱԻՆ փրկարար ծառայությանը,-ասուլիսի սկզբում հայտարարեց փոխնախարարը:
Նրա խոսքով, ըստ սցենարի մենք ունենք առաջխաղացում Թուրքիայի սահմանից. փախստականների խումբ է ներխուժել, որոնց մեջ կան նաև ահաբեկիչներներ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը.
-Մենք համագործակցում ենք ՌԴ սահմանապահ զորքերի հետ՝ չեզոքացնելու այդ վտանգը:
Մեկ  ժամվա մեջ կլինի Ազգային անվտանգության խորհրդի  համապատասխան նիստը, որտեղ զեկույցով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը և  խորհրդի կազմի մյուս ուժային կառույցների պետերը:
Բալայանի հաղորդմամբ, նիստի ընթացքում որոշվելու է պատերազմ հայարարելու ու ռազմական դրություն մտցնելու հարցի նպատակահարմարությունը.
- Մեր դիվանագիտական օղակներով և գործող ռազմական կցորդների միջոցով, ունենք որոշակի տեղեկություն, որ ապակայունացնող միջոցառումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ այլ երկրների տարածքներում: Հնարավոր զարգացումներ կարող են լինել մեր կարիքները բավարարելու հետ կապված: Կլինեն որոշակի շեղումներ նախատեսված գրաֆիկից, այսինքն ՀԱՊԿ անդամ պետությունների շրջանակներում ակնկալվող օգնությունը կարող է դադարել կամ ոչ այնքան լինել, որը նախատեսված էր նախկինում: Հիմա քննարկում ենք առանց այդ օգնության կազմակերպելու ՀՀ պաշտպանությունը:
Ասուլիսի վերջում, փոխնախարարը նշեց, որ  դիտարկվում է  ոչ միայն Ադրբեջանի, այլև այլ հակառակորդների կողմից ոչ անմիջական մասնակցությունը մարտական գոծողություններին.
-Դիտարկվում են  գրեթե բոլոր ճակատները, որտեղ մենք ունենք շփման գիծ՝ և՛ Արցախում, և՛ Նախիջևանի ուղղությամբ, նաև Թուրքիայի հետ սահմանագծին:
Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակի գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/09/2018

Գիտական կոնֆերանս` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է եռօրյա գիտական կոնֆերանս` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Կոնֆերանսին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, զորային օղակի սպաներ:
Կոնֆերանսի բացմանը պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է. «Տեսլականում ընդգրկված յոթ առաջնահերթությունները վերաբերում են կրթական ոլորտին, սպառազինությանը, անձնակազմի մարտունակությանը, հակառակորդի գործողությունների կանխարգելմանը և առհասարակ զինված ուժերի բարեփոխումների լայն սպեկտորին: Մեզ պետք են ճկուն գործողություններ, այլ ոչ թե զուտ խրամատային, ստատիկ պաշտպանություն»։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բանակը պետք է վերածվի ևս մեկ կրթական օղակի, և ժամկետային զինծառայողը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի այն պաշարը, որով գնում է բանակ, այլև պետք է այդ պաշարն ավելացրած վերադառնա բանակից:
ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականների դրույթներից մեկը վերաբերում է զինծառայողների կրթության շարունակականության ապահովմանը զինվորական ծառայության ողջ ընթացքում: «Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը: Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ»,- նշված է նախարարի տեսլականում:
Բանակաշինության հայեցակարգային հարցերի վերաբերյալ գիտական զեկույցներով հանդես են եկել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված գիտական կոնֆերանսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 9-ը:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՊՆ փոխնախարարը՝ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզման մասին. /Տեսանյութ/


News.am կայքը գրում է.
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը եւ ՌԴ տարածքում հետախուզման հնարավոր դադարեցնելու հարցը չի գտնվում Պաշտպանության նախարարության տիրույթում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«ՊՆ-ն ոչ քրեական հետապնդում իրականացնող մարմին է, ոչ այդ գործընթացներին մասնակցող: ՊՆ-ն նախաքննությանը մասնակցելու իրավասություն չունի: Հետեւաբար, ես ձեռնպահ եմ մնում որեւէ մեկնաբանությունից, դա մեր տիրույթից դուրս է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին, տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել էր ԱՊՀ միջպետական հետախուզում, ՌԴ տարածքում հետախուզումից հանվել է:

Աղբյուրը ճշտել է, որ պաշտպանության նախկին նախարարին կալանավորելու եւ հանձնելու հարցումը Մոսկվայում ստացվել է որոշ ժամանակ առաջ՝ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով: Ստացված կալանքի օրդերում նշված է անգամ ռուսական մայրաքաղաքում մեղադրյալի տան հասցեն:

Ավելի վաղ գործակալությանը մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանի արտահանձնումը կմերժվի, քանի նա 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի շրջանակում Հարությունյանին առաջադրվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`