Showing posts with label Արծրուն Հովհաննիսյան. Show all posts
Showing posts with label Արծրուն Հովհաննիսյան. Show all posts

19/11/2019

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը և Վալերի Ներսեսյանը՝ տեղակալներ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որով հայտնում է ՊՆ-ում մի քանի նշանակումների մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.
- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,
- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը
նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,
- գնդապետ Վաչագան Վալերի Ներսեսյանը նշանակվել է
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատելու մասին։
Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել էր նաև գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսիսյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/10/2019

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. կրակել են խոշոր տրամաչափի զենքերից

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը  հոկտեմբերի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գնդակոծել սկսել են գիշերվանից մինչև առավոտ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից լուրջ հետեւանքներ եւ տուժածներ չկան»,-ասաց նա։ 

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/10/2019

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև անդրադարձավ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել։
«Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել են տրակտորի վարորդին։
Ի տարբերություն Ադրբեջանի հեքիաթների՝ մենք տեսադիտարկման համակարգով կարող ենք ապացուցել, տեսանյութեր կան, որ վարորդն իր համար գործ էր անում»։

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/09/2019

ՀՀ ԶՈւ-ում կստեղծվի «1991» հատուկ ստորաբաժանում

Այսօր՝  սեպտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ը (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվեց  «1991 ստորաբաժանումի» ստեղծումը: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին Դավիթ Տոնոյանը, Արմեն Օրուջյանը (FAST), Լևոն ՊետրոսյանըՀայ Տեք»):
«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերի կազմում կստեղծվի նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:
«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան.

անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝
շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք,

աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում,

ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

Հուշագրով FAST հիմնադրամին վերագրված է ծրագրի բովանդակային աջակցության իրագործումը: FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար: FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ:
Ծրագրի ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարիների ընթացքում կստեղծվի զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում հասնել արդյունքների առևտրայնացմանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/09/2019

Վայոց ձորում ծեծված փոխգնդապետի վիճակը ծանր է․ ՊՆ խոսնակ (Ռազմինֆո)

Սեպտեմբերի 18-ին, Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները խմբակային ծեծել են ՀՀ զինված ուժերի
փոխգնդապետի։ Հարուցվել է քրգործ ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է մարզպետի օգնականը։
Tert.am-ի աղբյուրը հայտնել է, որ միջադեպին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, վիրավոր փոխգնդապետը եղել է զինվորական համազգեստով։ Կայքը գրում է, որ երկու փոխգնդապետ այդ մասին ասել են ցուցմունք տալիս։ Նրանցից մեկը նույնպես վիրավոր է։
«Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը», – ֆեյսբուքում գրել է դատախազի խորդհրդական Գոռ Աբրահամյանը:
Պաշտոնապես մանրամասներ հայտնի չեն։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին հայտնեց, որ վիրավոր փոխգնդապետի վիճակը ծանր է։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/09/2019

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել

Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ անասնագոմում, պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Armeniasputnik.am-ը հայտնել էր, որ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

Նյութը՝ News.am  կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/09/2019

Հայկական բանակը համալրվել է զինվորական նոր մեքենաներով. / Տեսանյութ /

Հայաստանի զինված ուժերը նոր համալրում ունեն: Առավոտյան Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց նոր զինվորական մեքենաների լուսանկարները: Օրվա լավ լուրով Արծրուն Հովհաննիսյանն առաջինը կիսվել է «Էպիկենտրոն»-ի հետ, նաև տեղեկացրել՝ Պաշտպանության նախարարությունը տարվա ընթացքում նոր ռազմական տեխնիկայի, սպառազինության համալրում կունենա:

Նյութը՝ Kentron.tv կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/08/2019

Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին:  Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած  զրույցի  ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 
«Ամենի ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան  վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք: Բոլոր ջանքերն ինչպես դրել, այդպես էլ շարունակելու ենք դնել դրա համար»:
Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է  Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում: «Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»:
Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված  են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը: 
«Եղբայրը տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել ու ինքը նորմալ ծառայել է, վերջերս էլ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ցույց տալիս, որպես խոշտանգում, բայց դա իրականում բժշկական միջամտություն էԻնչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը,  մենք  հակված ենք այն փաստին, որ ինքը մոլորվել  է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկա պահին իրավիճակը  համեմատաբար հանգիստ է:

Նյութը՝ Armenpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/08/2019

ՀՀ ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ դիպուկահարի կրակից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու լուրը

Նախիջևանի պետական «Նուհչիխան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 15-ի երեկոյան դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Բաբաև Հասան Ադիլ օղլուն (Babayev Həsən Adil oğlu)
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայողը վիրավորվել է Սադարակի ուղղությամբ՝ ինժիներաշինարարական աշխատանքներ կատարելիս:

«Ռազմինֆոյի» հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական տեղեկատվությունը՝ ավելացնելով որ ՀՀ զինված ուժերը չեն կրակել:
Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/08/2019

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ.-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Օ.-ն պայմանագրային զինծառայող է։

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/08/2019

Ադրբեջանում այս պահին հայ քաղաքացի կա. Արծրուն Հովհաննիսյան

«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական haqqin.az կայքը հաղորդել է, որ այսօր կեսօրին շփման գծում՝ Ֆիզուլիի ուղղությամբ ձերբակալվել է զինծառայող Արո Հայկի Ղազարյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/08/2019

Հայտնաբերվել է Սամվել Մեժլումյանի դին

«Ցավալի լուր. 
Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին»։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/08/2019

Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը. Արծրուն Հովհաննիսյան

2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «ԵՍ ԵՄ» ծրագրով։

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:
Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: 
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/08/2019

Ռազմական ոստիկանությունն զբաղվում է Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով. Ա. Հովհաննիսյան

ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով. Tert.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը», - ասաց Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել «Եռաբլուր» պանթեոնի շիրիմները։ Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։

Նյութը՝ Tert.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/07/2019

Հայկական զինված ուժերը հակառակորդին համարժեք պատասխանել են և լռեցրել.Արծրուն Հովհաննիսյան

Երկու օր շարունակ ՀՀ  պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացնում, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է մեկ զոհ ու երկու վիրավոր։
Banak.info կայքը իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսանկ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

 - Պարոն Հովհաննիսյան ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Տավուշի մարզի սահմանային գոտում և առաջնագծում։
-Այս պահին վիճակը համեմատաբար հանգիստ է, բայց այս պահին հստակ չեմ կարող ասել, թե գիշերվա ժամերին ինչպիսի պատկեր կունենանք։

 - Սահմանային իրավիճակի լարված ֆոնին այսօր կոչեր ու հորդորներ են հնչեցվել, առ այն որ ՀՀ վարաչապետի և պաշտպանության նախարարի որդիները, ովքեր իրենց ծառայությունը իրականացնում են Արցախում, գան և ծառայեն ՀՀ սահմանի այդ հատվածում, ինչպե՞ս կմեկնաբանեք։
 -Անկախ զինծառայողների ով լինելուց ցանկացած մեկին խորհուրդ կտամ, հատկապես ժամկետային ծառայության մեծ գտնվող զինվորներին, չուղղորդվել ծառայության վայրի հետ կապված, դա շատ էժանագին քաղաքական և անձնական հաշվեհարդար է։
Եթե առաջնորդվենք այն հանգամանքով, որ ՀՀ վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայում են Արցախում, ապա ասեմ՝ այնտեղ միջին լարվածությունն ավելի բարձր է, քան ՀՀ սահմանային հատվածներում, որոնք երբեմն տևական լարվածության մեջ են։
Հայրենասերներին խորհուրդ կտամ ուղղորդելու փոխարեն իրենք ծառայեն մարտական դիրքերում և իրականացնեն մարտական խնդիրներ։

 -Եվ վերջում, հայկական կողմը ին՞չ պատասխան գործողություններ է իրականացրել հակառակորդին լռեցնելու համար, և ինչպե՞ս կգնահատեք վիրավորների առողջական վիճակը։
 -Բնականաբար հայկական զինված ուժերը հակառակորդին համարժեք պատասխանել են և լռեցրել։
Վիրավոր զինծառայողներից մեկը ստացել է թեթև մարմնական վնասվածք, երկրորդ զինծառայողը, ով վնասվածք էր ստացել հուլիսի 27-ին գտնվում է կայուն ծանր վիճակում։

