Showing posts with label Արշավիր Ղարամյան. Show all posts
Showing posts with label Արշավիր Ղարամյան. Show all posts

01/11/2019

Հանդիպում ԱՀ ՊՆ-ում


Նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:


​ ​ ​ ​ ​ Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/10/2019

Սահմանային ակտիվությունը՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման արդյունք. Արշավիր Ղարամյան


Արցախում տեղի ունեցած ռազմավարական զորավարժությունների և տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ «Արցախպրես»-ը զրուցեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հետ:

-Պարոն Ղարամյան, թերևս սկսենք Արցախում կայացած ու այսօր ավարտվող զորավարժություններից: Ինչպես ե՞ք գնահատում դրա ընթացքը, արդյո՞ք արդյունքները գոհացնող են:
- Այս զորավարժությունը հնարավորություն էր ամբողջական պատկերացում կազմելու հնարավոր պատերազմի դեպքում պետական կառավարման համակարգի գործողությունների վերաբերյալ՝ քայլ առ քայլ: Պահեստազորի իրազեկումից՝ կրակային փուլ, հասարակության արձագանքից՝ զորքերի տեղաշարժ:
Զորավարժություններն ավարտվեցին, կան նախնական գնահատականներ, սակայն առջևում է այդ գործընթացը դետալ առ դետալ վերլուծելու, թերությունները շտկելու և առաջ շարժվելու համար: Պետական համակարգը, հասարակական հատվածը որպես մեկ ամբողջություն պետք է ներդաշնակ, համախմբված արձագանքեն Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որովհետև ցանկացած օղակի անգործություն, անարդյունավետություն ազդելու է մեր ընդհանուր անվտանգային միջավայրի վրա:
Այն որ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը պատվով են կատարում, դա կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, սակայն լայնամասշտաբ գործողությունների դեպքում պետական ողջ համակարգը պետք է արագ, ճկուն արձագանքի տեղի ունեցող զարգացումներին:
-Պահեստազորն ակտի՞վ էր, ինչպե՞ս եք գնահատում պահեստազորի հավաքները, ի՞նչ անելիքներ ունենք այս ուղղությամբ:
- Արցախի պահեստազորը՝ սպաները, ենթասպաները, շարքայինները ընդհանուր առմամբ բավականին արագ են արձագանքում պահեստազորի հավաքներին, ունենք մարտունակ պահեստազոր, որը անհրաժեշտ պահին համալրելով զինված ուժերի շարքերը ունակ է խնդիր կատարելու:
Սա իհարկե չի նշանակում, որ այս ուղղությամբ անելիքներ չունենք, ավելին՝ դեռ պետք է շատ աշխատենք ոչ միայն պահեստազորը մշտական «մարզավիճակում» պահելու համար, այլ մեր ունեցած մարդկային ռեսուրսը ճիշտ տեղում, արդարացի բաշխելու և մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:
- Զորավարժությունների կարևոր փուլերից է՝ զորքերի տեղաշարժերը, դիրքավորումը, տարբեր բնագծեր դուրս հանելը, պահպանությունից պաշտպանության անցնելը, սակայն որպես կանոն զորավարժությունների վերջնական արդյունքների վրա մեծ ազդեցություն ունի կրակային փուլը: Դուք ևս ներկա էիք այդ փուլին, ինչպե՞ս կգնահատեք:
- Զորավարժությունների բոլոր փուլերը հավասարապես կարևոր են՝ փոխլրացնող և ցանկացած փուլի ձախողում կարող է ամբողջությամբ ձախողում արձանագրել ընդհանուր գործում:
Նախնական գնահատականներով, զորավարժությունների ընթացքն ու արդյունքները գոհացուցիչ են, բարձր մակարդակով անցկացվեց դրա կրակային փուլը, հիմնական թիրախները ժամանակին խոցվեցին, պաշտպանական, հակահարձակվողական, հարձակվողական գործողությունները, ըստ նախատեսված սցենարի, գրագետ կազմակերպվեցին:
- Պարոն գեներալ, վերջին 10 օրերին Հայաստանի և Արցախի սահմաններին իրավիճակը տարբեր օրերին ակտիվ է եղել: Արցախի ուղղությամբ դիվերսիոն գործողություն, անօդաչու սարքի՝ Արցախի տարածքի հատում և մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցում, Տավուշի հատվածում իրավիճակային փոփոխություններ եղան, ինչի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի: Ինչո՞վ եք պայմանավորում այս իրավիճակը:
- Այս իրավիճակը բխում է բանակցային գործընթացում առկա իրողություններից: Հատկապես վերջին շրջանում բավականին վատատեսական գնահատականներ են հնչում բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ: Քաղաքական գործընթացների տրամաբանությունն ուղիղ կապված են սահմանին տեղի ունեցող զարգացումների հետ:
Ադրբեջանն անընդհատ կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը առաջ շարժվելու հնարավորություն չի տալիս, ավելին՝ նպաստում է սահմանագծում ակտիվություն մտցնելուն:
- Օրեր առաջ ԱՄՆ-ում համանախագահները հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան: Կա՞ն սպասելիքներ, որ իրավիճակը կարող է կայունանա, իսկ բանակցային գործընթացը տեղից շարժվել:
- Անկեղծ ասած լուրջ սպասումներ չունեմ, հատկապես որ սահմանին իրավիճակային փոփոխությունները հենց այդ հանդիպումներից հետո եղան, այսինքն՝ Ադրբեջանը սահմանին ակտիվանալով իր վերաբերմունքն է արտահայտում քաղաքական մակարդակում ընթացող գործընթացի շուրջ:
Պարզ ասած, դեռևս տեսանելի չեն այն հիմքերը, ինչը հնարավորություն կտա կողմերին կանգ առած կետից շարժվելու և ստեղծված իրավիճակում էական փոփոխություններ մտցնելու համար:



