Showing posts with label Ադրբեջան. Show all posts
Showing posts with label Ադրբեջան. Show all posts

06/12/2018

Ադրբեջանը հայտարարում է՝ Ռուսաստանից «Բալ–Է» հրթիռային համալիր չեն ցանկացել գնել

Razm.info կայքը գրում է.
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Ադրբեջանը Ռուսաստանից ցանկացել է գնել «Բալ–Է» տեսակի առափնյա հրթիռային համալիրներ, սակայն Ռուսաստանը մերժել է գործարքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը փոխանցում են ադրբեջանական լրատվակայքերը։
Ըստ պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանը ««Բալ–է» համակարգերի գնման համար ոչ մի բանակցություն չի ունեցել Ռուսաստանի հետ, անգամ չի եղել այդ համակարգը գնելու մտադրություն»։
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հղում անելով իր անանուն աղբյուրներին, հայտնում էր, որ Ռուսաստանի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը:
Ըստ աղբյուրի՝ գործարքի չեղարկման երկու պատճառ կար՝
  1. Հրթիռները պոտենցիալ վտանգ կարող են լինեն ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար;
  2. Համալիրի Խ-35 արդիականացված հրթիռը ունակ է խոցել նաև ցամաքային թիրախներ, և ռուսաստանյան կողմը չէր ցանկանա, որ դա կիրառվեր Արցախյան հակամարտությունում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/12/2018

ՌԴ ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին առափնյա հրթիռային համալիրի վաճառքը. Razminfo

Razm.info կայքը գրում է.
Ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի անանուն աղբյուրների՝ Ռուսաստանի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը:
Նշվում է, որ համալիների վաճառքի շուրջ կողմերը ունեցել են պայմանավորվածություններ, սակայն գործարքը չի հասել վերջնական՝ ստորագրման փուլին: Ըստ նույն թերթի տարբեր աղբյուրների՝ գործարքը չեղարկվել է երկու պատճառով.
  1. Հրթիռները պոտենցիալ վտանգ կարող են լինեն ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար;
  2. Համալիրի Խ-35 արդիականացված հրթիռը ունակ է խոցել նաև ցամաքային թիրախներ, և ռուսաստանյան կողմը չէր ցանկանա, որ դա կիրառվեր Արցախյան հակամարտությունում:
«Բալ-է» համալիրը բաղկացած է 8 արձակման կայանքից (ընդհանուր 64 հրթիռ), հրամանատարական կետից և տրանսպորտալիցքավորող մեքենաներից: Թերթը նշում է, որ Ադրբեջանին վաճառաքի համար նախատեսված էր «փոքր խմբաքանակ՝ մի քանի տասնյակ հրթիռներով»:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2018

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում


Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս մասին տեղակացնում է՝  ԱՀ ԱԳՆ կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/12/2018

Ադրբեջանական կողմը 2016-ին հրադադարի ակնհայտ խախտողն է. Զատուլին


News.am կայքը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունն, իհարկե, կապված է ԼՂ անկախության ճանաչման է եւ հանրապետության պարագծով այն բոլոր տարածքների կամ դրանց մի մասի վերադարձի հետ, որոնք նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն եղել: Այս մասին Երեւանում Լազարյան ակումբի նիստում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Սա ցանկացած մոդելի մակերեւույթին է: Բայց այսօր ստեղծված պայմաններում շրջանների վերադարձի փոխարեն ապագայում ինքնորոշման քննարկման անցկացումը հազիվ թե իրական է:

Նախեւառաջ, ադրբեջանական կողմը 2016-ի հրադադարի ակնհայտ խախտողն է, նա ավելացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, եւ չի եղել մի ամիս կամ տարի, որ հարցը ուժով լուծելու մասին հայտարարություններ չլինեն:

Լեռնային Ղարաբաղի, ամբողջ Հայաստանի եւ Երեւանի տարածքային պատկանելիության մասին ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների պատմական էքսկուրսները վստահության եւ կարգավորման հարցերին չեն մոտեցնում», - ասաց Զատուլինը:

Նա նշեց, որ Ադրբեջանը ավելի ու ավելի է սրում ուշադրությունը ԼՂ շուրջ իրադարձություններին, արտասահմանցիների ուղեւորություններին ԼՂ:

