Showing posts with label Ազատ Սիմոնյան. Show all posts
Showing posts with label Ազատ Սիմոնյան. Show all posts

04/12/2018

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի տարեդարձն է

Երևան 04.12.2018թվ.Banak.info
Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Ազատը կդառնար 22 տարեկան:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ազատը ծառայում էր  Ջրականում (Ջաբրայիլ): 
Ծնողների հետ վերջին անգամ հեռախոսով խոսել էր ապրիլի 1-ին ու բարձրացել դիրքեր:
Դրանից հետո ընտանիքի անդամները 10 օր շարունակ տղայից ոչ մի լուր չեն ունեցել, ինչն էլ Ազատի հորը ստիպել   է գնալ Արցախ՝  Ջրական, փորձել ինչ-որ բան իմանալ տղայի մասին:
Ազատ Սիմոնյանի անունը  18 անհայտ կորածների ցանկում է եղել:
Ապրիլի 10-ին նրա աճյունը ևս  մնացածի հետ  հանձնվել է հայկական կողմին:
Ազատի պատվին գյուղում հաճախ  են տեղի ոնենում միջոցառումներ, վերջերս Կամարիսի միջնակարգ  դպրոցն անվանակոչվեց նրա անունով, գյուղում  կառուցվել է նաև հուշարջան-աղբյուր ի պատիվ նրա:

Մերի Գևորգյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/04/2018

Կամարիսցի հերոսը

Ապրիլյան պատերազմից արդեն անցել է 2 տարի, սակայն հերոսների և նրանց կատարած սխրանքի մասին  խոսում ու դեռ կշարունակեն խոսել  բոլորը:


2016 թ. ապրիլի 2-ին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում էր նաև  կամարիսցի հերոսը՝ Ազատը  Սիմոնյան:
19-ամյա Ազատը  Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր:
Համայնքում բազմաթիվ միջոցառումներ  է կազմակերպվել՝  ի պատիվ հերոս համագյուղացու:


2017 թվականի հունիսի 11-ին Կամարիսում  բացվեց նրա անունը կրող հուշարձան-խաչքարը,որը  կառուցվել է վարպետ Ժորա Եղիազարյանի նախաձեռնությամբ:
Այսօր Կոտայքի  մարզպետարանի  մարտի 27-ի  որոշմամբ Կամարիսի միջնակարգ  դպրոցը  անվանակոչվեց Ազատ  Քաջիկի Սիմոնյանի անունովԱյն կազմակերպել էին դպրոցի տնօրեն Արամայիս Ենոքյանը և  հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Քնարիկ Հարությունյանը: Միջոցառումը սկսվեց հուշարձան-խաչքարին ծաղիկներ խոնարհելու  արարողությամբ, այնուհետև  քայլերթ դեպի դպրոց, որտեղ էլ տեղի ունեցավ միջոցառումը:Ներկա էին Կոտայքի  մարզպետ  Կարապետ  Գալոյանըփոխմարզպետ Կարեն Մարգարյանը, մարզպետի օգնական Հերմինե Ադամյանը, գյուզապետ Գոռ ՀակոբյանըԱզատ Սիմոնյանի ընտանիքն ու հարազատները, համադասարանցիները, դպրոցի ողջ անձնակազմը և այլք:

Դպրոցի անվանակոչման արարողությունը վերապահվեց Ազատ Սիմոնյանի հորը՝ Քաջիկ Սիմոնյանին ու դպրոցի տնօրեն Արամայիս Ենոքյանին:

Միջոցառումն ընթանում էր  Ազատին նվիրված հերոսական ոգին ներկայացնող  բանաստեղծություններ, ինչպես նաև  հայրենասիրական երգ ու պար:



Մերի Գևորգյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2017

Այսօր Ազատ Սիմոնյանի տարեդարձն է

Գյումրի 04.12.2017 Banak.info
Ապրիլյան ռազմական գործողություններում քաջաբար նահատակված Ազատ Սիմոնյանն այսօր` դեկտեմբերի 4-ին, կդառնար 21 տարեկան:
Ծնվել է 1996թվ. Կոտայքի մարզի Կամարիս գյուղում: Ինչպես պատմում են հարազատները Ազատն առանձնանում էր իր բարի կերպարով, համեստությամբ ու լավ մարդու տեսակով:
2015թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հադրութի շրջանի  Մեխակավանի (Ջեբրայիլ) զորամասերից մեկում:
Ծառայության է անցել մեծ ուրախությամբ ու ցանկացել է հենց Արցախում անցկացնել ծառայությունը:
2016թվ. ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ կռվել է թշնամու մեծաքանակ գրոհայինների դեմ, համառ ու անհավասար մարտում ընկել է արիաբար մարտնչելիս:
Ազատ Քաջիկի Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ  «Մարտական ծառայություն» մեդալներով:
«Կարոտ հոգիս տխուր է, սիրտս` ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում, կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում, մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքերը տունս չեք գտնի այն շատ հեռու է, այնտեղ տանս մեջ, որդու կարոտից մայրս է լալիս. մի' լացիր մայրիկ, մի օր տուն կգամ, երդվում եմ մայրի'կ, մի օր տուն կգամ, ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ.....Azat» Ազատի վերջին գրառումը իր ֆեյսբուքյան էջում:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում  են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/08/2017

Բարի լուր. լույս աշխարհ է եկել Ազատ Սիմոնյանի եղբայրը

Երևան 07.08.2017 Banak.info
Oգոստոսի 6-ին ժամը 22:45 Գրիգոր Լուավորիչ հիվանդանոցում լույս աշխարհ եկավ ապրիլյան պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը` 3կգ 570գր. եւ 50 սմ հասակով Արթուր Քաջիկի Սիմոնյանը: : Ծննդկանն ու նորածինը այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Գիշերն արդեն մայրը` տիկին Վեհանուշը հնարավորույթուն կունենա կերակրելու մանկիկին:
Շնորհավորում ենք ընտանիքի անդամների, հատկապես մայրիկին ու հայրիկին, մեզ բոլորիս, փոքրիկին խաղաղ և գեղեցիկ մանկություն ենք ցանկանում:
Սա ևս մի օրինակ է, որ հայ Մայրը երբեք ծնկի չի գա ու նա երբեք չի կոտրվի:






Նյութը պատրաստեց Արմինե Պողեսյանը:

Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2016

Այսօր Ազատը կդառնար 20 տարեկան

  Գյումրի, 04․12․2016, Banak.info
  Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, 2016թվ.ապրիլյան պատերազմում անմահացած Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է, նա կդառնար 20 տարեկան: 
Ջեբրաիլյան թեժ մարտերում Ազատը հաղթեց թշնամուն «պայքարեց ու ընկավ քաջի մահով, հանուն մեզ բոլորիս»՝ չնահանջելով ոչ մի քայլ: Լուսավոր, պայծառ ու բարի Ազատ, ծնունդդ շնորհավոր...


Ազատին նվիրված նախորդ նյութը կարող գտնել, այցելելով այստեղ։

Հեղինակ՝ Ալվինա Հարությունյան

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

29/11/2016

Ազատ Քաջիկի Սիմոնյան



Գյումրի 29.11.2016թվ. Banak.info Երբ հայրենիքը դժվարին ու պատերազմական իրավիճակում է, այդ ժամանակ ոտքի են կանգնում քաջերը, նրանք ովքեր տալիս են ամեն ինչ ու հավատարիմ մնում իրենց Երդմանը:
Ազատը մայրիկին երդվել էր վերադառնալ տուն, բայց նա նաև երդվել էր չխնայել կյանքը հանուն Հայրենիքի....
Ազատն ուզում էր դերասան դառնալ, որ բոլորը իրեն ճանաչեն, նրան ճանաչեցինք, բայց որպես ազգի նվիրյալ զավակ։
Ազատը 2015-թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում։ Ծնողներից գաղտնի 8 ամիս մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծում։


Ազատի վերջին գրառումը՝
«Կարոտ հոգիս տխուր է, սիրտս` ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում, կարոտն է խեղտում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում, մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքեր տունս չեք գտնի՝ այն շատ հեռու է այնտեղ՝ տանս մեջ, որդու կարոտից մայրս է լալիս մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ, երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ.....Azat»:
Ազատը ապրիլի 16-ին պիտի արձակուրդ գար. վերջին խոսակցության ժամանակ ասել է, որ կարոտել է բոլորին....
Մարտական ընկերները պատմել են, որ նա միշտ բարձրունքից երգել է «Քեզ սիրում եմ ՄԱՄԱ» երգը:

Աղբյուր՝ Աշխարհազոր ՀԿ youtube-յան ալիք, Ա TV

Ազատի ամենասիրելի երգը նվիրվում է տիկին Վեհանուշին՝ Ազատի մայրիկին:



Ալվինա Հարությունյան 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`