Showing posts with label Արամայիս Յուրիկի Ոսկանյան. Show all posts
Showing posts with label Արամայիս Յուրիկի Ոսկանյան. Show all posts

26/01/2019

Այսօր Արամայիս Ոսկանյանի տարեդարձն է

Գյումրի 26.01.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունվարի 26-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արամայիս Ոսկանյանը կդառնար 23 տարեկան։
Արամայիսը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր։
Սովորել էր Գավառի N9 հիմանական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել էր ավագ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Ագրարային համալսարանի Ֆինանսներ բաժինը:
Արամայիսը մեծ սեր ուներ համակարգչային ծրագրերի հանդեպ, ազատ ժամանակ միշտ ինչ-որ ուսումասիրությունների ու փնտրտուքների մեջ էր։

2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունիի N պաշտպանական զորամասերից մեկում: 
Արամայիսի մոր՝ Տիկին Անուշի խոսքով որդին մեծ ուրախությամբ է անցել ծառայության, միշտ ասել է, որ ուզում է Եղնիկներում ծառայել։
Ծառայության ժամանակ, երբ արձակուրդ էր եկել, հիշում է Տիկին Անուշը, օրվա մեծ մասը անցկացնում էր համակարգչի դիմաց, ուսումնասիրում էր հակառակորդի զինտեխնիկան, հնարավորություններն ու հակառակորդին, փորձում գիտելիքներն ավելացնել։

2016թվ. հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։
Դիրքի ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցվել է Արամայիսի զգոնության ու աչալրջության արդյունքում։
Արամայիս Յուրիկի Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն», ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/01/2019

3 տարի առաջ հունվարի 9-ին զոհվել է Արամայիս Ոսկանյանը


Գյումրի 09.01.2019թվ.Banak.info
2016թվ. հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։ Դիրքի ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցվել է Արամայիսի զգոնության ու աչալրջության արդյունքում։
Արամայիսը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր։
Սովորել էր Գավառի N9 հիմանական դպրոցում, որից հետո շարունակել էր ավագ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Ագրարային համալսարանի Ֆինանսներ բաժինը:
2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունիի N պաշտպանական զորամասերից մեկում: 
Արամայիսի մայրը՝ Տիկին Անուշը մեզ հետ զրույցում պատմում է, որ որդին չափից շատ նվիրված էր իր ընտանիքին, անգամ ծառայության ժամանակ ընտանեկան տոներին նա միշտ իր նվերն ուղարկում էր ու բոլորին ուրախացնում իր ուշադրությամբ։
Արամայիս Յուրիկի Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից « Արիության համար», ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/01/2018

Այսօր Արամայիս Ոսկանյանի տարեդարձն է



Գյումրի 26.01.2018թ Banak.info
Այսօր՝ հունվարի 26-ին Արամայիսը կդառնար 22 տարեկան։
Արամայիսը ծնվել է 1996թվ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Ընտանիքում երկար տարիներ սպասված արու զավակն էր, ով իր ծնունդով փոխել էր քույրերի ու ծնողների կյանքը։
Սովորել է Գավառի N9 հիմանական դպրոցում, որից հետո շարունակել է ավագ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ագրարային համալսարանի «Ֆինանսներ» բաժինը:
2014թվ. ծառայության է անցել ԱՀ Մարտունիի N պաշտպանական զորամասերից մեկում:
Ծառայության ժամանակ Արամայիսը աչքի է ընկել իր աչալրջությամբ ու զգոնությամբ։
Արամայիս Յուրիկի Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար»,ԱՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Արամայիսի մայրը՝ Տիկին Անուշը պատմում է, որ տղան երբեք չի ցանկացել խուսափել ծառայությունից, նույնիսկ մտքով չի անցել, որ կարող է չծառայել բանակում, նրա համար մեծ ուրախություն էր ծառայել Արցախում ու հսկել բոլորիս անդորրը։
2016թվ. հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը: 
Ալվինա Հարությունյան