«Ես ինքնս 2010-ից անցանկալի անձ եմ, որովհետեւ մեծ պատվիրակության կազմում՝ մոտ 150 մարդուց բաղկացած, հետեւում էի խորհրդարանական ընտրություններին:

Այդ ժամանակ ես այնտեղ ոչ մեկ, ոչ էլ 10 անգամ էի եղել: Առաջին անգամ ես Ղարաբաղ գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղաթիռով 1994-ին: Թեեւ դա ադրբեջանական կողմի դժգոհությունն առաջացրեց, բայց ոչ ոք ինձ անցանկալի անձ չհայտարարեց, թեեւ ես էլ, չէի երազում Բաքու գնալ», - ասաց Զատուլինը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները հասել են նրան, որ փորձում են ձերբակալել մարդկանց՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմությունը:

«Այս իրավիճակում շատ դժվար է որպես բարի կամքի դրսեւորում կամ փաթեթային սկզբունք պնդել տարածքների վերադարձի մասին: Առավել եւս, գիտենք, որ սա ԼՂ համար շատ լուրջ ռիսկ է նշանակում: Այս ռիսկին նա կարոցղ է գնալ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչմանը կամ անվտանգության երաշխիքներին», -կարծում է Զատուլինը:

Նրա խոսքով, Բաքուն փակուղային դրություն է ստեղծում, որը կապված է տարածքների վերադարձի հետ, նույնը կատարվում է նաեւ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում: Դրանով իսկ Ադրբեջանը փակում է ժողովրդավարական պետության զարգացման ուղիները՝ հայրենասիրությամբ արդարացնելով ամեն տեսակ ապօրինություններ: Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանում պետք է կենտրոնանան պատերազմի անթույլատրելիության վրա:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/11/2018

Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայում մասնակցում են զորավարժության

Razm.info կայքը գրում է.
Ադրբեջանի զինված ուժերը մեկնել են Թուրքիայի Փընարհիսար քաղաք, որտեղ անցկացվում է Eternity-2018 զորավարժությունը։ Դրան մասնակցում են նաև Վրաստանի և այլ երկրների զինված ուժերը։ 
 Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։
Նշվում է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը 2019թ․ մասնակցելու են Թուրքիայում ամեն տարի անցկացվող «Անատոլիայի փյունիկ» (“Anadolu ankası”) և «Անատոլիայի արծիվ» (“Anadolu Kartalı”) զորավարժություններին։
Նշենք, որ Ադրբեջանը ամեն տարի Թուրքիայում մասնակցում է մի քանի զորավարժությունների, այդ թվում՝ «Անատոլիա արծիվ», «Անատոլիայի փյունիկ», «ԹուրԱզ բազե», «Էֆես», «Կովկասյան արծիվ», ինչպես նաև ցամաքային զորավարժություններ Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքում։
Այս տարի հունիսի 25-ից հուլիսի 6-ը Ադրբեջանը մասնակցեց Թուրքիայի Քոնիա նահանգում անցկացված “Anadolu ankası – 2018” («Անատոլիայի փյունիկ») զորավարժությանը։

Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ անդամ երկրների զորավարժություններին մասնակցում են նաև դիտորդի կարգավիճակով։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/11/2018

Ադրբեջանում շարունակվում է գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի դեմ «դատական շոուն»

News.am կայքը գրում է.
Ադրբեջանում շարունակվում է գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ «դատական շոուն»
Minval.az-ը հաղորդում է, որ դատավարությունն անցկացվում է Գյանջիի ծանր հանցագործությունների դատարանում: Կարեն Ղազարյանը մեղադրվում  է կյանքի եւ առողջության դեմ, տնտեսական գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության եւ հասարակական կարգի դեմ, սահմանադրական կարգի հիմքերի եւ պետության անվտանգության դեմ, կառավարման կարգի դեմ հանցագործությունների կատարման մեջ: Ղազարյանի դեմ մեղադրանքները ներկայացված են Ադրբեջանի ՔՕ-ի ավելի քան 15 հոդվածներով:
Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գերի էր ընկել այս տարվա ամռանը: Ադրբեջանական իշխանությունները Ղազարյանին որպես «դիվերսանտ» են ներկայացրել, չնայած նրան, որ Ղազարյանը բանակում չի ծառայել եւ առողջական խնդիրներ ունի:


Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության, հայտնաբերվել է հայ հետախույզ

Ադրբեջանում դատում են գերեվարված Կարեն Ղազարյանին

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/11/2018

Ադրբեջանում զորավարժություններ են ղեկավարման բարձր օղակներում և կենտրոնական ապարատում

Հրամանատարաշտաբային
վարժանքներ Ադրբեջանում
Razm.info կայքը գրում է.
Ադրբեջանում շարունակվում են նոյեմբերի 12-ից մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունները: Գործարկվում են ստորաբաժանումների միջև հաղորդակցության, զորքերի ղեկավարման միջոցները:
Հրապարակումներից կարելի է ենթադրել, որ փորձարկվում է արբանյակային կապի ղեկավարման կենտրոնը, ինչի առկայության մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր նոյեմբերի սկզբին:
Զորավարժությանը ներգրաված են ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների ղեկավարման մարմինները, զորատեսակներ և հատուկ նշանակության ուժեր:
Զորավարժության հիմնական «թատերաբեմը» կենտրոնական ապարատն է: Ստուգվում է ղեկավարման, որոշումներ կայացնելու ունակությունները, ստորաբաժանումների և ղեկավարման տարբեր օղակների միջև փոխգործակցությունը:
Զորավարժությունների շրջանակներում նոյեմբերի 13-ին մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի է բերվել Նախիջևանի առանձին համազորային բանակը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Հարրի Օ’Կոնորը (Իռլանդիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ կայքը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/11/2018

ԱՄՆ֊ը կոչ է արել շարունակել ղարաբաղյան խնդրի շուրջ լարվածության թուլացման ջանքերը

Artsakhpress.am կայքը գրում է.
Վաշինգտոնը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել ղարաբաղյան խնդրի շուրջ լարվածության թուլացման ջանքերը և հասարակություններին պատրաստել խաղաղության, այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Գրեգորի Մաքրիսի՝ կառույցի մշտական խորհրդին ուղղված նամակում:
«Ղարաբաղյան խնդիրը արդեն շատ երկար է ձգվում, և հիմա եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության: Վաշինգտոնը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների միջև հաստատված վերջին կառուցողական շփումներով», - հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը:
«Կողմերը պետք է օգտվեն ստեղծված հնարավորությունից և ուղիներ գտնեն՝ կարգավորումն առաջ տանելու համար», - ընդգծել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարը՝ հավելելով․ - «Մինսկի խմբի համանախագահները մի շարք քայլեր են առաջարկել, որոնք կողմերը կարող են ձեռնարկել՝ լարվածությունը հետագայում ևս նվազեցնելու և շփումները բարելավելու համար»:
«Միացյալ Նահանգները աջակցում է միջնորդների այդ խորհուրդներին, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչի լիազորություններն ընդարձակելու ու շփման գծում հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմների ստեղծման առաջարկներին, և կարծում, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել այս քայլերի իրագործմանը», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի նամակում:
«Միացյալ Նահանգները վճռական են շարունակել համագործակցությունը կողմերի հետ՝ հակամարտության կայուն ու խաղաղ կարգավորումը գտնելու համար, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ.News.am

News.am կայքը գրում է.
Արարատի մարզի Զանգակատուն գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց համայնքապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը։
«Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ են բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի  կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ»,– ասաց գյուղապետի պաշտոնակատարը։
Հովիկ Կարապետյանն նշեց, որ այս տարի կրակոցներից հրդեհներ են բռնկվել  գարու ցանքատարածություններում եւ արոտավայրերում։ Կառավարությունն շուտով՝ հաջորդ շաբաթ, գումարով կփոխահոտւցի գյուղացիներին հասցված վնասը։  
«Ինչպես Տավուշում, մեր գյուղի այդ հատվածում ևս, հիմա վտանգավոր է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Քննարկում ենք՝ տեսնենք հնարավոր է այդ հողատարածքները այլ հողատարածքներով փոխանակել։ Մեր ժողովուրդը ուղղակի սովոր չէ նման պայմաններում աշխատել, բայց դա չի նշանակում, որ այդ տարածքներն անմշակ են մնալու»,– հավելեց պաշտոնակատար Կարապետյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/11/2018

«Դա շանտաժ է Ադրբեջանի կողմից. նա երկու նպատակ է հետապնդում». Դավիթ Բաբայան

168.am կայքը գրում է.
«Դա շանտաժ է Ադրբեջանի կողմից. որևէ մեկը չի կարող դեմ լինել գերիների փոխանակմանը, պատանդների վերադարձին։ Նույնիսկ, եթե չկա փոխանակում, անպայման պետք է վերադարձվեն այդ մարդիկ, որովհետև դա հումանիզմի դրսևորում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Ինտերֆաքս-Ադրբեջանի» այն տեղեկատվությանը, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝  «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանն այս տեղեկատվությունը բացարձակ սուտ էր որակել. «Ադրբեջանից գերիների փոխանակման վերաբերյալ որևէ առաջարկ ՊՆ-ն չի ստացել։ Ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսք գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմագերիներ գոյություն չունեն ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախի Հանրապետությունում»։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ նման շահարկումներ անելով՝ Ադրբեջանը մեկ նպատակ ունի՝ վերադարձնել Ասկերովին և Գուլիևին, որոնք, ըստ նրա՝ գերիներ չեն, այլ մարդասպաններ, հանցագործներ են. «Նրանք ներխուժել են Արցախի տարածք, կատարել են դիվերսիոն գործողություն, մարդ են սպանել, հետո ձերբակալվել են, նրանց նկատմամբ տարվել է թափանցիկ, բաց դատավարություն, որին մասնակցում էին միջազգային դիտորդներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նրանց մեղքն ապացուցվել է, և հիմա բանտում են։
Այսինքն՝ Ադրբեջանը փորձում է փոխել ահաբեկիչներին հասարակ մարդկանց հետ, որոնք մոլորվել են, նույնիսկ ունեին առողջության հետ կապված խնդիրներ։ Նախ, առանց այն էլ՝ Ադրբեջանը պարտավոր է նրանց վերադարձնել, որովհետև նրանք զինվորականներ չեն, քաղաքացիներ են, երկրորդը՝ փոխանակում են համահավասար կատեգորիաներ, երրորդ՝ կան կատեգորիաներ, որոնք չեն փոխանակվում՝ ահաբեկիչները։ Սրանք ահաբեկիչներ են»։
Արցախի նախագահի մամուլի խոսնակի համար Բաքվի քաղաքականությունը պարզ է.
«Նախ՝ դրանով սպեկուլյացիա են անում, երկրորդ՝ փորձում են մեզ մոտ սերմանել դժգոհություն, որովհետև մեր քաղաքացիների ծնողները, բարեկամները, որոնք հիմա Բաքվի բանտերում են, իհարկե, պետք է ասեն՝ էդ թուրքերին տվեք, մեր երեխաներին հետ բերեք, դա բնական է, բայց մենք չենք կարող այդ քայլին դիմել, որովհետև այստեղ երկու տարբեր կատեգորիաներ են։
Բացի դրանից՝ ինչո՞ւ են ուզում ահաբեկիչներին հետ վերցնել, ուզում են հերոսացնել, դրանցով նրանց մարտական ոգին բարձրացնել և ստեղծել հլու-հնազանդ դահիճներ, որոնք ամեն հրամանի պատրաստ են, նույնիսկ Ադրբեջանի մեջ յուրաքանչյուր մարդու կարող են ոչնչացնել։ Իհարկե, ռեժիմի համար, որը լեգիտիմություն չունի, նման մարդիկ շատ կարևոր են»։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։
Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։
Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է՝ ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:
2015թ. Բեռլինում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, գրել էր, թե Ալիևը հանդիպմանը պահանջել է ազատ արձակել Արցախում ազատազրկված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հրամանատարաշտաբային վարժանքներ Ադրբեջանում՝ արբանյակային միջոցների կիրառմամբ

