Showing posts with label Արցախ. Show all posts
Showing posts with label Արցախ. Show all posts

17/07/2019

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: 
Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի պաշտոնական կայքը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/07/2019

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: 
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է՝ ԱՀ ԱԳՆ կայքը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2019

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել եւ մնում է կարեւորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան

Մեր կարեւորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս  մասին  ԱՀ   նախագահի  հետ  հանդիպումից  հետո   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝  նշելով, որ հարցը  վերաբերում  է  Լեռնային  Ղարաբաղի   բնակչության  անվտանգությանը:
«Լեռնային   Ղարաբաղը  քաղաքական  միավոր  է, որն  ունի    բնակչության  կողմից  ընտրված   իր  իշխանությունները: Սեփականության   զգացումի   ամրապնդումը  բանակցային    խաղաղ   գործընթացի  կոնտեքստում   բոլորիս  համար   կարեւոր   հարց  է:  Այդ  կոնտեքստի  շրջանակներում եմ  ես  այսօր  Արցախում: Անհրաժեշտ  է, որ շարունակվի  երկխոսությունը  Լեռնային  Ղարաբաղի  իշխանությունների  հետ: Բանակցային   խաղաղ   գործընթացը   շարունակաբար   տեղի  է  ունենում, եւ   այդ  առումով  ՀՀ-ը, որպես  այդ  գործընթացի  մասնակից,  երբեք  չի  հապաղել   ու  չի  դանդարեցրել   բանակցային գործընթացը:  Լեռնային  Ղարաբաղի  հիմնահարցը  մեզ  համար    եղել  եւ  մնում  է    կարեւորագույն  գերխնդիր: Լեռնային  Ղարաբաղի   բնակչության  էքզիստենցիալ   անվտանգությունից  է  բխում    ԼՂ  ստատուսի  հարցը: Արցախի 150  հազար  բնակիչները  ողջ  հայության  ինքնության պահապաններն  են»,-մասնավորապես  ասել է  Զ. Մնացականյանը:
Նա  տեղեկացրել է նաեւ, որ   վաղը՝  հուլիսի  5-ին, ինքը  հանդիպում է   ունենալու  նաեւ  ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանի  հետ:

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2019

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արտակ Դավթյանը եղել է առաջնագծում

Հուլիսի 3-ին հայկական երկու հանրապետությունների միջև առկա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ աշխատանքային այցով ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին:
Աշխատանքային այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրով պետք է կյանքի կոչվեն առաջիկայում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/06/2019

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ի հիշատակ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների

Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված խորհրդանշանական միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, հանրային լայն շրջանակի ներկայացուցիչներ:
    Արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել արցախյան գոյապայքարի տարիներից անհայտության մշուշի մեջ թաղված ազատամարտիկների ճակատագրերին, վերջիններս և նրանց հարազատների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի և հասարակական կազմակերպության գործունեությանը, շեշտվել, որ տարիների հետ որոնողական և հարակից մյուս ծրագրային գործընթացները պետք է իրականացնել առավել հասցեական:
      Վերջում Արցախի թեմի առաջնորդի կողմից իրականացվել է օրհնության կարգ՝ ի հիշատակ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/06/2019

ԵԱՀԿ դիտարկում արցախա-ադրբեջանական սահմանին.Ադրբեջանական կողմը դուրս չի բերել առաքելությունը առաջապահ դիրքեր

Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Հարրի Օ’Կոնորը (Իռլանդիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ կայքը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/06/2019

Դիրքապահները. ֆոտոռեպորտաժ Արցախի առաջնագծից

Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը: Այդ ուղղության նախորդ օրերին առկա որոշակի լարվածությունը այցի ժամանակ արդեն չկար և զինծառայողները շարունակում էին իրենց ամենօրյա ծառայությունը՝ իրականացնելով իրանց վստահված պետական սահմանի մարտական դիրքի պահպանություն:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ մարտական դիրքերից.

Դավիթ Թորոսյան