Showing posts with label Անդրանիկ Մակարյան. Show all posts
Showing posts with label Անդրանիկ Մակարյան. Show all posts

22/06/2020

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Հունիսի 19-ից 20-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: 
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանի վերահսկողությամբ անցկացված զորավարժության ընթացքում կատարելագործվել է անձնակազմի դաշտային վարժվածությունը, ստուգվել են մարտական իրավիճակին մոտ պայմաններում ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և գրանցել  լավ արդյունքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/01/2020

Նախագահի հրամանագրով մի շարք զինվորականների կոչումներ է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 24–ի հրամանագրով գեներալ–մայորներ Տիգրան Փարվանյանին, Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին շնորվել է գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում։
Զինվորական կոչումների շնորհման հրամանագրերը տեղադրված են ՀՀ նախագահի կայքում (1,2,3,4,5
Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալն է, Անդրանիկ Մակարյանը ԳՇ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալն է, իսկ Տիգրան Փարվանյանը հայ–ռուսական միացյալ զորքերի հրամանատարն է։

Բացի այս՝ գեներալ–մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ գնդապետ Լևոն Շահումյանին և ՀՀ ՊՆ ՌՈ պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանին։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/01/2020

ԶՈւ ԳՇ պետի տեղակալը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում

ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում, զրուցել զինծառայողների  և հրամանատարության հետ, ցուցումներ տվել առաջիկա անելիքների, ինչպես նաև արձանագրված որոշ թերությունների շտկման վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/09/2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է 5-րդ զորամիավորում

Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժության շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը եղել է 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում զինված ուժերը համալրած պահեստազորայինները։

ԶՈՒԳՇ պետի տեղակալը հետևել է վարժանքների ընթացքինշրջել բացազատված ուսումնական կետերումանձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների առանձնահատկություններըհրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/08/2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է «Ալաբինո» զորավարժարան

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին մասնակցող հայկական թիմերի համակարգող, ՀՀ ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն օգոստոսի 2-ին այցելել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարան:

Գեներալ-մայոր Ա. Մակարյանը եղել է պաշտոնական հանդիսությունների և մրցույթների անցկացման վայրերում, հետևել հայ զինծառայողների փորձնական ելույթներին: Անդրանիկ Մակարյանը ծանոթացել է նաև մրցույթներին մասնակցող հայկական թիմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը և հատկացված գույքին, զրուցել զինծառայողների հետ և մաղթել հաջողություն: 
ԳՇ պետի տեղակալն այցելել է «Կարգապահության պահապան» մրցաձևի անցկացման վայր, հետևել մրցույթին մասնակցող հայ ռազմական ոստիկանների մարզումներին:
Անդրանիկ Մակարյանն «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է նաև «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի համակարգող հանձնաժողովի նիստին, գործընկերների հետ քննարկել մրցույթների անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/07/2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին

Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Բարձր կատարողականության խաղաղապահ կարողությունների ձևավորում» թեմայով ՄԱԿ-ի խաղաղապահության գլխավոր շտաբերի պետերի համաժողովին:
Համաժողովի նպատակն է կենտրոնացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ուժեր տրամադրող երկրների ջանքերը` խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահության ԳՇ պետերի հանդիպումն անցկացվել է երրորդ անգամ և հանդիսանում է մարտ ամսին կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպման շարունակությունը:
Համաժողովի ընթացքում գեներալ-մայոր Ա.Մակարյանը հաստատել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին աջակցելու և գործուղվող ուժերը նոր ընդունված մոտեցումներին համապատասխան պատրաստելու Հայաստանի հանձնառությունը:
Գեներալ-մայոր Ա.Մակարյանը համաժողովի շրջանակում նաև երկկողմ աշխատանքային քննարկումներ է անցկացրել Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/06/2019

ԳՇ պետը շրջայց է անցկացրել հավաքակայանում

2019թ. ամառային զորակոչի նախապատրաստական վերջին փուլում կենտրոնական հավաքակայան այցելեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը: ԳՇ պետն անցավ ըստ խմբերի եւ բաժանմունքների, տեղում ծանոթացավ զորակոչին դրանց պատրաստության վիճակին եւ համապետական համար մեկ միջոցառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքներում ընդգրկված համապատասխան ծառայություններին տվեց անհրաժեշտ հանձնարարականներ այն հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/06/2019

Զինված ուժերում անցկացվում են հրամանատարական հավաքներ

Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները:
Հավաքների մասնակիցների համար ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Մակարյանի ղեկավարությամբ անցկացվել է պարապմունք՝ «Պաշտպանության կառուցումը  և  նախապատրաստումը» թեմայով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/05/2019

