Showing posts with label Արայիկ Հայկի Ղազարյան. Show all posts
Showing posts with label Արայիկ Հայկի Ղազարյան. Show all posts

30/09/2019

Բանակցություններ են ընթանում Արայիկ Ղազարյանին Ադրբեջանից  վերադարձնելու մասին


Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 12–ին այնտեղ հայտնված 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Սեպտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ Արայիկ Ղազարյանին։ Արայիկ Ղազարյանին ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են այցելում»,–ասաց նա։
Ի դեպ, ԿԽՄԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումն Արայիկ Ղազարյանի հետ տեղի էր ունեցել օգոստոսի 19–ին։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/09/2019

Ասքերովին և Գուլիևին հանձնելու որոշումը ընդունվելու է Ստեփանակերտում. Դավիթ Տոնոյան


Բաքուն կրկին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակում:
Նրանք պատրաստ են փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում՝ հացագործության համար դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, ըստ «Ինտերֆաքս»-ի, սեպտեմբերի 11-ին այս մասին գրություն է ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին:

«Ես երեկ հանդիպում եմ ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ ու ինձ պաշտոնապես ներկայացվել է Ադրբեջանի առաջարկությունը»,-այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ղեկավարն է:

Նրա խոսքո, կան քննարկման խնդիրներ, որոնք հիմա  բացահայտել չի կարող: 
«Որոշ տեղեկատվության ճշգրտումը հավելյալ աշխատանք է պահանջում, և երբ որ ստանանք այդ ճշգրիտ տեղեկատվությունը ադրբեջանական կողմից, այդ ժամանակ էլ կարձագանքենք»,-ասել է նախարարը:

«Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել իրենց տները և աջակցելու ենք այդ գործընթքցին»,-նշել է նա, ասելով, որ մենք երբևիցե փոխանակման ճանապարհով չենք առաջնորդվել ու սա մաքուր, հումանիտար գործողություն է:

 Դավիթ Տոնոյանը դեմ է «փոխանակում» տերմինի օգտագոծմանը, բայց ըստ էության, չի բացառում Ասքերովին եւ Գուլիևին վերադարձնելը.
«Ես տեղեկացված չեմ հարցի վերաբերյալ Ստեփանակերտի բացասական դիրքորոշման մասին, բայց ոչինչ չեմ կարող բացառել։ Այնուամենայնիվ որոշումն ընդունվելու է Ստեփանակերտում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը իմ անմիջական պատասխանատվությունն է»:

Հիշեցնենք, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի Հանրապետության տարածքում: Արցախի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապատել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների համար:

Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիներից Կարեն Ղազարյանը հակառակորդի տարածքում էր հայտնվել անցած 2018թ.-ի ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն
19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանն  էլ Ադրբեջանի տարածքում էր հայտնվել այս տարվա օգոստոսին:



Իննա Թումանյան

            


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/09/2019

Շարունակելու ենք գործուղել բոլոր հնարավոր ջանքերն Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի հարցով լուծումներ գտնելու համար. Զոհրաբ Մնացականյան


 Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին հետ վերադարձնելու հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում մյուս գործընկեր կառույցների, մասնավորապես` պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:
 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով` սա շատ անհանգստացնող հարց է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրի հետ: «Մեզ համար անհանգստացնող հանգամանք է Արայիկ Ղազարյանի ճակատագիրը: Ստեղծված իրավիճակը պահանջում է  զգուշավորություն, և մենք շարունակելու ենք գործուղել բոլոր հնարավոր ջանքերը լուծումներ գտնելու համար»,- ավելացրել է ՀՀ ԱԳ նախարարը:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/08/2019

Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան


Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», - ասաց նա։

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են։

«Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ամփոփեց արտաքին գերատեսչության ղեկավարը։


Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են շփման գիծը հատելու համար ձերբակալված Արայիկ Ղազարյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին: ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնություն են ցուցաբերում զինծառայողին՝ ընտանիքի հետ շփումը պահպանելու համար»:
Հիշեցնենք, որ դեռեւս անհայտ հանգամանքներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է զորամասը, ավելի ուշ ադրեջանական ԶԼՄ-ները հայտնել են նրան ձերբակալելու մասին:
Դեպքի փաստով քննություն է ընթանում, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:  

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/08/2019

Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան


Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին:  Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած  զրույցի  ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 
«Ամենի ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան  վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք: Բոլոր ջանքերն ինչպես դրել, այդպես էլ շարունակելու ենք դնել դրա համար»:
Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է  Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում: «Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»:
Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված  են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը: 
«Եղբայրը տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել ու ինքը նորմալ ծառայել է, վերջերս էլ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ցույց տալիս, որպես խոշտանգում, բայց դա իրականում բժշկական միջամտություն էԻնչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը,  մենք  հակված ենք այն փաստին, որ ինքը մոլորվել  է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկա պահին իրավիճակը  համեմատաբար հանգիստ է:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/08/2019

ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Դեռ զինծառայողի հետ տեսակցություն չի եղել: Մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ»,- ասաց Ամատունին:
Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերիցի։ մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել է զինծառայողի լուսանկարները:


Նյութ՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/08/2019

Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը. Արձագանքել է Արայիկ Ղազարյանի ծառայակիցը