Razm.info կայքը գրում է.
Նոյեմբերի 12-ից Ադրբեջանում զորքերի օպերատիվ պատրաստության շրջանակներում մեկնարկելու են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Վարժանքները պլանային են:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հայտարարվում է, որ վարժանքների հիմնական նպատակն է տարբեր տեսակի ռազմական գործողությունների պայմաններում ստուգել և բարելավել ղեկավարման մարմինների փոխգործակցության մակարդակը:
Ներգրավվելու են ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների ղեկավարման մարմինները, զորատեսակներ և հատուկ նշանակության ուժեր:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում կիրառվելու են նորագույն՝ այդ թվում արբանյակային միջոցներ, փորձարկվելու են զորքերի անընդհատ ղեկավարման, փոխգործակցության, տվյալների փոխանցման և իրավիճակային արագ որոշումների կայացման ունակությունները:
Հատկանշական է, որ բանակի կողմից վարժանքներին արբանյակային միջոցների կիրառման մասին սա, գոնե հայտարարությունների մակարդակով, առաջին վկայությունն է:
Կարելի է ենթարդել, որ զորավարժությունը միտված է ստուգել զորքերի կառավարումը և գործողությունների վերահսկումը նոր միջոցների առկայությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելել էր Ադրբեջանի բանակի արբանյակային կապի ղեկավարման կենտրոն, ինչը նման կենտրոնի գոյության մասին պաշտոնական առաջին բաց վկայությունն էր:
Կենտրոնին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Հակված ենք կարծելու, որ Ադրբեջանի բանակում արբանյակային կապի ղեկավարման միջոցները նոր են, և ներդրվել են վերջին երկու ամսվա ընթացքում:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/11/2018

Ադրբեջանում դատում են գերեվարված Կարեն Ղազարյանին

News.am կայքը գրում է.
Ադրբեջանում դատում են Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, որը գերեվարվել էր ընթացիկ տարվա ամռանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը (1984 թվականի ծնված) հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:
Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել: Դատավարությունը տեղի է ունենում Գյանջայում: Ծանր հանցագործությունների դատարանում նիստը նախագահել է դատավոր Դադաշ Իմանովը: Անցկացված նիստում ճշտվել են կասկածյալի անկետային տվյալները: Դատաքննությունը նշանակված է նոյեմբերի 20-ին:
Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներով՝
«Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ» (120-143) — 120.2.12; 120.2.7; 120.2.11; 120.2.5; 120.2.1;
«Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ» (190-213) — 206.3.2;
«Հանրային անվտանգության դեմ հանցագործություններ» (214-233) — 214.2.1; 228.1; 214-3.1; 214.2.3;
«Սահմանադրական կարգի հիմքերի եւ պետության անվտանգության դեմ հանցագործություններ» (274-285) — 282.1; 276;
«Կառավարման կարգի դեմ հանցագործություններ» (315-326) — 318.2:
Համանման մեղադրանքով ավելի վաղ երկարաժամկետ ազատազրկման էր դատապարտվել Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Առանց Արցախի լիարժեք մասնակցության դժվար է էական տեղաշարժեր գրանցել»

Irates.am  կայքը գրում է.
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի քանի հարցերի պատասխանեց Արցախի նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

-Նախօրեին Բաքուն պաշտոնապես դիմեց Երևանին ռազմագերիներ փոխանակելու առաջարկով։ Ինչու՞ նախ այս պահին նման առաջարկ հասունացավ, և ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի պատասխանը։
-Տարբեր փուլերում Բաքվից նման առաջարկներ հրապարակային ձևով հնչել են, իհարկե այդ ամենի տակ մի մեծ փուչիկ կա: Այս ամենի տակ առաջին հերթին Ադրբեջանում փորձում են վերաորակավորել կոնկրետ անձանց՝ մարդասպանից, պետական սահմանը հատած դիվերսանտից՝ խաղաղ բնակչի և այլն: Էլ չեմ ասում, որ ներկայացվող տվյալներում ոչ թե մեծ տարբերություններ կան, այլ խայտառակ անհամապատասխանություններ: Ժամանակին փորձեր արել են, իսկ հիմա ՀՀ-ում իշխանություն է փոխվել, մի հատ էլ հիմա են փորձում: Քաղաքական թեման փորձում են հումանիտարի տակ անցկացնել:

-Անցնող շաբաթվա վերջին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ստեփանակերտում էր, հակամարտության առնչությամբ նոր մոտեցումներ փոխանակվե՞լ են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ առանձնազրույցում, ինչպես նաև ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
-Նիկոլ Փաշինյանն իր մոտեցումները հակամարտության կարգավորման հարցում մի քանի անգամ հնչեցրել է, այդ թվում՝ մի քանի ամիս առաջ Ստեփանակերտում: Հնարավոր փոփոխությունների մասին ճիշտ կլինի դիմել նրա մամլո ծառայություն:

-Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ այցելեցին տարածաշրջան, տարեվերջին հանդիպում կլինի երկու երկրների ԱԳ նախարարների միջև, ՌԴ արտգործնախարարն էլ հայտարարեց, որ հակամարտության կարգավորման շուրջ լուծումներ կլինեն, երբ Հայաստանում կայունություն լինի։ Ի վերջո, հայաստանյան ընտրություններից հետո ի՞նչ զարգացումներ են հնարավոր։
-Սպասելի էր, որ այս հարցում շահագրգիռ կողմերն այս փուլում լուրջ հարցեր չէին առաջադրի, որովհետև ՀՀ-ում ընտրական փուլ է և իշխանության վերջնական ձևավորումից հետո միայն հնարավոր է անդրադառնալ բանակցային օրակարգին: Այսինքն՝ 2019-ի հունվարից հետո: 

-Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը մշտապես քննարկվում է, սակայն այս հարցում գերտերությունների մոտեցումը կարծես նույնն է՝ դա երկու երկրների որոշելիքն է։ Ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր հասնել այդ ձևաչափին, երբ Ադրբեջանը ոչ մի կերպ այդ տարբերակին չի համաձայնում։
-Մի կողմից Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձը բավականին բարդ գործընթաց է ենթադրում, մյուս կողմից, բոլոր կողմերն էլ գիտակցում են, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության դժվար է էական տեղաշարժեր գրանցել: Կարևոր է, որպեսզի Արցախը մասնակցի բանակցությունների բոլոր փուլերին, հակառակ դեպքում ինչ-որ մի պահի ամեն ինչ կտապալվի, և պարզ չէ , թե հետո ինչ նոր խնդիրներ կծագեն:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/11/2018

Ադրբեջանի ԶՈւ արբանյակային կապի ղեկավարման կենտրոնը

Ադրբեջանի ԶՈւ արբանյակային
 կապի ղեկավարման կենտրոն
Razm.info կայքը գրում է.
Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի կարևոր ռազմական օբյեկտները։ Այս անգամ կանդրադառնանք Ադրբեջանի ԶՈւ արբանյակային կապի ղեկավարման կենտրոնին:
Ինչպես երեկ հայտնել էինք, Ադրբեջանի բանակում գործում է արբանյակային կապի ղեկավարման կենտրոն, որտեղ էլ այցելել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Կենտրոնը տեղակայված է Բաքվից հյուսիս-արևմուտք ընկած «Ջեյրանբաթան»  ջրամբարի հարավային մասի մոտ զորամասում:
Զորամասի շենք-շինությունները մնացել են դեռ Խորհրդային Միությունից, իսկ Ադրբեջանի անկախացումից հետո այստեղ, ըստ ամենայինի, շարունակել է գործել կապի զորամաս, որը ենթակա է կապի վարչությանը:
Համալիրը նախատեսված է արբանյակային կապի միջոցով ադրբեջանական ստորաբաժանումների միջև տվյալների փոխանակումը ապահովելու համար: Հագեցած է թուրքական ռազմարդյունաբերական Aselsan ընկերության արտադրության ինչպես ստատիկ, այնպես էլ դյուրակիր կապի կայաններով:
Ku-Band Flyaway Sattelite
 Coomunication Terminal-1

Aselsan ընկերության արբանյակային
 կապի, ղեկավարման կայան

Դատելով արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունից՝ զորամասը արբանյակայինի կապի և ղեկավարման համար անհրաժեշտ ստատիկ կայանով համալրվել է, ամենայն հավանականությամբ, այս տարվա օգոստոսի երկրորդ կեսից հետո:
Նույն ժամանակահատվածում զորամասում ընթացել են նաև վերանորոգման աշխատանքներ, և ավելացել են հարակից որոշ փոքր շինություններ:
Բացի արբանյակային կապի հնարավորություններից, զորամասում կան նաև ռադիոկապի ապահովման շարժական կայաններ,  հաղորդակցման միջոցների սպասարկման և վերանորոգման կենտրոն, ինչպես նաև պահեստ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018թ․ հուլիս–հոկտեմբերին․ Razm.info

Razm.info կայքը գրում է.
2018թ․ հուլիս-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 15 դեպք, որից 4-ը մարտական, 10-ը ոչ մարտական, 1-ը անհայտ։

ՀՈՒԼԻՍ, 2018Թ․

Մարտական կորուստներ
 Հուլիսի 21-ին Ֆիզուլիի ուղղությամբ հայկական կողմի գնդակից սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Ալիշով Սամեդ Անար օղլուն (Alışov Səməd Anar oğlu)։
Հուլիսի 21-ին սպանված
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող
Ալիշով Սամեդ Անար օղլուն
(Alışov Səməd Anar oğlu)

 Հուլիսի 22-ին  Բեյլագանի ուղղությամբ (շփման գծի Մարտունիի ուղղություն) հայկական կրակից սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն (Şabanov Fərid Akif oğlu): Շաբանովի մահվան մասին ադրբեջանական կողմը թաքցրել էր, կորուստը հայտնի դարձավ սեպտեմբերի 10-ին, սոցցանցային գրառումներից։

Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն
(Şabanov Fərid Akif oğlu)

Ոչ մարտական կորուստներ
• Հուլիսի 5-ին Նախիջևանի Հուննուտ գյուղի ուղղությամբ վթարվել էր Ադրբեջանի ԶՈւ մեքենա, ինչից ահացել էր 3, վիրավորվել` 11 զինծառայող։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ զինծառայողները եղել են հետախույզներ։ Նրանք են․
  • Հասանով Նովրուզ Նաբի օղլուն (Həsənov Novruz Nəbi̇ oğlu),
  • Սեյիդով Ռամալ Միրսալամ օղլուն (Seyidov Ramal Mirsalam oğlu)
  •  Հյումբաթով Օրխան Բայրամ օղլուն (Hümbətov Orxan Bayram oğlu): 

Հուլիսի 5-ին վթարից մահացած 3
ադրբեջանցի զինծառայողները

 Հուլիսի 17-ին մահացել էր Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, լեյտենանտԱղալամալըև Սելիմը (Ağamalıyev Səlim)։ Նա փորձել էր դուրս հանել ջրում խեղդվող իր ընկերոջը, սակայն ինքն էր խեղդվել։ 

Հուլիսի 17-ին մահացած լեյտենանտ
 Աղամալըև Սելիմը։

Անհայտ պայմաններում մահացած կորուստներ
 Հուլիսի 27-ին սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov)։ Կա մահվան երկու վարկած՝ կամ հայկական գնդակից, կամ ծառայակցի սպանություն։ Այժմ մահվան հստակ պատճառը համարենք անհայտ։  

ՕԳՈՍՏՈՍ, 2018Թ․

Ոչ մարտական կորուստներ
 Օգոստոսի 8-ին Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն (Əbilov Fəhmin Akif oğlu)։ Ադրբեջանական աղբյուրը հայտնում էր, որ զինծառայողը ինքնասպան է եղել։ Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Աբիլովին բռնություններով ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագին և երկու դիրքապահի։
Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն
(Əbilov Fəhmin Akif oğlu Əbilov):

• Օգոստոսի 29-ին  ադրբեջանական Azeuronews կայքը հայտնում էր, որ Գորանբոյի շրջանի զինծառայող 2000թ․ ծնված Ալիզադե Աղասելիմ Աղալար օղլուն (Əlizadə Ağasəlim Ağalar oğlu)երկու օրով արձակուրդ է գնացել տուն և մահացել է էներգետիկ ըմպելիք խմելիս։ 


Ըստ Azeuronews կայքի՝ այսօր մահացած զինծառայող 
Ալիզադե Աղասելիմ Աղալար օղլուն 
(Əlizadə Ağasəlim Ağalar oğlu)։

ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2018Թ․

Մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի Տերտերի (Թարթառ) հատվածում սպանվել էրԱդրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Դադաշով Քենան Հեսրեթ օղլուն (Dadaşov Kənan Həsrət oğlu): Ադրբեջանական Մեյդան լրատվակայքը հայտնում էր, որ ըստ զինծառայողի բնակավայրի ՏԻՄ ղեկավարի՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։
• Սեպտեմբերի 15-ին Ֆիզուլիի ուղղությամբ «հայկական գնդակից» սպանվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ, 1999թ․ ծնված Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։
*Ադրբեջանական Մեյդան լրատվակայքը հայտնում էր, որ սեպտեմբերի 15-18-ը ևս մեկ սպանված և մեկ վիրավոր է եղել Ադրբեջանի զինված ուժերում, սակայն այլ տվյալներ կամ տեղեկություն այդպիսի կորստի մասին չունենք։
Ոչ մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սերժանտ, 1994 թ. ծնված Սուլեյմանով Էլաննուր Խալիլուլլա օղլուն (Süleymanov Ələnnur Xəlilulla oğlu) ընկել էր բեռնատարի տակ և մահացել։ Անցակետի տարածքում Վրաստանի քաղաքացու վարած վրացական պետհամարանիշներով բեռնատար մեքենան հարվածել է դարպասներին, ապա վրաերթի ենթարկել սերժանտին:
• Սեպտեմբերի 13-ին անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։ Ադրբեջանական լրատվակայքը հայտնում էր, որ ըստ իրենց աղբյուրի՝ զինծառայողը ինքնասպան է եղել՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի պատճառով։

ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2018Թ․

Ոչ մարտական կորուստներ
• Հոկտեմբերի 9-ի երեկոյան Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում ջրանցքի մոտ հայտնաբերվել էր դիակ, որի քննության արդյունքում պարզվել էր, որ մահացածը Ադրբեջանի ԶՈւ սպա Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu): Ըստ հետաքննության վերջինս ինքնասպան էր եղել։
Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Մամմեդովը եղել է գնդի հրամանատար, ինչից եզրակացրինք, որ նա եղել է ներքին զորքերի սպա, քանի որ գնդեր ունի հենց ներքին զորքերը։
Հարկ է նշել, որ սոցցանցերում օգտատերերի տարածած լուսանկարը, որտեղ երևում է Մամմեդովը, կասկածի տակ է դնում նրա գնդի հրամանատար լինելը, քանի որ լուսանկարի տղան բավականին երիտասարդ է։
Ըստ սոցցանցերի ադրբեջանցի
օգտատերերի գրառումների՝
նկարում Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu)

• Հոկտեմբերի 20-ին Թարթառի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı): Նրա հարազատները հայտնում էին, որ Մուսթաֆալըին սպանել է նրա դասակի հրամանատարը։


Թարթառի զորամասերից մեկում
մահացած Ադրբեջանի զինված
ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը
 Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı)


Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում 2018թ հունվարի 1–ից հուլիսի 31-ը հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 31 կորուստ, որից մեկի անունը անհայտ է։
ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար31
Փետրվար111
Մարտ2
Ապրիլ1
Մայիս12
Հունիս2
Հուլիս241
Օգոստոս2
Սեպտեմբեր22
Հոկտեմբեր2
Ընդհանուր11163
Նշենք, որ կորուստների իրական թիվը կարող է լինել ուրիշ, քանի որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր բանակի կորուստները։
2017թ․ նույն ամիսներին (հուլիս-հոկտեմբեր) հայտնի է դարձել 22 կորուստ, որոնցից 3-ը մարտական կորուստներ են, 1-ը անհայտ։
ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար13
Փետրվար91
Մարտ32
Ապրիլ141
Մայիս13
Հունիս321
Հուլիս13
Օգոստոս05
Սեպտեմբեր05
Հոկտեմբեր13
Նոյեմբեր02
Դեկտեմբեր12
Ընդհանուր21352
*Նշենք, որ 2018թ․ հունիսին հայտնի դարձավ 2017թ․ օգոստոսի կորստի մասին։ Զինծառայողը Իսայեվ Ասիմ Ֆիրդովսի օղլուն է (İsayev Asim Firdovsi oğlu)` ծնված 1998թ, որը մահացել է 2017թ օգոստոսի 9-ին։ Այս զինծառայողի մասին ադրբեջանական կողմը լռել է, որևէ աղբյուրում տեղեկություններ չեն նշվել։ Զինծառայողի մորաքույրը նշել էր, որ տղան շեհիդ (զոհված/նահատակ) է դարձել, այսինքն հնարավոր է, որ կորուստը մարտական է։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`