Դավիթ Թորոսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/07/2019

Զոհվել է Արման Բուլղադարյանը

Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995թ. Ծնված Արման Արայիկի Բուլղադարյան։ Ցավակցում ենք Արմանի հարազատներին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/07/2019

Բանակում ներդրված նոր պիլոտային ծրագրի անհրաժեշտ սննդամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվում հայ արտադրողից

   Երեկ՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրակելու պիլոտային ծրագրի մասին։ Զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ ներկայումս այդ ծրագիրը գործում է ՀՀ-ում տեղակայված 4 զորամասերում, ինչպես նաև նախապատրաատական աշխատանքներ են իրականացվում 5-րդ զորամասում ծրագրի իրականացման համար։ 
 Banak.info կայքը փորձել է որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։

 - Պարոն Հովհաննիսյան ին՞չ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում թվով 5-րդ զորամասում, որտեղ գործարկվելու է ծրագիրը։ 
 - Հաղթող ընկերությունը պարտավորվածություն է ստանձնում զորամասի ճաշարանի պայմանները բարելավվելու, նոր գույք, և սպասք տրամադրելու. իրականացվում է ամեն ինչ սննդի մատուցման գործընթացը ավելի դյուրին դարձնելու համար։ 

 - Որտեղի՞ց են ձեռք բերվում անհրաժեշտ սննդի տեսակներն ու ծավալները։ 
 - Անհրաժեշտ սննդի 75 տոկոսը ձեռք է բերվում ՀՀ-ի տարածքից, ավելի շատ նախապատվություն է տրվում զորամասին մոտ տարածքներից ձեռք բերել դրանք, որը աննախադեպ ձեռքբերում է հանդիսանում։ 

 - Զինծառայողները մասնակցություն ունենո՞ւմ են ճաշարանում սննդի պատրաստման գործընթացում։ 
  - Պիլոտային ծրագիրը աննախադեպ է իր մի շարք առանձնահատկություններով, որոնցից արդեն նշեցի սննդի 75 տոկոսի ձեռքբերումն է ՀՀ-ից, ինչպես նաև առանձնանում է այս մոտեցմամբ ևս, քանի որ զինծառայողները ազատվում են ճաշարաններում իրականացվող վերակարգերից ու ամբողջ ժամանակը տրամադրում են ուսումական կամ մարտական գործընթացներին։

 Հիշեցնենք նաև, որ հունիսի 12-ից, մեկնարկել է բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրակելու պիլոտային ծրագիրը, ընկերությունների հետ պայմանագրերը կնքվելու են 3 տարի ժամկետով, որոնք հետագայում ծրագրի հաջողման դեպքում կերկարաձգվեն։

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Եթե Ադրբեջանի զենքերին հասանելի են մեր X քանակի բնակավայրեր, ապա մեզ հասանելի են 2X․ ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկումների ժամանակ անդրադարձավ Ելփին գյուղի անվտանգության հետ կապված անհանգստություններին:
«Եթե «անհանգստություն» բառն իրավունք ունի գոյություն ունենալու, պետք է լինի կոնֆլիկտի, սահմանի ողջ երկայնքով, ապա այն ոչնչով պակաս չէ Նախիջեւանը Տավուշից, Արցախից կամ Սյունիքից:
Որեւէ տարբերություն չկա, որովհետեւ եթե որոշ բնակավայրեր գտնվում են որոշակի խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, ու եթե Հայաստանի բնակաբվայրերի X քանակության տեղամաս է հասանելի ադրբեջանական զենքի համար, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր: Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որ հրաձգային զենքերով կարելի է խոցել, ապա իրենք ունեն ավելի քան 60 այդպիսի բնակավայր, իսկ եթե չափենք բնակիչների քանակով, իրենց մոտ 3 անգամ ավելի շատ բնակիչներ կան խոցելիության գոտում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նյութը News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/07/2019

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է Համիկ Վարդանյանի դին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրում Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/07/2019

ՊՆ համարանիշներով կողաշրջված բեռնատարից թեթև մարմնական վնասվածքներ է ստացել միայն վարորդը

Արարատի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինքֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել էր: