Showing posts with label Բակո Սահակյան. Show all posts
Showing posts with label Բակո Սահակյան. Show all posts

08/05/2019

Արցախի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն


Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 
Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, ոստիկանության վետերաններ արժանացել են պետական բարձր պարգեւների:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայիսի 9-ի տոնը մեր բազմադարյա պատմության կարեւորագույն էջերից է, որը գրվել է համայն հայության միասնական ջանքերով եւ դարձել հայ ժողովրդի հերոսության ու միասնության, տոկունության ու անսասան կամքի խորհրդանիշը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի պաշտոնական  կայքը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/04/2019

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարության պատվիրակության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:
Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը և այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/04/2019

Արվելու է ամեն ինչ հայրենիքի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը պաշտպանելու համար. ԱՀ Նախագահ

2018 թվականին Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջեւ դրված առաջադրանքները՝ պահպանելով սահմանների անձեռնմխելիությունը եւ պետության լիարժեք անվտանգությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում` հատկապես սկսած անցած տարվա սեպտեմբեր ամսից, ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում սահմանների ողջ երկայնքով զինադադարի խախտումների դեպքերը կտրուկ նվազել են:
«Բնական է, որ պետության թերեւս  ամենակարեւոր առաջադրանքներից եղել է, կա եւ կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի վերանայել հայատյացության վրա հիմնված իր տեսլականն ու մոտեցումները եւ շարունակում է ագրեսիվ, ոչ կառուցողական քաղաքականությունը դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական եւ այլ հարթություններում: Ադրբեջանում 2018 թվականին եւ ընթացիկ տարում իրականացվել են լայնածավալ զորավարժություններ: Նույնիսկ Վիեննայի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ կատարում տարբեր հայտարարություններ: Այս ամենը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակորդի նպատակները ու դրանց հասնելու ձեւերը չեն փոխվում, եւ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ուժային տարբերակով շարունակում է գերակայել նրա ռազմաքաղաքական օրակարգում: Եվ դա մենք չենք կարող հաշվի չառնել»,- նշել է Բ. Սահակյանը։
ԱՀ Նախագահի խոսքով՝ անցած տարվա ընթացքում հետեւողական աշխատանքներ են տարվել բանակի մարտական պատրաստականության, զորքերի դաշտային պատրաստվածության մակարդակի բարձրացման, մարտական հնարավորությունների ընդլայնման, բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման, ղեկավարման համակարգի կատարելագործման, առաջնագծի տեխնիկական հագեցվածության եւ ծառայության պայմանների բարելավման, զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացման եւ մի շարք այլ ուղղություններով: Հատուկ ուշադրության կենտրոնում էին անձնակազմի հետ տարվող աշխատանքները զինված ուժերի շարքերում բարոյահոգեբանական վիճակի բարելավման, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համառ պայքարի ուղղությամբ:  Ծավալուն աշխատանքներ են կատարվել՝ ուղղված ինժեներական ամրակառույցների ու կապի համակարգի զարգացմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ  զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
«2019 թվականին կշարունակվի բանակաշինության ոլորտում բոլոր նախատեսված ծրագրերի իրականացումը՝ ըստ հաստատված ժամկետների եւ ապահովելով կատարվող աշխատանքների բարձր որակը: Նման մոտեցման հիմքում ընկած է այն ակնհայտ ճշմարտությունը, որ ինչքան ուժեղ լինեն մեր զինված ուժերը, այնքան ավելի ամուր ու կայուն է լինելու իրավիճակը սահմաններում եւ մեր տարածաշրջանում: Մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը, սակայն ցանկացած ագրեսիայի դեպքում, եթե այդպիսին լինի, մեր կողմից արվելու է ամեն ինչ հայրենիքի անկախությունը, անվտանգությունը եւ արժանապատվությունը պաշտպանելու համար: Մեր անվտանգության հետ անմիջականորեն առնչվում է նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այստեղ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ»,- ավելացրել է Հանրապետության Նախագահը:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/04/2019

Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/03/2019

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: 
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


Այս մասին տեղեկացնում է՝ ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/03/2019

Մեր առաջնահերթ խնդիրը եղել է, կա, վաղն էլ կմնա Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Բակո Սահակյան

News.am կայքը գրում է.
Մեր առաջնահերթ խնդիրը եղել է ու կա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարեւորագույն եւ առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս ընթացքում մենք միջանկյալ բազմաթիվ եւ բազմազան հանդիպումներ ենք ունեցել տարբեր մակարդակներով: Մեր ոլորտների, մեր գերատեսչությունների, մեր նախարարությունների պատասխանատուները մի շարք հանդիպումներ են ունեցել, եւ այդ հանդիպումների ընթացքում ծնվել է այդ գաղափարը՝ հրավիրելու Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
Մենք նաեւ այս ընթացքում կարեւորել ենք, որ անհրաժեշտություն ունենք համազգային օրակարգ ունենալու, եւ ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձեւավորմանը: Ինչպես այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաեւ այդ ազգային օրակարգում դասակարգված մեր առաջադրանքները:
Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա եւ վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրեւ առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, եւ այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաեւ անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում:
Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, եւ ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների եւ քննարկումների մասին:
Ես կտամ լրացուցիչ տեղեկություններ, որ օր առաջ հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Բնական է՝ խոսել ենք շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ բանակցային գործընթացի մասին: Եվ այսօրվա այս յուրահատուկ խորհրդի նիստը հնարավորություն կտա՝ անդրադառնալ մեր տնտեսության խնդիրներին, մեր հանրային կյանքում տեղ գտած զարգացումներին եւ կնախանշենք հաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կբարձրացնեն մեր երկրի անվտանգության աստիճանը եւ կնպաստեն ընդհանրապես մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը:
Ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ համոզմունք եմ հայտնում, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստավոր պայմաններ է ստեղծելու այդ նշված ուղղություններով հաջողված աշխատանքներ կատարելուն»:
Նշենք, որ քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը եւ վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա: Միեւնույն ժամանակ հայկական երկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ: Կարեւորվել է խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/03/2019

Աշխատանքային այցով Արցախում է ՀՀ վարչապետը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին
Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:


Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/02/2019

Այցելություն արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Այնուհետեւ Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին  ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/02/2019

Բակո Սահակյանն այցելել է հարավային սահմանագծի տարբեր հատվածներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատ
վածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Զորամասերից մեկում երկրի ղեկավարը ներկա է գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը, հանդիպում ունեցել զինծառայողների ընտանիքների հետ:
Նախագահը նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը եղել է ու կմնա պետության ուշադրության կենտրոնում՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/02/2019

Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Նույն օրը Նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարեւորությունը մեր երկրի համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:





Այս մասին տեղեկացնում է՝ Արցախի Նախագահի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/02/2019

Տարածաշրջանում առկա միտումները պահանջում են հետևողականորեն զբաղվել բանակաշինության հարցերով. Նախագահ Սահակյան

Artsakhpress.am կայքը գրում է.

Արցախի Հանրապետության կենսագործունեության ամենակարևոր ոլորտը եղել և մնում է բանակաշինությունն ու անվտանգությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահի խոսքով՝ ընթացիկ տարվա հունվարի 24-ին մասնակցել է 2018 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և մանրակրկիտ կերպով անդրադարձել բանակաշինությանն ու պաշտպանության նախարարության գործունեությանը՝ այն գնահատելով բավարար և նախանշել 2019 թվականի հիմնական ուղղությունները:
«Հաշվի առնելով այդ ամենը՝ այսօր ուզում եմ ընդգծել, որ բանակի, զինված ուժերի հետ կապված բոլոր հարցերը պետք է առաջնային տեղ զբաղեցնեն կառավարության գործունեության մեջ: Պաշտպանության բանակը եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության և պետության անկախության հիմնական երաշխավորը: Տարածաշրջանում առկա իրավիճակը և միտումները պահանջում են, որ մենք հետևողականորեն զբաղվենք բանակաշինության հարցերով, մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահենք զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը»,- ավելացրել է Բ. Սահակյանը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/01/2019

Ամփոփվել են 2019թ. բանակային տարվա արդյունքները


Հունվարի 24-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
Ռազմական խորհրդի նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Հրապարակելով նիստի աշխատակարգը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը  կարևորել է բոլոր ելույթները, նշելով, որ առաջիկա մեր բոլոր ձեռքբերումները կախված կլինեն նաև այն հանգամանքից, թե ինչ հետևություններ կարվեն նախորդ տարվա արդյունքներից և ըստ այդմ՝ ինչպիսի հերթականությամբ կպլանավորվեն նոր բանակային տարվա առաջնահերթությունները:
Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային ելույթները: ՊԲ-ի 2018 թվականի ուսումնական տարվա մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբների պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և ինժեներական աշխատանքների վիճակի մասին համապարփակ ելույթով, հանդես է եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանը:
Այնուհետև ըստ ուղղությունների և առանձին ոլորտների  վերլուծական ելույթներ են ունեցել բանակի հրամանատարի տեղակալները` անդրադարձ կատարելով հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության վիճակին, գաղափարադաստիարակչական և հասարակական-պետական պատրաստության, զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական ապահովման հարցերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, թիկունքային ապահովման և հարակից այլ ուղղությունների:
Բանախոսները ընդգծել են, որ չնայած նշված բնագավառներում ակնհայտ են դրական զարգացումներն ու արձանագրված հաջողությունները, սակայն առկա են նաև մի շարք ոլորտներ, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ: Բանակային 2018 թվականը ամփոփել ու ընթացիկ տարվա խնդիրներին անդրադարձել է հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Կարեն Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ 2019 թվականի ընթացքում բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են լինելու պետական սահմանի պահպանության, ղեկավարման համակարգի հետագա զարգացման, շտաբների պատրաստության և փոխգործակցության մակարդակի բարձրացման, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սպառազինության ու թիկունքային ապահովման հետ առնչվող խնդիրների համալիրը:
Այնուհետև ելույթ է ունեցել ԱՀ նախագահը: Բակո Սահակյանը բավարար գնահատելով 2018 թվականի ընթացքում արձանագրված հիմնական ցուցանիշները, հավաստիացրել է, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի իր հետևողական ուշադրության կենտրոնում պահել ՊԲ-ի մարտական հնարավորությունների կատարելագործմանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածությանը վերաբերող հարցերը:
Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է բանակի հրամանատարի հրամանը, որի համաձայն դրամական պարգևներ, արժեքավոր նվերներ ու պատվոդրոշներ են հանձնվել անցած բանակային տարվա ընթացքում առավելագույն բարձր արդյունքներ ունեցած զորամասերին, ստորաբաժանումներին ու անհատ զինծառայողներին:





ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Նախագահ Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2018 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2019 թվականի անելիքներին:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018 թվականին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: 
Նախագահ Սահակյանը 2018 թվականի աշխատանքները գնահատել է բավարար, ընդգծելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի եւ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարեւոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում:
Կանգ առնելով 2019 թվականի անելիքների վրա՝ Նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք եւ համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ:
<<Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը>>,- նշել է Բակո Սահակյանը:


Այս մասին տեղեկացնում է ՝ ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/12/2018

Արցախի Զինված Ուժերը կհամալրվեն նոր ժամանակակից զինտեխնիկայով



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին: 
Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վրա:

<<Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետության կարեւորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ>>, - ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Իր խոսքում Նախագահը նշել է, որ տեղի են ունեցել բյուջեի նախագծի բազմակողմանի ու համապարփակ քննարկումներ՝ նախատեսված բոլոր փուլերով, պատգամավորները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բյուջեի տրամաբանությանը, դրա հնարավորություններին ու կազմման գործընթացին եւ հայտնելու իրենց կարծիքներն ու տեսակետները: 
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար եւ առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեն:


Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի պաշտոնական կայքը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/12/2018

Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ ՀՀ ԶՈՒ օդաչուների մահվան մասին.Բակո Սահակյան



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին:
Հեռագրում ասված է.
<<Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի եւ Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին:
Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ:
Հայրենիքի նվիրյալ զավակների պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում տոկունություն ու ոգու կորով>>:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/11/2018

Նոյեմբերի 10-ին ԱՀ ՊԲ-ում կայացած մարտավարական զորավարժության լուսանկարները


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:
Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարեւորագույն խնդիրներից, եւ հետեւողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:
Ստորև ներկայացնում ենք զորավարժության լուսանկարները՝ ԱՀ ՊՆ կայքից.






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/11/2018

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժություններին


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ինպաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:

Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարեւորագույն խնդիրներից, եւ հետեւողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ

30/10/2018

Բակո Սահակյանն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: 

Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարեւորելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը եւ Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին: 

Բակո Սահակյանը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը`այն համարելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման առանցքային բաղադրամասերից մեկը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/10/2018

Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարեւելյան հատված


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարեւելյան հատված, տեղում  ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/10/2018

Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`