Ամփոփվել են ԶՈՒ զորամասերի հրամանատարական կազմի հավաքների արդյունքները

Ամփոփվել են մայիսի 20-ից 24-ը 3-րդ զորամիավորման բազայի վրա անցկացված զինված ուժերի զորամասերի հրամանատարական կազմի հավաքների արդյունքները:
Ամփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանն անդրադարձել է հրամանատարական հավաքների ընթացքում՝ մայիսի 23-ին, 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացված մարտական հրաձգությամբ գնդային ցուցադրական մարտավարական զորավարժությանը: Զորավարժությունն անցկացվել է անմիջապես զորամասի պահպանության շրջանում՝ հավանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Գեներալ-մայոր Ա.Մակարյանը բարձր է գնահատել հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակը և հավաքների նպատակը համարել լիովին իրագործված: Զեկույցում ընդգծվել է, որ զորամասերի հրամանատարական կազմը ևս մեկ անգամ հաստատել է. զինված ուժերն ունակ են պատվով կատարել առաջադրված մարտական խնդիրները և ապահովել սահմանների անառիկությունն ու խաղաղ բնակչության լիարժեք պաշտպանությունը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/04/2019

Հրամանատարական հավաքներ

Սպաների մասնագիտական հմտություններն ու գործնական պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով ապրիլի 22-ից 23-ն անցկացվել են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության սպաների հրամանատարական հավաքներ:

Վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանի գլխավորությամբ անցկացած հրամանատարական հավաքների շրջանակում ամփոփվել են նաև 2019թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/02/2019

Աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը

Փետրվարի 4-ից 6-ը աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վիտալիուս Վայսկնոռասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը, մասնավորապես` Լիտվայի օժանդակությունը Հայաստանում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման գործընթացում:
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Լիտվայի զինված ուժերի վարժանքների և դոկտրինի հրամանատարություն ղեկավար, բրիգադի գեներալ Գինտաուտաս Զենկեվիչիուսի հետ: Հայկական կողմին ներկայացվել են բրիֆինգներ Լիտվայի զինված ուժերի կառուցվածքի, վարժանքների կազմակերպման և զարգացման տեսլականի վերաբերյալ:
Փետրվարի 5-ին գեներալ-մայոր Ա.Մակարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կաունասում տեղակայված Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոց: Ուսումնական հաստատության պետ, գնդապետ Էգիդիուս Կարվելիսը ներկայացրել է Լիտվայի զինված ուժերում սերժանտական կազմի դերն ու նշանակության, դպրոցի կառուցվածքը, ուսումնական գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական և մեթոդական ծրագրերը, դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացը: Հայկական պատվիրակությունը ծանոթացել է նաև Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոցի ուսումնանյութական բազային և կենցաղային պայմաններին:
Լիտվայի ԶՈւ ղեկավարության հետ ամփոփիչ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/01/2019

Տիգրան Ավինյանն այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ

Armenpress.am կայքը գրում է.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետի պաշտոնակատարը  շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու  ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովում է սահմանների անդորրը և անհրաժեշտ պայմաններ ստեղծում հայ ժողովրդի առաջըթնացի և զարգացման համար։ Տիգրան Ավինյանը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն և տոկունություն։
Փոխվարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել զորամասում և ճաշել զինծառայողների հետ։ Նա այնուհետև այցելել է մարտական հենակետեր, շփվել դիրքապահ անձնակազմի հետ և ծանոթացել մարտական հերթապահության անցկացման պայմաններին։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/12/2018

Հայաստանում է Սերբիայի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ից 8-ը Հայաստանում հյուրընկալում է 1988թ. դեկտեմբերին Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխելիս կործանված հարավսլավական ԱՆ-12 ինքնաթիռի անձնակազմի ընտանիքների անդամներին և Սերբիայի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությանը:
Դեկտեմբերի 7-ին Արմավիրի մարզում` ԱՆ-12 ինքնաթիռի կործանման վայրում կառուցված հուշահամալիրի տարածքում, տեղի է ունեցել ինքնաթիռի անձնակազմի անդամների հիշատակին նվիրված արարողություն, հոգեհանգստյան կարգ են մատուցել ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորները:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը զինված ուժերի ղեկավարության անունից երախտիքի խոսքեր է փոխանցել զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ բարձր գնահատելով սերբ ժողովրդի զավակների անձնազոհ քայլը սարսափելի աղետից տուժած բարեկամական հայ ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելիս: