Showing posts with label Ալեն Ղուլյան. Show all posts
Showing posts with label Ալեն Ղուլյան. Show all posts

09/08/2019

Ադրբեջանի զինված ուժերը կորուստ ունի. Ալեն Ղուլյան

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվել, որ Նախիջևանի Օրդուբադի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի Նախիջևանի առանձին համազորային բանակի պայմանագրային զինծառայող, Օրդուբադի շրջանի Յունուս գյուղի բնակիչ Վուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov)։
Գրում են, որ զինծառայողը սպանվել է հայկական կրակոցից, սակայն մի քանի աղբյուրներ նշում են, որ Յուսիֆովը սպանվել է համածառայակցի կողմից։

Այս մասին գրում է facebook-յան օգտատեր Ալեն Ղուլյանը.

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/03/2019

Ադրբեջանի զինուժը կորուստ ունի.Ալեն Ղուլյան

Facebook-յան օգտատեր Ալեն Ղուլյանը իր էջում գրում է.

Սոցիալական ցանցերում տեղեղություններ են հայտնվել, որ մարտի 7-ին՝ նախնական տվյալներով  զենքի հետ անզգուշ վարվելու հետևանքով, սպանվել է  Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Բարդայի շրջանում բնակվող Շահրիյար Ալիյար օղլու Բայրամովը (Bayramov Şəhriyar Əliyar oğlu)։ Նշվում է, որ զինծառայողը Աղդամի այսպես կոչված փախստականներից էր։
Սա վերջին երկու-երեք օրվա մեջ հայտնի դարձաձ երրորդ սպանված (մահացած) ադրբեջանցի զինծառայողն է։
Բայրամովի մահվան վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/02/2019

Ադրբեջանի զինուժը կորուստ ունի.Ալեն Ղուլյան

Facebook-յան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
Ադրբեջանի զինուժը կորուստ ունի։ Սոցկայքերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են հայտնվել, որ փետրվարի 7-ին, օրվա երկրորդ կեսին, Ֆիզուլիի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է  Բեյլողանի զորամասերից մեկի ծամկետային զինծառայող, Գյանջա քաղաքի բնակիչ, 19 ամյա Ռուֆատ Բախտիյար օղլու Ռուստամովը ( Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov)։
 Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը դեռևս որևէ  տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին, սակայն սոցկայքերում միտումնավոր ապատեղեկատվություններ են տարածում, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական կողմից արձակած կրակոցի հետևանքով ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/12/2018

Մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆուադ Հաբիլ օղլու Շիրիևը

Facebook-յան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը դեկտեմբերի 26-ին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերից մեկում, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև բարձր (ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության) ձայներ, որից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը:
 Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը հաջորդ օրը   Արցախի  ՊԲ տեղեկատվությունը հերքել է`այն անվանելով "էժանագին քարոզ":
Այսօր արդեն  ադրբեջանցի զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկություն է հայտնվել սոցիակական ցանցերում և ադրբեջանական ընդիմադիր լրատվակայքերից մեկում։
Գրում են, թե իբր  դժբախտ պատահարի հետևանքով  մահացել է Ադրբեջանի զինվաժ ուժերի զինծառայող,1999թ ծնված  Ֆուադ Հաբիլ օղլու Շիրիևը (Fuad Habil oğlu Şiriyev, բն-էր. Քյուրդամիրի շրջանում): Ըստ տեղեկությունների` Շիրիևը Մռովի լեռներում ձյան տակ է մնացել։ 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել զինծառայողի մահվան մասին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/07/2018

Մանրամասներ Ադրբեջանում տիրող իրավիճակի և հայտարարված զոհի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը ժամեր առաջ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ֆիզուլիի հատվածում տեղակայված մարտական հենակետերից մեկում, Արցախի պաշտպանության բանակի կողմից արձակված կրակոցից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, Գաբալայի շրջանի Միխլիգովաթ գյուղի բնակիչ, 1999թ ծնված Սամեդ Անար օղլու Ալիշովը (Alışov Səməd Anar oğlu)։
Երկու ժամ անց տարածվեց երկրորդ հաղորդագրությունն, որտեղ ասվում էր, որ Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավար կազմի և գեներալիտետի հետ, որին տեսակապի միջոցով մասնակցել են նաև զորատեսակների ու զորամիավորումների հրամանատարներն՝ այդ թվում նաև առաջնագծում տեղակայված զորամասերի։
Սովորաբար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստների վերաբերյալ որևէ տեղեկություն (հատկապես ժամկետային զինծառայողների մասին) չի հրապարակում, սակայն այսօր Հասանովի գերատեսչությունը հանկարծ որոշել է հայտնել դրա մասին։
Ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում շատ լարված է։ Այլախոհների դեմ ռեպրեսիաները մեծ թափ են առել։ Գյանջայում, Սումգայիթում և այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, իսկ Բաքվում, հատուկ ծառայություններին «զինված դիմադրություն ցուցաբերելու համար» այսօր սպանվել է Գյանջայում իշխանությունների դեմ ցույցերին մասնակցած ևս մեկ անձ։
Ենթադրում եմ, որ սեփական հասարակության ուշադրությունը ներքաղաքական իրավիճակից շեղելու նպատակով ադրեջանական կողմը սահմանում սադրանք է նախապատրաստում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/07/2018

Նոր մարամասներ ադրբեջանական բանակում սպանված կապիտան Սուլեյման Սեյիդաղա օղլու Քազիմովի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
2017թ մայիսի 9-ին ադրբեջանցի օգտատերերի միջոցով սոցիալական ցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Թարթարի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում,  Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցի հետևանքով սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան,Բիլասուվարի շրջանի Ամանքենդ գյուղի բնակիչ Սուլեյման Սեյիդաղա օղլու Քազիմովը (Kazimov Süleyman Seyidağa oğlu): Մինչ օրս, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր սովորության համաձայն, սպանվածի  մասին որևէ տեղեկություն չի հրապարակել։
Ադրբեջանական ընդդիմադիր մի շարք լրատվակայքերում երեկ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ 701-րդ մոտոհրաձգային բրիգադի կապիտան Սուլեյման Քազիմովը սպանվել է ոչ թե հայկական ստորաբաժանումների կողմից, այլ այսպես կոչված “հայկական լրտեսների” գործով, սեփական իրավապահ մարմինների կողմից։ Հարազատները  նշում են, որ կապիտանին ծեծելով սպանել են Մինգեչավուրում տեղակայված զորամասերից մեկում, հարցաքննության ժամանակ, իսկ ընտանիքի անդամներին ասել են, որ մահացել է ավտովթարից։ 
Նշեմ, որ Քազիմովի անունը չկար այդ գործով սպանվածների այն  6 հոգանոց ցուցակի մեջ, որը հրապարակվել էր ընդդիմադիր «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» (հիմնադիր Լեյլա Յունուս) կողմից։ 
Կայքերը հրապարակել են նաև Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից սպանվածի հարազատներին ուղղված նամակը, որտեղ նշված էր,որ հանգուցյալ կապիտան Քազիմովի մասով քրեական գործը 2017թ դեկտեմբերի 4-ին կարճվել է` ապացույցների անբավարարության և մահվան հիմքերով։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/07/2018

Ադրբեջանական քարոզչամեքենան խճճվել է սեփական ստի մեջ. Ալեն Ղուլյան

Ֆեյսուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
Քիչ առաջ ադրբեջանական լրատվակայքերը ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Աղդամի շրջանի Չըռաղլի գյուղի մոտակայքում  արտեզյան ջրհորների շահագործմամբ զբաղվող ընկերության աշխատակիցների ուղղությամբ, տեղադրելով նաև տվյալ ընկերությանը պատկանող  "Կամազ" մակնիշի  02 AC 416 պետհամարանիշի ավտոմեքենայի լուսանկարները, որի դռան վրա առկա են հրազենային կրակոցի հետքեր։  (հղումն այստեղ`Армяне-обстреляли-село-Чыраглы-Агдамского-района%C2%A0ФОТО-ВИДЕО)
Ադրբեջանական քարոզչամեքենան այնքան է խճճվել ստի, կեղծիքի և ինքնախաբեության մեջ, որ անգամ մոռացել է, որ նույն  "Կամազ" մակնիշի  ավտոմեքենան, այդ նույն հետքերով,   արդեն իսկ ներկայացրել է մայիսի 3-ին, որպես Չեմենլի գյուղի մոտակայքում գնդակոծության ենթարկված, հղումն՝ այստեղ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/06/2018

Հայկական բանակը հստակ դիտարկում է Թարթառը (նախկին Միր Բաշիր)․ լուսանկար

Հայկական բանակը կրկին ուժեղացրել է դիտարկման միջոցների հզորությունները և խորությունների, ինչի արդյունքում էլ, ինչպես տեղեկանում ենք Ալեն Ղուլյանի facebook-յան էջից, հստակ դիտարկվում է 20.000-ից ավելի բնակչություն ունեցող Թարթառը (Նախկին Միր Բաշիր)։ 