Showing posts with label Արցախպրես. Show all posts
Showing posts with label Արցախպրես. Show all posts

12/10/2019

Պաշտպանության բանակի անձնակազմի շնորհիվ սահմանային իրավիճակը հանդարտ է և վերահսկելի. Դավիթ Տոնոյան

ԱՀ նախագահի հետ քննարկել ենք մեր առջև դրված մի շարք խնդիրներ՝ կապված բանակաշինության, թիկունքային ապահովման և մարտական պատրաստվածության ոլորտում մեր համագործակցության վերաբերյալ:

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ  հանդիպումից  հետո  այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցում    ասել  է  ՀՀ  պաշտպանության նախարար  Դավիթ  Տոնոյանը:
Խոսելով    սեպտեմբերի  24-ից  հոկտեմբերի  4-ն  ընկած  ժամանակահատվածում   անցկացված ռազմավարական   զորավարժությունների    մասին՝   Դ. Տոնոյանն  ասել է, որ  իրականացված    աշխատանքների  արդյունքները    բարձր  է   գնահատում:
Ըստ  նախարարի՝  պաշտպանության բանակի անձնակազմի շնորհիվ սահմանային    իրավիճակը  հանդարտ  է  և  վերահսկելի:


Նյութը՝ Artsakhress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/10/2019

Սահմանային ակտիվությունը՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման արդյունք. Արշավիր Ղարամյան


Արցախում տեղի ունեցած ռազմավարական զորավարժությունների և տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ «Արցախպրես»-ը զրուցեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հետ:

-Պարոն Ղարամյան, թերևս սկսենք Արցախում կայացած ու այսօր ավարտվող զորավարժություններից: Ինչպես ե՞ք գնահատում դրա ընթացքը, արդյո՞ք արդյունքները գոհացնող են:
- Այս զորավարժությունը հնարավորություն էր ամբողջական պատկերացում կազմելու հնարավոր պատերազմի դեպքում պետական կառավարման համակարգի գործողությունների վերաբերյալ՝ քայլ առ քայլ: Պահեստազորի իրազեկումից՝ կրակային փուլ, հասարակության արձագանքից՝ զորքերի տեղաշարժ:
Զորավարժություններն ավարտվեցին, կան նախնական գնահատականներ, սակայն առջևում է այդ գործընթացը դետալ առ դետալ վերլուծելու, թերությունները շտկելու և առաջ շարժվելու համար: Պետական համակարգը, հասարակական հատվածը որպես մեկ ամբողջություն պետք է ներդաշնակ, համախմբված արձագանքեն Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որովհետև ցանկացած օղակի անգործություն, անարդյունավետություն ազդելու է մեր ընդհանուր անվտանգային միջավայրի վրա:
Այն որ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը պատվով են կատարում, դա կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, սակայն լայնամասշտաբ գործողությունների դեպքում պետական ողջ համակարգը պետք է արագ, ճկուն արձագանքի տեղի ունեցող զարգացումներին:
-Պահեստազորն ակտի՞վ էր, ինչպե՞ս եք գնահատում պահեստազորի հավաքները, ի՞նչ անելիքներ ունենք այս ուղղությամբ:
- Արցախի պահեստազորը՝ սպաները, ենթասպաները, շարքայինները ընդհանուր առմամբ բավականին արագ են արձագանքում պահեստազորի հավաքներին, ունենք մարտունակ պահեստազոր, որը անհրաժեշտ պահին համալրելով զինված ուժերի շարքերը ունակ է խնդիր կատարելու:
Սա իհարկե չի նշանակում, որ այս ուղղությամբ անելիքներ չունենք, ավելին՝ դեռ պետք է շատ աշխատենք ոչ միայն պահեստազորը մշտական «մարզավիճակում» պահելու համար, այլ մեր ունեցած մարդկային ռեսուրսը ճիշտ տեղում, արդարացի բաշխելու և մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:
- Զորավարժությունների կարևոր փուլերից է՝ զորքերի տեղաշարժերը, դիրքավորումը, տարբեր բնագծեր դուրս հանելը, պահպանությունից պաշտպանության անցնելը, սակայն որպես կանոն զորավարժությունների վերջնական արդյունքների վրա մեծ ազդեցություն ունի կրակային փուլը: Դուք ևս ներկա էիք այդ փուլին, ինչպե՞ս կգնահատեք:
- Զորավարժությունների բոլոր փուլերը հավասարապես կարևոր են՝ փոխլրացնող և ցանկացած փուլի ձախողում կարող է ամբողջությամբ ձախողում արձանագրել ընդհանուր գործում:
Նախնական գնահատականներով, զորավարժությունների ընթացքն ու արդյունքները գոհացուցիչ են, բարձր մակարդակով անցկացվեց դրա կրակային փուլը, հիմնական թիրախները ժամանակին խոցվեցին, պաշտպանական, հակահարձակվողական, հարձակվողական գործողությունները, ըստ նախատեսված սցենարի, գրագետ կազմակերպվեցին:
- Պարոն գեներալ, վերջին 10 օրերին Հայաստանի և Արցախի սահմաններին իրավիճակը տարբեր օրերին ակտիվ է եղել: Արցախի ուղղությամբ դիվերսիոն գործողություն, անօդաչու սարքի՝ Արցախի տարածքի հատում և մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցում, Տավուշի հատվածում իրավիճակային փոփոխություններ եղան, ինչի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի: Ինչո՞վ եք պայմանավորում այս իրավիճակը:
- Այս իրավիճակը բխում է բանակցային գործընթացում առկա իրողություններից: Հատկապես վերջին շրջանում բավականին վատատեսական գնահատականներ են հնչում բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ: Քաղաքական գործընթացների տրամաբանությունն ուղիղ կապված են սահմանին տեղի ունեցող զարգացումների հետ:
Ադրբեջանն անընդհատ կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը առաջ շարժվելու հնարավորություն չի տալիս, ավելին՝ նպաստում է սահմանագծում ակտիվություն մտցնելուն:
- Օրեր առաջ ԱՄՆ-ում համանախագահները հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան: Կա՞ն սպասելիքներ, որ իրավիճակը կարող է կայունանա, իսկ բանակցային գործընթացը տեղից շարժվել:
- Անկեղծ ասած լուրջ սպասումներ չունեմ, հատկապես որ սահմանին իրավիճակային փոփոխությունները հենց այդ հանդիպումներից հետո եղան, այսինքն՝ Ադրբեջանը սահմանին ակտիվանալով իր վերաբերմունքն է արտահայտում քաղաքական մակարդակում ընթացող գործընթացի շուրջ:
Պարզ ասած, դեռևս տեսանելի չեն այն հիմքերը, ինչը հնարավորություն կտա կողմերին կանգ առած կետից շարժվելու և ստեղծված իրավիճակում էական փոփոխություններ մտցնելու համար:



Նյութը՝ Artsakhpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/09/2019

ԱՀ-ում անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ. Կարեն Աբրահամյան



Համաձայն՝ 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ,այս  մասին,  այսօր՝  սեպտեմբերի   18-ին,   ԱՀ  կառավարության  նիստի   ժամանակ   ասել է  ԱՀ  պաշտպանության  նախարար  Կարեն  Աբրահամյանը՝  նշելով, որ   զորավարժության թեման   է «Զինված  ուժերի     ծավալումը    հակառակորդի  ագրեսիայի   դիմագրավումը»:

Նրա խոսքով՝ զորավարժության  հիմնական       նպատակներից   են՝ ստուգել  զինված  ուժերի  ծավալման  և  մարտական կիրառման պլանների գործնական   իրականացումը, ԱՀ  և  ՀՀ  ընդհանուր զորահավաքի պլանների  իրականին  համապատասխանությունը, հակառակորդի  կողմից  ագրեսիայի   սկսման  սպառնալիքի պայմաններում  վեր  հանել  պրոբլեմային  հարցերը  և  որոշել   դրանց  արդյունավետ  լուծման   ուղիները:

Ըստ Կ. Աբրահամյանի՝  զորավարժության երկրորդ   նպատակն  է պետական  և  տեղական  ինքնակառավարման, զինված ուժերի  կառավարման  մարմինների  և  զորահավաքային  ռեսուրսներին  տալ  գործնական  փորձ՝ ռազմաքաղաքական  ղեկավարության  կողմից    զորահավաք  հայտարարելու   ժամանակ    զորահավաքային  խնդիրների    կատարումից:

«Զորավարժությունների  առանձնահատկությունն  այն է,  որ    պետության  և  զինված  ուժերի    մասշտաբով    նման   ծավալներով  զորահավաքային    պատրաստակամության   և  առաջադրանքների  կատարումն   անց  է  կացվում    առաջին  անգամ: Զորավարժությունն անց  է կացվելու երեք  փուլերով:  Հատկապես   կարևորում ենք   առաջին  փուլը՝  զինված  ուժերի     ծավալումը, որի  համար  հատկացվել  է  4  օր. այդ     ընթացքում  իրականացվելու  են    զորահավաքային  պատրաստակամության   խնդիրներ՝  24   ժամվա   ընթացքում»,-մասնավորապես   ասել  է  Կ. Աբրահամյանը:

ԱՀ  կառավարության  նիստը   ղեկավարող՝   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանի  խոսքով՝  անհրաժեշտ  է      հաշվի   առնել, որ   զորահավաքն  իրականացվելու  է     հաստատված      նոր  պահանջներին   համապատասխան:

«Այդ   գործողությունները  համակարգելու են    ԱՀ  պետնախարարն  ԱՀ  պաշտպանության   բանակի  հրամանատարության     հետ  մեկտեղ»,-նշել  է  նախագահը:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:



Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/09/2019

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 354.4 մլն դրամ. Ֆիննախ

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 354.4 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ    ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/09/2019

ՀՀ կառավարության կողմից տրամադրվող հատկացումներով լրիվությամբ կլուծվի սպաների բնակարաններով ապահովման խնդիրը. Կարեն Շահրամանյան


ԱՀ Պաշտպանության բանակի զինվորական թոշակառուների և գործող սպաների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 2.9 միլիարդ դրամը կուղղվի ինչպես սպայական նոր շենքերի կառուցմանը, այնպես էլ արդեն իսկ կառուցված շենքերից նրանց համար բնակարան գնելուն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ գործառույթը ստանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ծրագրի շրջանակներում ինչպես պաշտոնաթող, այնպես էլ գործող սպաներին կտրամադրվեն բնակարաններ, և այդ հարցը լրիվությամբ կլուծվի։
Նախարարը տեղեկացրել է, որ Մարտունու նորակառույց թաղամասի երկու շենքերից ևս այդ ծրագրով բնակարաններ կտրամադրվեն սպաներին: Տարբեր բնակավայրերում այդ հարցը լուծվելու է անհատական մոտեցումներով:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Առաջնագիծն ապահովվելու է շուրջօրյա խմելու ջրով. Կարեն Շահրամանյան


Ընթացիկ տարում շինարարական զգալի աշխատանքներ են իրականացվել առաջնագծում, որոնք ներկայումս էլ շարունակվում են:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և ավելացրել, որ դրանք հիմնականում կապված են օպտիկամանրաթելային մալուխների անցկացման և ճանապարհների կառուցման հետ:

Բացի դրանից, ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել և Հանրապետության Նախագահին է ներկայացվել առաջնագիծը շուրջօրյա խմելու ջրով ապահովման ծրագիրը, որի աշխատանքները, ըստ Կ. Շահրամանյանի, արդեն սկսվել են:

«Բարեգործական ծրագրով առաջնագծի որոշ հատվածներ ապահովվել են շուրջօրյա մշտական ջրով: Դրան զուգահեռ՝ շատ կարևոր են նաև էլեկտրական հոսանքի գծերի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկելու են հաջորդ տարի»,- նշել է Կ. Շահրամանյանը:




Նյութը՝ Artsakhpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/09/2019

Շարունակելու ենք գործուղել բոլոր հնարավոր ջանքերն Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի հարցով լուծումներ գտնելու համար. Զոհրաբ Մնացականյան


 Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին հետ վերադարձնելու հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում մյուս գործընկեր կառույցների, մասնավորապես` պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:
 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով` սա շատ անհանգստացնող հարց է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրի հետ: «Մեզ համար անհանգստացնող հանգամանք է Արայիկ Ղազարյանի ճակատագիրը: Ստեղծված իրավիճակը պահանջում է  զգուշավորություն, և մենք շարունակելու ենք գործուղել բոլոր հնարավոր ջանքերը լուծումներ գտնելու համար»,- ավելացրել է ՀՀ ԱԳ նախարարը:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես


Սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ցուցահանդեսին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ շրջել է տաղավարներով ու ծանոթացել ներկայացված արտադրանքին և սեփական արտադրության նոր զինանմուշներին:

Մեզ հետ զրույցում ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ասել է, որ ցուցադրության նպատակն է հանրությանը ներկայացնել զինված ուժերում առկա նոր նմուշները և խթանել տեղական արտադրանքին:

«Սեփական արտադրության նոր զինանմուշները կհագեցնեն առաջնագիծը և կբարձրացնեն զորքի կենսունակությունը: Սպառազինության տեսակներից որոշներն արդեն իսկ անցել են զորային փորձարկում, որոշներն էլ դեռ փորձարկման մեջ են: Մեր սպաներն ու զինվորները գոհ են այն տեսակներից, որոնք կիրառվում են գործնականում: Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ և նոր զինտեխնիկայով»,- մանրամասնել է Կարեն Աբրահամյանը:

Վերածննդի հրապարակում բացազատվել էր նաև դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել  զինվորական ճաշ:









Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/08/2019

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի


Հայկական շուկայում ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն Արցախում Զինված Ուժերի սննդի կազմակերպման գործընթացն իրականացնող մասնավոր կազմակերպություններից մեկն է լինելու:
Օգոստոսի 19-ին ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և արցախյան ծրագրերի պատասխանատու Ալեքսանդր Գասպարյանը հանդիպել են ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի հետ՝ քննարկելու բանակին սնունդ մատակարարելու ծրագրին վերաբերող հարցերը: Մասնավորապես՝ ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրի շրջանակներում Արցախում գյուղմթերքի մատակարարմանը, նոր աշխատատեղերի բացմանը և  Արցախի կառավարության հետ համագործակցությանն առնչվող դրույթներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Երեմյանն ասել է, որ «Երեմյան Փրոջեքթս» -ը սննդի մատակարարումը կազմակերպելու է Արցախի մի շարք զորամասերում։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ զինվորի սննդակարգը պատշաճ ապահովելն առաջնային խնդիրներից է մեր երկրի համար: Ինքս ծառայել եմ բանակում, և նույնիսկ այն տարիներին, դեռ ոլորտում չլինելով, մտածում էի՝ ինչու չեն այս գործով զբաղվում մասնագետները: Այս տեսանկյունից պետության նախաձեռնությունը ողջունելի է: Մեր ընկերությունը, ունենալով սննդի ապահովման ոլորտում տարիների փորձ, պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը զինծառայողների սննդի կազմակերպման աշխատանքներում»,- նշել է Դ. Երեմյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում համագործակցելու են Արցախի և Հայաստանի բնակավայրերի ֆերմերային տնտեսությունների ու անհատների  հետ՝ արդյունքում թարմ և որակյալ մթերք մատակարարելով զինվորներին։ Ընկերությունը ձևավորելու է աշխատանքային խումբ, որը կգործուղվի Արցախի զորամասեր՝ վերապատրաստելու և օգնելու իրենց գործընկերներին մասնագիտական հմտությունները կատարելագործելու հարցում։
«Ծրագրի շրջանակներում «Երեմյան Փրոջեքթս»-ը կբացի մոտ 300 նոր աշխատատեղ՝ 180-200 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մեր առաջին քայլը լինելու է զորամասերում խոհանոցային տեխնիկայի և սպասքի ամբողջական վերազինումը, որը կնպաստի ուտեստների արագ պատրաստմանն ու որակի բարելավմանը»,- ընդգծել է Դ. Երեմյանը:

Նա տեղեկացրել է, որ ճաշացանկը մշակելիս ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձը և նորմատիվները: Գլխավոր նպատակը բարձրորակ սնունդ և բազմազանություն ապահովվելն է։ Լինելու է հագեցած նախաճաշ, ճաշ և ընթրիք: Ճաշին մատուցվելու են 2 տաք ուտեստներ, տարբեր տեսակի աղցաններ, կաթնամթերք, քաղցրավենիք, այդ թվում՝ մեղր, թխվածքաբլիթներ:  
 
Նշենք, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչները վաղը կայցելեն հանրապետության շրջաններ՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/08/2019

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը մեկնարկում է «Հզոր Բանակ» փաթեթը

Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում մեկնարկել է նոր սակագնային պլան՝ «Հզոր Բանակ»:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տվյալ սակագնային պլանին կարող են միանալ միայն այն զինծառայողները, որոնց կանխավճարային հեռախոսահամարների և անձը հաստատող փաստաթղթերի ցանկը կներկայացվի ԱՀ Պաշտպանության բանակի կողմից:




Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/08/2019

Զինվորների սնունդն ապահովող պիլոտային ծրագրի շահառու ընկերության հետ համագործակցում ենք. պետնախարար

Պետական և մասնավոր սեկտորների համագործակցության շրջանակներում զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրն ավելի արդյունավետ տարբերակ է Պաշտպանության բանակի համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Ընդհանրապես, համակարգը, որը ներդրվում է, ներկայումս պիլոտային տարբերակով գործում է մեկ զորամասում, որի հիմնական տարբերությունը գործողից կայանում է նրանում, որ, ընդհանուր առմամբ, սննդի ծառայությունների մատուցումը իրականացվում է մասնավոր կազմակերպությունների կողմից: Այսպիսի մասնագիտական մոտեցումը միանշանակ դրական է անդրադառնում մատուցվող ծառայությունների որակի վրա, քանի որ նախատեսվում է որոշակի ծառայությունների կատարելագործում: Ծառայություն մատուցող ընկերությունների հետ քննարկման փուլում է առավելագույնս տեղական արտադրանքն օգտագործելու հարցը՝ մասնավորապես՝ կաթնամթերքի և մսամթերքի առումով: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել սննդակարգում կիրառել տեղական արտադրանք»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինվորական ճտքակոշիկ արտադրող արցախյան ընկերությունն ընդլայնում է գործունեության ծավալները



Արցախում գործող «Էյ բութս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զբաղվում է զինծառայողների համար ճտքակոշիկների արտադրությամբ:

Առաջին խմբաքանակն ԱՀ Պաշտպանության բանակին մատակարարել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Ներկայումս աշխատանքներ են տարվում երկրորդն ուղարկելու ուղղությամբ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Տիգրան Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի կողմից որակը կատարելագործելու համար ստացել են որոշակի առաջարկություններ, որոնք հաշվի են առնվում աշխատանքի ընթացքում:

«Ըստ այդմ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և երկրորդ՝ ավելի հարմարեցված խմբաքանակը արդեն պատրաստ կլինի շուտով: Աշխատանքի ծավալների ընդլայնման հետ կապված՝ դերձակների կարիք ունենք: Զինուժին առաջարկվող կոշիկները դիմացկուն են ու հարմարավետ: Դրանք անջրաթափանց են»,- նշել է Տ. Պետրոսյանը:






Նյութը՝ Artsahkpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2019

Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա. ՀՀ ԱԳՆ


Միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից չեն լինի։ Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հուլիսի 3-ի մամուլի ասուլիսում։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է այն մթնոլորտի հաստատման կարեւորությունը, որը կնպաստի խաղաղ լուծում գտնելուն։ Այս համատեքստում նա նշել է, որ Դուշանբեում ձեռք բերված ուղիղ կապը պարունակում է միջադեպերի կանխման տարրեր, ինչը չափազանց կարեւոր է։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման պայմանավորվածությունները ձեռք են բերվել Վիեննայում երկու հանդիպումների եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում, հայտնում է News.am-ը։
«Մենք չենք հավատում հրադադարի խախտման պայմաններում առաջընթացի հնարավորությանը։ Կարծիքը, թե Հայաստանը կարող է բանակցություններ վարել սպառնալիքի ներքո, հղի է հետեւանքներով։ Հայաստանը չի գնա միակողմանի զիջումների, որոնք սպառնալիքի տակ կդնեն Արցախի անվտանգությունը։ Միակողմանի զիջումների տարբերակը բացառվում է»,- ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ առայժմ չունի տվյալներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ այցելության ժամկետի մասին։

Նյութը՝ Artsakhpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/06/2019

Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել. Արշավիր Ղարամյան

Արցախի նախագահի հրամանագրով՝ հունիսի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:
Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ:
- Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում:
- Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն Արցախի անվտանգային միջավայրի վրա: Ասվածի տակ պետք է հասկանալ նաև Հայաստանը, որովհետև Արցախն ու Հայաստանը անվտանգային նույն համակարգում են, և առկա մարտահրավերները ընդհանուր են:
Մեր անվտանգության համար առաջին սպառնալիքը Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններն են, Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք ներկայացված չլինելը: Սրանով և մի շարք գործոններով պայմանավորված՝ բարձր է մնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, հատկապես, որ դրա մասին ուղիղ խոսում են Ադրբեջանում:
Մյուս կողմից, աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսները ևս վատ ազդակներ են փոխանցում, և, անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման կամ դրանք նվազագույնի հասցնելու գործում, տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում:
Արտաքին և ներքին վտանգները՝ որպես կանոն, իրար հետ շաղկապված են: Օրինակ, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման կամ արտաքին ուժերի կողմից Արցախի վրա տարատեսակ ներգործողությունների մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մարտադաշտում չեն արտահայտվում: Հիբրիդային պատերազմի կանոներին համահունչ՝ նկատելի են հակառակորդի գործողությունները քաղաքական, տնտեսական, տեղեկատվական հարվածների առումով, որոնք, միգուցե, առաջին հայացքից դիտարկվում են ներքին անվտանգային ռիսկերի տեսանկյունից, սակայն իրականում արտաքին հետք են պարունակում:
Ներքին անվտանգության առումով, իհարկե, խնդիր ունենք՝ մեծացնելու մեր տնտեսական զարգացման ցուցանիշները, պետական կառավարման համակարգը դարձնելու առավել ճկուն, նպաստելու ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, հասարակական առողջ հարաբերությունների հաստատմանը: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում գերխնդիր եմ համարում մեր ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ռեսուրսների մոբիլիզացիան, առանց որի շատ բարդ կլինի:
- Դուք ասացիք, որ Հայաստանն ու Արցախը անվտանգային առումով միևնույն համակարգում են: Ի՞նչ համագործակցություն եք ակնկալում Հայաստանի հետ:
- Հայաստանն ու Արցախը միևնույն հայրենիքի տարբեր հատվածներն են, և միայն մեր ներդաշնակ գործունեությունը կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու հարատև կենսագործունեությունը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել սերունդների առջև, ժառանգել ենք հայրենիք և արժեքներ, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին:
- Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակումն առաջին հերթին պայմանավորվեց Արցախի շուրջ ծավալվող արտաքին սպառնալիքների խորացմամբ, ի՞նչ նոր անելիքներ եք տեսնում այս հարցում:
- Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել՝ սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, 1990-ակաների ռազմական գործողություններին իմ ակտիվ մասնակցությունից, մինչև առաջնագծում նոր սերնդի տեխնիկական հագեցվածության նախաձեռնությունները կյանքի կոչելը, անկախ այն բանից՝ պաշտոնյա եմ եղել թե ոչ:
Պաշտոնական կարգավիճակս երբեք չի ավելացրել այն շարժառիթը, որն ունեցել եմ, քանի որ մեր պայքարը գոյություն, արժանապատվություն, ինքնություն և արժեհամակարգ պահելու գերագույն նպատակ ունի:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/06/2019

ՀՀ կառավարությունը գաղտնիացրեց ԶՈՒ կարիքների համար նախատեսված մի շարք գնումներ

ՀՀ կառավարությունը Զինված ուժերի կարիքների համար նախատեսված մի շարք գնումներ գաղտնիացրեց և դրանք ներառեց Պաշտպանության նախարարության գնումների գաղտնի անվանացանկում:
Այս մասին կառավարության որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Նախագծով նախատեսվում է մարել գնումների գործընթացի արդյունքում մի շարք ընկերությունների նկատմամբ ձևավորված կրեդիտորական պարտքը, ինչպես նաև գաղտնիացնել Զինված ուժերի կարիքների համար մի շարք գնումները և դրանք ներառել նախարարության գնումների գաղտնի անվանացանկում»,- ասաց Բալայանը:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/06/2019

Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Մամեդյարովի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:
«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:
Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-ըստ ԱԳՆ-ի՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ Մամեդյարովը Բաքվում երեկ կայացած ասուլիսում նշել է, որ ղարաբաղյան համակարտության լուծումը պետք է լինի փուլային: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին, հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:
«Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»,-ասել է Մամեդյարովը:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/06/2019

Հայաստանն աշխատում է զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ

ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զենքերի նոր խմբաքանակի գնման մասին խոսք գնացել է:
«Զենքերի գնման գործընթացը բավականին բարդ, պետական գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում: Մենք ունենք զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ: Ինչպես վարչապետն էր հայտնել` մենք ուզում ենք, բնականաբար, մեծացնել, այլ տեսականիներ ունենալ, խոսքը ոչ փոքր մարտավարական զենքերի մասին է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց Հովհաննիսյանը:
Ամեն ինչ չէ, սակայն, որ շատ արագ է տեղի ունենում, ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի կայացվում: ՊՆ-ում, գլխավոր վարչությունում, կառավարությունում լինում են նիստեր, քննարկումներ, որոշվում են տեսականին, չափաքանակը, գները. միջպետական բարդ գործընթաց է:
Հարցին, թե Հայաստանի համար կան արդյոք առաջնային զինատեսակներ` խոսնակը նշեց, որ ինչպես բազմիցս ասել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրանք մեր ռազմավարությանը համահունչ նոր սերնդի, գերճշգրիտ, հեռահար հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/05/2019

ԵԱՀԿ ՄԽ-ն արձագանքել է Ադրբեջանի չհայտարարված զորավարժության մասին հայկական կողմի տեղեկացմանը. Տոնոյան

Հունիսի 1–ից պայմանագրային զինծառայողների հավելավճարների տրամադրման գործընթացում հաշվարկվելու են առանձնահատուկ պայմանները, միաժամանակ` հավելավճարը բարձրանալու է` կախված ծառայությունից։
Այս մասին պաշտպանության նախարարության բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով զինծառայողների վարձատրության չափերը բարձրանալու են 10–20%-ով, հայտնում է yerkir.am-ը:
Մեկնաբանելով Բաքվում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն ու արված հայտարարությունը` նախարարն ասաց, որ փորձում են վստահության միջավայր ստեղծել։ «Մենք խնդիր չունենք, զինված ուժերն ապահովում են այդ վստահությունը, որ Հայաստանի ժողովուրդը վստահ լինի»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժության անցկացմանը, որի մասին չի տեղեկացվել, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ոչ միայն հայկական կողմին, այլև միջազգային հանրությանը պետք է տեղյակ պահվեր` համապատասխան կարգով, քանի որ դա պարտադիր պարտավորություն է, որը ենթակա է պարտադիր կատարման: 
«Մենք տեղեկացրել ենք միջազգային կազմակերպություններին, ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կա համապատասխան արձագանքը»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին սահմանին համեմատաբար անդորր է, հանգիստ։

Նյութը՝ Artsakhress.am  կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Պատիվ ունեմ» ծրագրին համապատասխանեցնելու նպատակով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում լրացումներ են կատարվել

Նախօրեին Խորհրդարանի լիագումար նիստում 26 կողմ ձայնով ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը ծագել է  դեռևս 2018 թ.-ի ամռանը:
«Նախքան ՀՀ-ում գործող Մխիթար Հերացու անվան բժշակական համալսարան ընդունվելը՝ Արցախի թվով 6 քաղաքացիներ ցանկություն են հայտնել նպատակային ուսումնառության շրջանակում ԱՀ ՊՆ-ի հետ կնքել քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագիր և ուսումը ավարտելուց հետո անցնել պարտադիր զինվորական ծառայության ԱՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով, սակայն մերժում է ստացվել գերատեսչության կողմից՝ համապատասխան  օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով: Նշված բացը վերացնելու նպատակով քննարկման է ներկայացվում նախագիծը, և, հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա մայիսի 23-ի ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն ենթարկվել է մանրակրկիտ քննարկման և պարզաբանման, առաջարկում ենք ընդունել օրենքը: Նշեմ, որ սա ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագիրն է, որը հնարավորություն է տալու նաև մեր քաղաքացիներին ընդգրկվել ծրագրում»,- ավելացրել է Կ. Աբրահամյանը:
Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/05/2019

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 


Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`