Showing posts with label Արտակ Սարգսյան. Show all posts
Showing posts with label Արտակ Սարգսյան. Show all posts

27/07/2019

Այսօր Արտակ Սարգսյանի տարեդարձն է



Գյումրի 27.07.2019թվ.Banak.info
 2015թվ. հունվարի 23-ին ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին ձեռնարկել են համապատասխան գործողություններ։ Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմը կրել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանն ու շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

 Այսօր՝ հուլիսի 27-ին, Արտակի ծննդյան օրն է, նա կդառնար 26 տարեկան։
Արտակը ծնունդով Արարատի մարզի Վեդի քաղաքից էր։
2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի զորամասերից մեկում։
Արտակը ծառայության մեկ տարի ուշացումով էր մեկնել առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվելուց հետո ինքնակամ ցանկություն էր հայտնել մարտական հերթապահություն իրականացնել։

 Արտակի մոտ ընկերներից մեկը՝ Վահեն, մեզ հետ զրույցում պատմում է, որ Արտակի հետ ծանոթացել են աշխատավայրում, որտեղից էլ սկսվել է իրենց ընկերությունը, ինքը երբեք էլ չի մոռանում ընկերոջը։
Վահեն նշում է, որ Արտակը ֆիզիկապես շատ կոփված երիտասարդ էր, երբեք չէր հանձնվում ոչ մի պարագայում, շատ ժպտես էր։ Դեպքից հետո Վահեն իր առաջնեկ որդուն անվանակոչել է իր ընկերոջ՝ Արտակի անունով։

 Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Զոհված Կարեն Գալստյանն ու Արտակ Սարգսյանը


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/01/2019

2015թվ. հունվարի 23-ին հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհվել են Կարեն Գալստյանն ու Արտակ Սարգսյանը


Գյումրի 23.01.2019թվ. Banak.info
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանն ու շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Կարեն Գալստյանը ծնվել է 1994թվ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։
Սովորել էր տեղի դպրոցում ավարտելուց հետո` 2010թվ., ընդունվել էր Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ։
Կարենը փոքրուց երազում էր ծառայել հայոց բանակում և դպրոցն ավարտելուց հետո հաստատուն քայլերով գնում էր դեպի իր երազանքը։
2014թվ. ավարտել և ծառայության էր անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում` լեյտենանտի զինվորական կոչումով, որպես դասակի հրամանատար:

Արտակ Սարգսյանը ծնվել է 1993թվ.Արարատի մարզի Վեդի քաղաքում:
2014թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի զորամասերից մեկում։
Արտակը ծառայության մեկ տարի ուշացումով էր մեկնել առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվելուց հետո ինքնակամ ցանկություն էր հայտնել մարտական հերթապահություն իրականացնել։

Զոհված զինծառայողներ՝ Կարեն Գալստյանն ու Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն», իսկ Արտակ Սարգսյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2018

Արտակ Սարգսյանն այսօր կդառնար 25 տարեկան


Գյումրի 27.07.2018թվ. Banak.info
Այսօր՝ հուլիսի 27-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արտակը կդառնար 25 տարեկան։
Արտակը ծնվել է 1993թվ.Արարատի մարզի Վեդի քաղաքում:
2014թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի զորամասերից մեկում։
Արտակը ծառայության մեկ տարի ուշացումով է մեկնել առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվելուց հետո ինքնակամ ցանկություն է հայտնել մարտական հերթապահություն իրականացնել։

2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել։Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանն ու շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
Արտակի ընկերը՝ Վահեն մեզ հետ զրույցում նշում է, որ շատ բարի անձնավորություն էր, երբեք հուսախաբ չէր անում ոչ ոքի, նվիրված էր բոլորին ընտանիքի համար անում էր ամեն ինչ։
Արտակը միշտ հպարտ է եղել որ ծառայում է հայոց բանակում և հսկում է մեր բոլորի անդորրը։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/01/2018

Այսօր Կարեն Գալստյանի և Արտակ Սարգսյանի մահվան տարելիցն է

Գյումրի 23.01.2018թ Banak.info
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի, Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյան և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: Լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի` Աչաջուր գյուղից էր: Կարենը սովորել և ավատել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում որպես դասակի հրամանատար: Լեյտենանտ Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է` ՀՀ «Արիության համար»մեդալով: Շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը ապրել է Արարատի մարզի` Վեդի քաղաքում: 2014թվ. զորակոչվել է հայոց բանակ,ծառայության անցնելով Տավուշի մարզի զորամասերից մեկում: Շարքային Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2017

Այսօր Արտակ Սարգսյանի տարեդարձն է

Գյումրի 27.07.2017 Banak.info
Արտակ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 27-ին, կդառնար 24 տարեկան:
Ծնվել է 1993թվ. Արարատի մարզի՝ Վեդի քաղաքում:
2014թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի Բերդի զորամասում:
Արտակը երբեք չի խուսափել ծառայությունից, այլ ընդհակառակը նա հստակ գիտակցել է, որ հայրենիքը ունի պաշտպանության կարիք, իսկ նա հենց շատերից մեկն է, ում շնորհիվ զինվորի թիկունքում խաղաղ է:
Արտակը ծառայության մեկ տարի ուշացումով է մեկնել առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվելուց հետո ինքնակամ ցանկություն է հայտնել բարձրանալ մարտական դիրքեր:
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի՝ Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: 
Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյան և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:
Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով: 
Հրամանատարն ու իր զինվորը հավատարիմ մնացին իրենց երդմանը, անձնվիրաբար ծառայեցին ու հանուն հայրենիքի չխնայեցին իրենց կյանքը:
Զորամասում ամեն երեկո հրամանատարի ու զինվորի սխրանքին պատասխան, անվանականչին կարդացվում են նաև Կարենի ու Արտակի անունները, իսկ  գնդի զինծառայողները խրոխտ պատասխանում են, -«Ե՛ս եմ»:

Ծնունդդ շնորհավո՛ր հավերժի մարտիկ։


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։  

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/01/2017

Հրամանատարն ու Զինվորը

Գյումրի 23.01.2017 Banak.info
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում,
ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի, Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյան և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:
                              
Լեյտենան Կարեն Արարատի  Գալստյան 

Հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված Լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի` Աչաջուր գյուղից էր:
Ավարտել էր Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում, որպես դասակի հրամանատար:
Լեյտենանտ Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար»մեդալով:



Շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան

Արտակը ապրել է Արարատի մարզի` Վեդի քաղաքում: 2014թվ. զորակոչվել է ծառայության Տավուշի մարզի զորամասերից մեկում:
Ծառայության մեկնել է 1 տարի ուշացումով, առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվել է և ինքնակամ դիմում ներկայացնել որպեսզի բարձրանա դիրքեր: Ծնողները նեղվել են այդ փաստից, որ Արտակին չի կարելի դիրքեր գնալ, բայց նա ասել է, որ ամեն մեկս մի անկյուն մտնենք ու նստենք, մեր Հայրենիքը ով պիտի պահի… 
Արտակ Սարգսյանհ հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: 

Զորամասում ամեն երեկո հրամանատարի ու զինվորի սխրանքին պատասխան, անվանականչին կարդացվում են նաև Կարենի ու Արտակի անունները, իսկ  գնդի զինծառայողները խրոխտ պատասխանում են.                     -«Ե'ս եմ»:



Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`