Լրագրող Հովհաննես Վարդանյանը իր Facebook-յան էջում գրել է, ծառայակից ընկերոջ՝ Արայիկ Ղազարյանի մասին, ով երեկ՝ օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել էր ադրբեջանական կողմում։

«Ըստ իս Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ, հանգիստ ու հավասարակշռված տղա է։ Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան ավանդույթի համաձայն հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ "դավաճանի" պիտակումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն»,- գրել է նա։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ


Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է  ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:

Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններումՊԲ հարավ-արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկիպահպանության տեղամասիցդեռևսչպարզված հանգամանքներումմարտականդիրքը լքել է զինծառայող, 2000թծնվածԱրայիկ Հայկի ՂազարյանըԱվելի վաղ ՀՀպաշտպանության նախարարի մամուլիխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատելէրոր Ադրբեջանում այս պահին կա հայքաղաքացի։ «Հաստատում եմորԱդրբեջանում այս պահին կա հայ քաղաքացիսակայն հանգամանքներընրա ով լինելը և այլմանրամասներ կհայտնեն համապատասխանմարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իրէջում:
Ադրբեջանի տարածքում հայտնվածզինծառայող Արայիկ Ղազարյանիիրավունքների երաշխավորման հարցովՄարդու իրավունքների պաշտպանըհեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչիմիջազգային կոմիտեի հայաստանյանպատվիրակության (ICRC) ղեկավար ՔլերՄեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգայինկոմիտեն դեռ չի տեսակցել ԱրայիկՂազարյանինսակայն հարցն իրենցուշադրության կենտրոնում է։ Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմըկապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանիընտանիքի անդամների հետ։ Զինծառայողիիրավունքների երաշխավորմանայդ թվում՝առողջական վիճակի հետ կապված հարցերովՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգայինհամապատասխան կառույցներին:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Ադրբեջանը շատ բան կարող է ասել». նոր մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի և նրա ընտանիքի մասին



«Իսկ ո՞վ է ասել, որ զինծառայողը լքել է մարտական դիրքը»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նորություններ ունեն երեկ մարտական դիրքը լքած 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանից, նրա ընտանիքից, դիրքը լքելու պատճառներից, այսպես արձագանքեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Արայիկ Ղազարյանն այդ գյուղի բնակիչ է: 

Նշենք՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: 

Արթուր Ստեփանյանն ասաց, որ երեկ երեկոյան իմացել են լուրը, որ Արայիկ Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում, բայց դիրքը լքելու մասին տեղեկություն չեն ունեցել: Գյուղապետը պատմեց, որ միանգամից այցելել է Արայիկի ընտանիքի անդամներին. «Հակահետախուզության տղաների հետ մենք երեկ երեկոյան եղել ենք նրանց տանը: Հայրը տանը չէր: Նա, լուրը լսելով, միանգամից մեկնել էր Արցախ: Մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող էր, սահմանից իջեցրին, իրեն տեղափոխեցին Վայքի ռազմական կայազոր, իսկ մենք մնացինք տանը: Եղբորն ենք խնդրել, որ լուրն ասի մորը: 

Մենք նման տեղեկություն չունեինք, թե Արայիկ Ղազարյանը դիրքն է լքել, մորն ասեցինք, որ իր որդին գտնվում է Ադրբեջանի տարածքում. հակահետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ եղանակի ոչ բարենպաստ պայմաններում հայտնվել է թշնամու սահմանում: Երբ երեկ երեկոյան Արայիկ Ղազարյանի մայրն իմացավ լուրը, վատացավ, նրան տեղափոխել ենք Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այժմ վիճակը նորմալ է»: 

Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ առողջական խնդիրներ ունի՞ Արայիկ Ղազարյանը, ի՞նչ ընտանիքում է ապրում: Նա նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Զինծառայողի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Իսկ Արայիկ Ղազարյանը առողջական խնդիրներ չի ունեցել. «Արայիկ Ղազարյանն ութ ամիս էր ծառայում, արդեն տասն օրով արձակուրդ էր եկել: Զինվորական ընկերներին շնորհակալ էր, որևէ խնդրի մասին չի պատմել զորամասի հետ կապված: Ադրբեջանական մամուլը, որ ներկայացնում է, թե զինվորը լքել է դիրքը իբր զորամասի անմարդկային պայմանների պատճառով, վարկաբեկում են, ապատեղեկատվություն տարածում: Մենք հո ականատեսն ենք մեր բանակի այսօրվա իրավիճակին: Մի քանի օր առաջ Համահայկական խաղերի առիթով Արցախում էինք, եղանք Մարտակերտի զորամասում, հետաքրքրվեցինք, տեսանք, ամեն ինչ նորմալ էր, սնունդը մաքրությունը, կարգուկանոնը»: 



Նյութը՝ Aravot.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Կարծում եմ՝ զինծառայողն ուղղակի մոլորվել է». Դավիթ Տոնոյան


Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը.

«Դեռեւս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,–նշեց նա։

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով՝ Տոնոյանը հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետեւից, եւ չտարածել այդ տեղեկությունները. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»։

Հարցին՝ արդյոք քայլեր արվո՞ւմ են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են եւ համապատասխան միջազգային կառույցներին դիմել են:

ՊՆ նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցել է, թե ոչ. «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին


Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: 
Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:
Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:
                                                                                                                    

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/08/2019

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողը լքել է մարտական դիրքը. ԱՀ ՊՆ



Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

​Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`