Showing posts with label Ավետիս Զարգարյան. Show all posts
Showing posts with label Ավետիս Զարգարյան. Show all posts

08/02/2019

Բժիշկներն` Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատել են Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանին

Aysor.am կայքը գրում է.
Այսօր համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է 2016թ. Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանը։
«Այսօր համալսարանական հիվանդանոց լավագույն բժիշկները՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին՝ մեր Ավետիս Զարգարյանին: 
Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու»,- տեղեկանում ենք վիրավոր զինվորների աջակցության ֆեյսբուքյան էջից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/07/2018

Այսօր Ավետիս Զարգարյանը տոնում է իր տարեդարձը

Գյումրի 06.07.2018թվ.Banak.info
Այսօր՝ հուլիսի 6-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիությամբ ու խիզախությամբ աչքի ընկած Ավետիս Զարգարյանը տոնում է իր 22-ամյակը։

«Ես հպարտ եմ,որ նման հրամանատար եմ ունեցել և պատիվ եմ ունեցել նրա հետ կռվելու, ցավոք ինքը ֆիզիկապես մեր հետ չի, բայց ինքը միշտ մեր հետ է։

Հայրենասեր ու բացառիկ սպա էր, կցանկանամ, որ հայոց բանակում նման սպաներ շատ լինեն, որպեսզի մեր բանակը բարգավաճի։

Շնորհավորում եմ ծնունդդ Արգիշտի, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետև սա մեր հպարտությունն է, մենք պիտի այսօր հպարտ լինենք»։

Ավետիսի շնորհավորանքի խոսքերն են իր հրամանատարի` Արգիշտի Գաբոյանի ծննդյան 27-ամյակի միջոցառման ժամանակ։

Ավետիսը վիրավորվել է 2016թվ. ապրիլի 4-ին Թալիշում մարտական գործողությունների ժամանակ, ստացած բազմաթիվ վնասվածքներից մեկ ամիս միացված է եղել արհեստական շնչառության ապարատին, ինչպես նաև ենթարկվել է բազմաթիվ վիրահատությունների։

Վիրավորումը բավականին ծանր էր, բժիշկները հույս չէին հայտնում, որ երիտասարդը կփրկվի, բայց Ավետիսը իր մեծ ուժի ու կամքի շնորհիվ հաղթեց իրեն բաժին ընկած պայքարում։

Մինչ օրս Ավետիսը շարունակում է իր վերականգնողական բուժումը, մի օր նա անպայման ոտքի է կանգնելու, դա բոլորիս նվիրական երազանքն է։

Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը շնորհավորում է Ավետիս Զարգարյանին մաղթում շուտափույթ ապաքինում, անսպառ ուժ ու նոր հաղթանակներ։

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/07/2017

Մերօրյա Հերոսը նշում է ծննդյան 21-րդ տարեդարձը

Երևան 06.07.2017 Banak.info
"Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ"...
Ավետիս Զարգարյան
Այսօր՝ հուլիսի 6-ին ապրիլյան պատերազմի մասնակից ԱՎԵՏԻՍ  ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ծննդյան օրն  է:Մերօրյա հերոսը դարձավ 21 տարեկան:
Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնունեղը:Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց համառ պայքարում էին նրան փրկելու համար:Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական ապարատին, երեք անագմ վիրահատել են, այդ թվում՝ բազմաբեկորային վիրավորում ատացած ծնոտը, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:
Մի քանի ամիս մնացել է Զինվորական հոսպիտալում, իսկ 2017թվականի հունվարի 26-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ երեք ամիս վերականգնողական բուժում է ստացել:
Ծնունդդ շնորհավո՛ր, Ավետի՛ս ջան:Մաղթում ենք շուտափույթ ապաքինում և բոլոր նպատակներիդ իրականացում:
                                   

Նյութը պատրաստեց Արմինե Պողոսյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`