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/01/2018

Այսօր Արամայիս Ոսկանյանի մահվան տարելիցն է

Գյումրի 09.01.2018թ․ Banak.info Արամայիսը ծնվել է 1996թվ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Սովորել է Գավառի N9 հիմանական դպրոցում, որից հետո շարունակել է ուսումն ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ագրարային համալսարանի «Ֆինանսներ» բաժինը: Սովորելու տարիներին աչքի է ընկել իր խելացի ու նպատակասլաց տեսակով: Նա մեծ սեր է ունեցել համակարգիչների, ծրագրերի հետ, միշտ աշխատել ու փորձել է բացահայտել այդ աշխարհը։
Արամայիսին ճանաչողները նրան բնութագրում են որպես նվիրված, հարգված ու սիրված մարդ, ով բոլորին շրջապատում էր սիրով ու ջերմությամբ։ 2016թվ. հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Արամայիսը իր արարքով փրկել էր ծառայակցի կյանքը։ Արամայիս Յուրիկի Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ « Արիության համար», ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով: Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/04/2017

Արամայիս Յուրիկի Ոսկանյան

Գյումրի 18.04.2017  Banak.info
Ծնվել է 1996թվ.Գեղարքունիքի մարզի` Գավառ քաղաքում: Ընտանիքում երեք քույրերի ամենափոքր , սպասված եղբայրն էր: Դպրոց մեկ տարի շուտ է ընդունվել քանի որ փոքր տարիքից խելացի ու շատ տաղանդավոր երեխա էր :
Դպրոցում առանձնահատուկ  կերպով սիրվել է, միշտ աչքի է ընկել իր խելացի ու նպատակասլաց բնավորությամբ: Ավարտելով Գավառի N9 հիմանական դպրոցը շարունակել է ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ագրարային համալսարանի ֆինանսներ բաժինը:
Նա մեծ սեր ուներ համակարգինչների ծրագրերի հետ , միշտ աշխատում ու նոր գաղտնիքներ էր բացահայտում:
Արամայիսին ճանաչող մարդիկ նրան բնութագրում են որպես իրականում չափից շատ բարի , նվիրված , բարեխիղճ , ազնիվ ,  դաստիարակված , հասուն , լուրջ ու գիտակից մարդ:
Մարդ , ով չափից շատ նվիրված էր իր ընտանիքին , անգամ ծառայության ժամանակ ընտանեկան տոներին նա միշտ իր նվերն ուղարկում էր ու բոլորին ուրախացնում իր ուշադրությամբ: 
Մայրը ՝  Տիկին Անուշը չի ցանկացել , որ որդին ծառայի , սակայն Արմայիսը երբեք չի փորձել խուսափել ծառայությունից և թույլ չի տվել, որ  ինչ-որ կերպ նրան ազատեն ծառայությունից , ու միշտ ցանկացել է Եղնիկներում ծառայել:
2014թվ. ծառայության է անցել ԼՂՀ Մարտունիի N Պաշտպանական զորամասում: Սիրել ու նվիրվել է ծառայությանը , մեծ հպարտությամբ է վերաբերվել այն փաստին , որ նա սահման է պահում ու հսկում բոլորիս անդորրը:
2016թվ. հունվարի 9-ին Արամայիսը իրականացնում էր մարտական հերթապահություն հսկելով բոլորիս անդորրը:
Մարտական դիրքի ուղղությամբ թշնամու ձեռնարկված դիվերսիոն-հետխուզական ներթափանցումը ժամանակին նկատելով ու առաջին անգամ մարտական հերթապահություն իրականացնող Զինվորի կյանքը փրկելով նա խոցվում է թշնամու դավադիր գնդակից:
Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է ՝ ՀՀ Նախագահի կողմից  « Արիության համար » , ԼՂՀ Նախագահի կողմից  « Մարտական ծառայություն » մեդալներով:
Ի պատասխան Հերոսի սխրանքի դպրոցներում , որտեղ սովորել է Հերոս Արամայիսը դասասենյակներ ու փառքի անկյուններ են բացվել , որպեսզի նոր կրթվող ու դաստիարակվող սերունդները ճանաչեն նրան , ում շնորհիվ խաղաղ ապրում են: Նաև դպրոցից մինչև իրենց տուն տանող ճանապարհը կրում է ՝ Արամայիս Յուրիկի Ոսկանյանի անունը:
Հիշենք նրանց , ում իրականում պարտական եք քանի դեռ ապրում ենք , և պարտավորվածություն վերցնենք մեզ վրա նրանց ճանաչեցնել գալիք սերունդներին:
Մարդ , ով զոհաբերեց իրեն հանուն Հայրենիքի ու հանուն բոլորիս ընտանիքիների , նույնիսկ նրանց համար , ովքեր այսօր չեն ճանաչում Արամայիսին ու չեն էլ պատկերացնում , թե ինչ մեծ ու պատասխանատու արարք է կատարել Մերօրյա Հերոսը:
Չմոռանանք նրանց , ում պարտական ենք ու լինելու ենք միշտ մեր խաղաղության ու ապահովության համար: Ճանաչենք  նրանց տեսակն ու Սուրբ գործը շարունակենք մենք,  պաշտպանենք ու թույլ չտանք թշնամուՆ մի քայլ առաջ գալ:
Հավերժ փա՛ռք ու խոնարհում Եղբայր: Դու ապրելու ես միշտ մեր սրտերում , տարիները ոչինչ են , որ դու մոռացվես:
Ճանաչե՛նք ու գիտակցենք, թե ինչպես եք պահում ամեն մի թիզ հող:
Փա՛ռք:
                                 



Նյութը պատրաստեց ՝ Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/01/2017

Փառքի ճանապարհով... Ծնունդդ շնորհավոր Արամայիս

Ես հերոս որդի եմ ճանապարհում դեպի հավերժություն...
21 տարի առաջ այս օրը` 1996թվականի հունվարի 26-ին, Անուշ Հակոբյանի ընտանիքում լույս աշխարհ եկավ սպասված արու զավակը` Արամայիսը։ Երեք քույր ուներ... տան փոքրն էր , բոլորի սիրելին...Իր ծնունդին ամբողջ Գավառ քաղաքն էր սպասում...

Զինվորի ու հայրենիքի պաշտպանի կերպարն այնքան խորն էր նստած նրա հոգում , որ նույնիսկ իրեն հասանելիք կարճ արձակուրդն անցկացնում էր համակարգչի առաջ՝ ուսումնասիրելով և համեմատելով մեր և թշնամու մարտական, ռազմական տեխնիկան ու սարքավորումները: Հաճախ էր կրկնում.
- Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց նրանք վախկոտ են, հայ զինվոր տեսնելիս մահու չափ սարսափում են, մենք քաջ ենք, մենք ավելի ուժեղ ենք, դա է մեր առավելությունը:
2016թվականի հունվարի 9֊ին հավերժ անմահացավ նա` անունը գրելով մեր պատմության փառավոր էջերին և գնաց հավերժի ճանապարհով...
Բոլոր մարդիկ գալիս են այս աշխարհ որևէ առաքելությամբ , Արամայիսին վիճակված էր ամենավեհը` պահել ու պաշտպանել վստահված դիրքը` կյանքի գնով... Շնորհավոր ծնունդդ հերոս հայորդի։ Սպասված ծնունդ էիր` հայրենիքը քեզ նման հերոսներով է կանգուն... խոնարհում մայրիկիդ...
Հավերժ փառք ու հիշատակ ,Արամայիս ջան...
Հեղինակ՝ Արմինե Պողոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/01/2017

Այսօր Արամայիս Ոսկանյանի տարելիցն է

Գյումրի, 09․01․2017, Banak.info
1 տարի առանց քո ֆիզիկական ներկայության

Արամայիս Յուրիկի Ոսկանյան ծնված 1996թվ.Գեղարքունիքի մարզի` Գավառ քաղաքում:Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարան, որից հետո մեկնել ծառայության
1տարի առաջ 2016թվ. հունվարի 9-ին զոհվել է թշնամու դավադիր գնդակից : Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է` «Մարտական ծառայություն» «Արիության համար» մեդալներով:
Հավերժ փա'ռք ու խոնարհում Մեր Հերոս; Դու կաս ու ապրելու ես միշտ, յուրաքանչյուրիս սրտում:
Նյութը պատրաստեց՝ Ալվինա Հարությունյան

Տեղեկացրու՛ ընկերներիդ`