Showing posts with label Արտակ Ռաֆայելյան. Show all posts

13/04/2019

Արտակ Ռաֆայելյանն այսօր կդառնար 22 տարեկան

Գյումրի 13.04.2019թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի 13-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արտակ Ռաֆայելյանի տարեդարձն է։
Հրազդանցի Արտակը ընդամենը 15 տարեկան էր, երբ արդեն «Դյուցազնագրքի» ռեկորդակիր էր, հետագայում նաև «Գինեսի» գրքի ռեկորդակիր. պառկած դիրքից ավելի քան 11 հազար անգամ կատարել էր հենում–ծալում վարժությունը:
Կյանքում առհասարակ պարտվել չէր սիրուն, շատ ճարպիկ էր, սիրում էր հաղթահարել դժվարություններն ու իր առջև դրված խնդիրները միշտ գերազանցել։ Արտակն օժտված էր բնատուր առտառոց ուժով։
Արտակը սովորել և ավարտել էր Հրազդան քաղաքի Հ.Օրբելու անվան թիվ 13 դպրոցը։
2015թվ. Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում` որպես գնդացրորդ։
2016թվ.ապրիլին սկսված ռազմական գործողություններին Արտակն իր կարևոր ներդրումն էր ունեցել, գնդացրորդը արժանապատվորեն կատարել էր իր առջև դրված մարտական խնդիրները, որի համար խրախուսվել էր։
2017թվ. մարտի 28-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 1997թվ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը։
Արտակը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/03/2019

Այսօր Արտակ Ռաֆայելյանի մահվան 2-րդ տարելիցն է

Գյումրի 28.03.2019թվ.Banak.info
2017թվ. մարտի 28-ին ` ժամը 13։00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 1997թվ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը։
Արտակը ծնունդով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։
Սովորել և ավարտել էր Հրազդան քաղաքի Հ.Օրբելու անվան թիվ 13 դպրոցը։
Արտակը Դյուցազնագրքի և Գինեսի գրքի ռեկորդակիր էր. պառկած դիրքից ավելի քան 11 հազար անգամ կատարել էր հենում–ծալում վարժությունը: Արտակը կոփված ու մարզված պատանի էր, ով կյանքի մեծ մասը նվիրել էր մարզվելուն, սպորտին ու գրանցել մեծ արդյունքներ։
2015թվ. Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում` որպես գնդացրորդ։
Ծառայության ժամանակ մշտապես եղել է պատրաստակամ նվիրված ու լավ զինվոր։
2016թվ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ
Արտակն իր կարևոր ներդրումն էր ունեցել։
Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ

13/04/2018

Այսօր Արտակ Ռաֆայելյանի տարեդարձն է

Գյումրի 13.04.2018թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի  13-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արտակ Ռաֆայելյանը կդառնար 21 տարեկան:
Արտակը ծնվել է 1997թվ. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։
Սովորել և ավարտել է Հրազդան քաղաքի Հ.Օրբելու անվան թիվ 13 դպրոցը, որտեղ մշտապես աչքի է ընկել իր լավ որակական հատկանիշներով։
Արտակը փոքրուց տարբեր սպորտաձևերով է զբաղվել, մշտապես մարզվել որովհետև ի ծնե իր մեջ մեծ ուժ ուներ, որը և որոշել էր օգտագործել ու ավելացնել։ Դա վկայում են նրա բազմաթիվ մեդալները։ 
Արտակը Դյուցազնագրքի և Գինեսի գրքի ռեկորդակիր էր` նա պառկած դիրքից ավելի քան 11 հազար անգամ կատարել էր հենում–ծալում վարժությունը:
2015թվ. Արտակը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում` որպես գնդացրորդ։
Ծառայության ժամանակ մշտապես եղել է պատրաստակամ նվիրված ու լավ զինվոր։
2016թվ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակը Արտակն իր կարևոր ներդրումն էր ունեցել։
2017թվ. մարտի 28-ին ` ժամը 13։00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 1997թվ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը։
Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
                                                                                                                Ալվինա Հարությունյան
                                                                                                                    
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/03/2018

Այսօր Արտակ Ռաֆայելյանի մահվան տարելիցն է

Գյումրի 28.03.2018թվ. Banak.info

28/03/2017

Զոհվել է Արտակ Էդիկի Ռաֆայելյանը

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
            Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Տեղեկացրու՛ ընկերներիդ`