Նյութը՝ Artsakhpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/09/2019

Արցախի Հանրապետության նախագահը ծանոթացել է զորահավաքի ընթացքին


Արցախի Հանրապետության նախագահ, ԱՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 24-ին այցելել է պահեստազորայինների ընդունման նախնական հավաքակետեր և պաշտպանության բանակի հրամանատարական կետ:

Արցախի Հանրապետության նախագահը ծանոթացել է զորահավաքի ընթացքին և ողջույնի խոսքով դիմել համապետական նշանակության միջոցառմանը ընդգրկված պահեստազորայիններին:

Բանակի հրամանատարական կետում Բակո Սահակյանը լսել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի զեկույցը զորավարժությունների ընթացքի և առաջիկա միջոցառումների մասին: Բանակի հրամանատարի զեկույցից հետո ԱՀ նախագահը հայտնել է իր նկատառումները ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Համապետական նշանակության միջոցառմանը հետևում էին նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը և պաշտոնատար այլ անձինք:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/08/2019

Բակո Աահակյանն այցելել է առաջնագիծ


Օգոստոսի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով և պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահն ու ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել են Արցախում անցկացված 7-րդ համահայկական խաղերի կամավորների հետ: Բարձր գնահատելով կամավորների աշխատանքը՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ նշելով, որ նրանք գերազանցել են սպասվող ակնկալիքները, ինչի ապացույցն են համահայկական խաղերին մասնակից տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներից ստացված  արձագանքները:






ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/07/2019

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: 
Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։



Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի պաշտոնական կայքը


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
  Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/06/2019

Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել. Արշավիր Ղարամյան

Արցախի նախագահի հրամանագրով՝ հունիսի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:
Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ:
- Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում:
- Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն Արցախի անվտանգային միջավայրի վրա: Ասվածի տակ պետք է հասկանալ նաև Հայաստանը, որովհետև Արցախն ու Հայաստանը անվտանգային նույն համակարգում են, և առկա մարտահրավերները ընդհանուր են:
Մեր անվտանգության համար առաջին սպառնալիքը Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններն են, Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք ներկայացված չլինելը: Սրանով և մի շարք գործոններով պայմանավորված՝ բարձր է մնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, հատկապես, որ դրա մասին ուղիղ խոսում են Ադրբեջանում:
Մյուս կողմից, աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսները ևս վատ ազդակներ են փոխանցում, և, անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման կամ դրանք նվազագույնի հասցնելու գործում, տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում:
Արտաքին և ներքին վտանգները՝ որպես կանոն, իրար հետ շաղկապված են: Օրինակ, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման կամ արտաքին ուժերի կողմից Արցախի վրա տարատեսակ ներգործողությունների մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մարտադաշտում չեն արտահայտվում: Հիբրիդային պատերազմի կանոներին համահունչ՝ նկատելի են հակառակորդի գործողությունները քաղաքական, տնտեսական, տեղեկատվական հարվածների առումով, որոնք, միգուցե, առաջին հայացքից դիտարկվում են ներքին անվտանգային ռիսկերի տեսանկյունից, սակայն իրականում արտաքին հետք են պարունակում:
Ներքին անվտանգության առումով, իհարկե, խնդիր ունենք՝ մեծացնելու մեր տնտեսական զարգացման ցուցանիշները, պետական կառավարման համակարգը դարձնելու առավել ճկուն, նպաստելու ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, հասարակական առողջ հարաբերությունների հաստատմանը: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում գերխնդիր եմ համարում մեր ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ռեսուրսների մոբիլիզացիան, առանց որի շատ բարդ կլինի:
- Դուք ասացիք, որ Հայաստանն ու Արցախը անվտանգային առումով միևնույն համակարգում են: Ի՞նչ համագործակցություն եք ակնկալում Հայաստանի հետ:
- Հայաստանն ու Արցախը միևնույն հայրենիքի տարբեր հատվածներն են, և միայն մեր ներդաշնակ գործունեությունը կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու հարատև կենսագործունեությունը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել սերունդների առջև, ժառանգել ենք հայրենիք և արժեքներ, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին:
- Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակումն առաջին հերթին պայմանավորվեց Արցախի շուրջ ծավալվող արտաքին սպառնալիքների խորացմամբ, ի՞նչ նոր անելիքներ եք տեսնում այս հարցում:
- Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել՝ սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, 1990-ակաների ռազմական գործողություններին իմ ակտիվ մասնակցությունից, մինչև առաջնագծում նոր սերնդի տեխնիկական հագեցվածության նախաձեռնությունները կյանքի կոչելը, անկախ այն բանից՝ պաշտոնյա եմ եղել թե ոչ:
Պաշտոնական կարգավիճակս երբեք չի ավելացրել այն շարժառիթը, որն ունեցել եմ, քանի որ մեր պայքարը գոյություն, արժանապատվություն, ինքնություն և արժեհամակարգ պահելու գերագույն նպատակ ունի:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/06/2019

|Տեսանյութ| Ադրբեջանական ուղղաթիռը վտանգավոր հեռավորության վրա, վտանգավոր մանյովրներ է կատարում․ Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, ԱԱԾ նախկին պետ, նախագահի հատուկ հանձնարարականների գծով խորհրդական գեներալ-լետենանտ Արշավիր Ղարամյանը facebook-յան իր էջում, հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ինչպես է սահմանին վտանգավոր մոտ հեռավորության վրա, արդեն մի քանի օր անընդհատ, վտանգավոր մանյովրներ է կատարում։ Տեսանյութը և գրառումն ամբողջությամբ՝ ստորև։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/02/2019

Այցելություն արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Այնուհետեւ Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին  ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/11/2018

«Մոտակա ժամանակահատվածում բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք». Արշավիր Ղարամյան


2018 թ․-ի նոյեմբերի 5-ին Աղդամի (Ակնայի) շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցելով «մուղամի կենտրոնի» բացման արարողությանը, իր ելույթում բարձրագոչ և շատ կարևոր հայտարարություններ է արել՝

1. 2016 թ․-ի ապրիլյան «հաղթանակի» և 2018 թ․-ի նախիջևանյան «փայլուն» ռազմագործողության պատմական հետևանքների մասին,
2. իրենց գործողությունների շնորհիվ ՀՀ-ում իշխանափոխությանը նպաստելու (ինֆորմացիոն պատերազմ, տնտեսական շրջափակում և այլն),
3. հայոց բանակի դուրսբերումը Արցախի Հանրապետության տարածքից (առաջ պահանջում էր, հիմա հույս է հայտնում),
4. «Ղարաբաղի (Արցախի) ազատագրումը» հայտարարում է սուրբ նպատակ (Ադրբեջանն իսլամական պետություն է):

Հաշվի առնելով ներկա փուլում տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումները (Մերձավոր Արևելք, Իրան)՝ խորհելու, մտահոգվելու և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք մոտակա ժամանակահատվածում:

Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն այս մասին գրել է իր facebook-յան էջում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/08/2018

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի պաշտոնական արձագանքը Արշավիր Ղարամյանի կոչին


«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, միանալով Արշավիր Ղարամյանի կոչին, պատրաստակամություն է հայտնում իր ունեցած ողջ ռեսուրսը ծառայեցնելու այդ կոչի իրականացմանը։ Սույն հայտարարությամբ հայտնում ենք մեր անվերապահ աջակցությունն Արշավիր Ղարամյանին և այս գաղափարի շուրջ համախմբված/համախմբվող բոլոր անհատներին, խմբերին ու կազմակերպություններին։ 

Ստորև ներկայացնում ենք, գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյանի կոչը.

Հարգելի հայրենակիցներ, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները: 

Հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու առավել կոշտացնում իր մաքսիմալիստական մոտեցումները, անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը, մանավանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր ենք սրբորեն պահել ու պաշտպանել: 

Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ: 

Մենք ուժեղ ենք միասին։ 
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր, արցախյան շարժման ակտիվ մասնակից, 1988 թվականի ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, կամավորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (Արշոյի բատալիոն) հրամանատար, գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյան:


«Հանուն հայ զինվորի» ՀԿ խորհուրդ

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/07/2018

Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմը ունեցել է 1 զոհ

Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի Պն կայքից, այսօր ադրբեջանական կողմը ունեցել է մեկ զոհ, որը համաձայն իրենց տարածած տեղեկությունների, եղել է հայկական կողմի փոխհրաձգության արդյունքում։
Տարածված հաղորդագրությունից ժամեր անց, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը իր facebook-յան էջում հրապարակել է լուսանկար և կատարել գրառում«Ազերիների կողմից հրահրված, մեր հզորագույնի այս երթը, ոնց որ ծանր հետևանքներ ունեցեավ,․․․․արմյաազը վկա)))))»:
Այսպիսով, ստացվում է, որ այն եզակի դեպքերից, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է իր կորուստների մասին, համապատասխանում է իրականությանը, և հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմը կրել է մարտական կորուստ։

Դավիթ Թորոսյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`