Showing posts with label ԱՊՀ. Show all posts
Showing posts with label ԱՊՀ. Show all posts

28/08/2019

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումը ժամանել է «Աշուլուկ» զորավարժարան


ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցող ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան:

Հայկական ստորաբաժանումը տեղակայվել է զորավարժարանի տարածքում և իրականացնում է զորավարժության նախապատրաստման աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համալիրների գործարկման ճշգրտում, սարքավորումների ստուգում, հնարավոր բարդությունների հայտնաբերում և անսարքությունների վերացում։
«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 2-ին: Զորավարժությանը մասնակցում է ԱՊՀ անդամ 7 պետություն։








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/08/2019

Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին


Օգոստոսի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/06/2019

Երևանում անցկացված նիստի մասնակիցները հետևել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին

Երևանում հունիսի 13-ին անցկացված ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 14-ին այցելել են «Բաղրամյան» զորավարժարան։

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) ներկայացուցիչները հետևել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների և Խաղաղապահ բրիգադի զինծառայողների մարտական պատրաստության վարժանքներին։ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները խաղարկել են մարտական հրաձգությամբ վարժանք, ներկայացրել մարզումների համար նախատեսված միջոցներն ու պայմանները։









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/06/2019

Դավիթ Տոնոյանը կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան։ Հունիսի 5–ին նախարարը Անապայում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը
Ռուսաստանի ՊՆ մամուլի խոսնակ Ռոսիյանա Մարկովսկայան հայտնել է, որ նիստին բացի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից մասնակցելու է նաև ԱՊՀ հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը, իսկ նիստին նախարարները քննարկելու են ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության մասին 20–ից ավելի հարցեր։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

ՊՆ նախարարների նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները։

Նյութը՝ Razm.info կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/04/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՊՀ ՀՕՊ համադրման կոմիտեի նիստի մասնակիցներին

Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ԱՊՀ ՊՆԽ) առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստին և ՀՕՊ (ՌՕՈՒ և ՀՕՊ, ՕՊՈՒ, ՕՏՈՒ) զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԱՊՀ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ՀՕՊ ոլորտի պատասխանատուներին և ԱՊՀ ՊՆԽ քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ ՀՕՊ համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հակաօդային պաշտպանության խնդիրներ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանի միջազգային ռազմական համգործակցության առաջնահերթ ուղղություններից մեկի` հակաօդային պաշտպանության ոլոտում փոխգործակցության հետագա զարգացումը:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստի մասնակիցներն ապրիլի 10-ին այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/04/2019

Անցկացվել է ԱՊՀ հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հոբելյանական նիստը

Ապրիլի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստը:

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն անցկացված նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների, ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների ՀՕՊ խնդիրների հետազոտման և կադրերի պատրաստման բազային կազմակերպությունների ղեկավարներ:
Հոբելյանական նիստի բացմանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Կարևորելով ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ համադրման կոմիտեի աշխատանքները, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ փոխգործակցությունը նպաստում է ՀՕՊ ուժերի պատրաստության և ԱՊՀ պետությունների օդային սահմանների հուսալի պաշտպանության ամրապնդմանը։
Նիստի ընթացքում ամփոփվել են 2018 թ.-ին համադրման կոմիտեի իրականացրած աշխատանքները, քննարկվել 2019թ.-ին ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի մարտական և մարտավարական պատրաստության միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցեր: Ուսումնասիրվել և հավանության է արժանացել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի և Ղազախստանի տարածքում կայանալիք «Մարտական համագործակցություն-2019» համատեղ զորավարժության մտահղացումը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ԱՊՀ ՀՕՊ համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, հակաօդային պաշտպանության խնդիրներին վերաբերող այլ հարցեր:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/10/2018

Անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստ


ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգի հարցերը և ստորագրվել 20-ից ավելի որոշումներ` պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև տարաբնույթ համագործակցության ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպման ընթացքում հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև 2019թ. երկկողմ համագործակցության պլանը:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ծրագրի շրջանակներում Դավիթ Տոնոյանն առանձին արարողակարգային հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանի պաշտպանության նախարար Աբդուսալոմ Ազիզովի հետ:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/06/2018

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ Կիզիլում քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգի շուրջ 24 հարց, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2018» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության, համատեղ (միացյալ) կապի համակարգի Համաձայնագրի նախագծի և ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի շահագործման և հետագա կատարելագործման Համաձայնագրի վերաբերյալ: Նիստի արդյունքներով ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումներն ստորագրվել են:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու և ԱՊՀ ՊՆ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`