Showing posts with label ԱՄՆ. Show all posts
Showing posts with label ԱՄՆ. Show all posts

10/09/2019

Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում


Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Նախարար Տոնոյանը շնորհավորել է պարոն Սմիթին և գնդապետ Մաքսվելին Հայաստանում առաքելությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել է նորանոր ձեռքբերումներ Հայաստանում մասնագիտական գործունեության ընթացքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/07/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը:
Փորձագետների խումբը Հայաստանում է գտնվում Կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով զարգացնելու հեռանկարները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում, ծանոթանալով բրիտանական կողմի փորձին և կարևորելով նախաձեռնությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանական ոլորտին առնչվող հետագա միջոցառումների շուրջ բրիտանացի գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/05/2019

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ:
Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:  


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/12/2018

ԱՄՆ-ն խափանու՞մ է բուլղարական զենքի մատակարարման հայ-ռուսական պայմանագիրը .EADail


(Լուսանկարը` vpoanalytics.com)
Ստորև Ձեզ ենք ներկայացնում,  EADaily.com կայքի նյութը թարգմանությամբ.
Երկու ամիս անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զինամթերք է բերվում: Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատար ինքնաթիռը օրական մեկ թռիչք է կատարում Երևան-Բուրգաս-Երևան երթուղով: Փորձագետները կարծում են, որ խորհրդային զենքի նմուշների լայնածավալ մատակարարումը կարող է նախաձեռնված լինել Միացյալ Նահանգների կողմից` Մոսկվայի հետ Երևանի 100 մլն դոլարի պայմանագրը խափանելու համար :
Անցած շաբաթվա ընթացքում Rada Airlines-ի ավիաընկերության Իլ-62 ինքնաթիռը, EW-450TR գրանցման համարով, չորս թռիչք է կատարել Բուլղարիայից Հայաստան: Այս ամենի մասին վկայում է Flightradar24 օդային ավիանավիգացիոն պորտալի տվյալները: Դեկտեմբերի 7, 9, 11 և 13-ին ինքնաթիռը դուրս է եկել Բուրգասից և վայրէջք է կատարել Հայաստանի տարածքում:

(Իլ-62 Rada Airlines-ի չվերթները դեկտեմբերին: Լուսանկարը` flightradar24.com:)


(Իլ-62 Rada Airlines-ի երթուղին, երբ ուղևորվում է Հայաստան: Լուսանկարը` flightradar24.com:)


Չնայած անջատված հաղորդիչի, նավիգացիոն պորտալը գրանցել է Իլ-62 երթուղին Հայաստանում:

(Դեկտեմբերի 11-ի թռիչքը: Լուսանկարը` flightradar24.com:)


(Դեկտեմբերի 9-ի թռիչքը: Լուսանկարը` flightradar24.com:)


Այնուհետեւ արձանագրվում էր Բուրգաս վերադարձի թռիչքը, որը տեղի էր ունեցել Թուրքիայի օդային տարածքում:
EADaily-ն հաղորդում էր, որ նոյեմբերին Իսրայելյան Haaretz-ի անգլերեն հրատարակության խմբագիր Ավի Շարֆը հայտնաբերել է Բուրգասից Rada Airlines ինքնաթիռի թռիչքները, որը Արևելյան Եվրոպայից զենքի մատակարարման կենտրոնն է: Այնուհետեւ, 8 օրվա ընթացքում, թուրք բլոգեր Յուրիյուկ Իշիկը Flightradar24-ի օգնությամբ արձանագրել է յոթ թռիչք դեպի Հայաստան:
«Իլ-62 Rada Airlines-ը վերջին 8 օրվա ընթացքում յոթերորդ անգամ թռավ Բուրգասից դեպի Իրան կամ Հայաստան, ամենայն հավանականությամբ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, շրջանցելով թուրքական օդային տարածքը: Ամենայն հավանականությամբ, տեղափոխելով ռազմական բեռ: Այժմ ինքնաթիռը թռիչք է կատարում Թուրքիայի Լեսովս / Մեդիլի-ից դեպի հարավ 10.100 մետր բարձրության վրա», - գրել է Յուրիյուկ Իշիկը Twitter-ում նոյեմբերի 15-ին։
(Լուսանկարը` flightradar24.com:)


Բուլղարիայի ձեռնարկությունները չէին դիմի ռիսկի և զինամթերք մատակարարեին Իրան, և վերջին թռիչքի տվյալները հաստատում, որ Հայաստանը վերջնական կետն էր: Ինչու՞ զինամթերք:
Այս մասին նշվում են մի քանի փաստեր: Մի կողմից՝ Բուրգասը զինամթերքի կենտրոն է, Հայաստանում և Բուլղարիայում արտահանման և ներմուծման գործառույթները նվազագույն են, և բեռ առաքելու համար օգտագործվում է քիչ հայտնի ավիաընկերություն, որն ունի միայն մեկ օդանավ: Մյուս կողմից, ամենակարևորը, օդանավի երթուղին ապացուցում է, որ այն զինամթերք է բերում Հայաստան: Բանն այն է, որ ռազմական նշանակության ապրանքների տեղափոխումը պետք է նաև համակարգված լինի այն երկրների կողմից, որոնց օդային տարածքի միջոցով օդանավը անցնում է: Իսկ Իլ-62 թռիչքները համառորեն շրջանցում են թուրքական օդային տարածքները և շատ ծախսատար են տնտեսական տեսանկյունից: Ինքնաթիռը չի թռչում ուղիղ Թուրքիայով և Վրաստանով, այլ Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով և Իրանով: Այսպիսով, թռիչքի երկարությունը առնվազն կրկնապատկվում է:

Դեկտեմբերին, Բուրգասից, ինքնաթիռները թռիչքներ են կատարել նաև Բաքու: Թռիչքները կատարում էր հայտնի և սկանդալային Silk Way-ը. Այդ ամենի հետ մեկ տեղ, նրա ինքնաթիռները ուղիղ թռիչք էին կատարում Թուրքիայի օդային տարածքով: Դրա մասին վկայում է Flightradar24-ը:
Որքա՞ն մեծ կարող է լինել զինամթերքի մատակարարումը: EADaily- ը արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը Բուլղարիայից Սիրիայի զինված խմբավորումների համար բուլղարական զինամթերք է մատակարարում Սաուդյան Արաբիային: Դրա մասին վկայում է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան էլեկտրոնային փոստին հասած հաքերների կողմից ստացված փաստաթղթերը: Դրանք օգտագործելով որպես հիմք, կարող ենք գնահատել մատակարարման մասշտաբը:

2007 թ-ին Rada Airlines Իլ-62-ը փոխակերպվելէ ուղևորատար ինքնաթիռից բեռնատարի: Այդ ժամանակ, Գորբունովի Կազանի ավիացիոն գործարանում հայտարարեցին, որ ստեղծել են Իլ-62ՄԳռ- ի բեռնատար տարբերակը: Առավելագույն քաշը ավելացել է մինչեւ 170 տոննա, բեռը `40 տոննա, իսկ առավելագույն բեռնվածության դեպքում ուղևորության երկարությունը` մոտ 6 հազար կիլոմետր: Այս մասին հայտարարել է ԿԱԱՄ գլխավոր տնօրենի տեղակալ Վոզիգ Հապտրախմանովը:

Իսկ Silk Way-ի փաստաթղթերը ասում են, թե Իլ-62-ում որքան զինամթերք է տեղավորվում: Այսպիսով, 2016 թ. մարտին ավիաընկերության եւ դեսպանատան ներկայացուցիչները Բուրգասից ռազմական բեռներ մատակարարելու համար պատրաստեցին փաստաթղթեր `Սաուդյան «Արքայազն Սուլթան» ավիաբազա և նշեցին, որ 20.4 տոննա է կշռում 1700 շարժական ՌՊԳ-7 նռնականետ և 11.67 տոննա` 2.5 հազ նռնակաձիգերի լիցքեր (PG-7VM):


Այդ տվյալները հաշվի առնելով կարելի է հասկանալ, որ Բուլղարիայից Հայաստան մեկ անգամից կարող է բեռնվել 40 տոննա բեռ` 1700 նռնականետ և մոտ 5 հազար լիցք դրանց համար: Եթե հաշվի առնենք, որ առնվազն 11 թռիչք արդեն արձանագրվել է, ծավալները կարելի է բազմապատկել տասը անգամ: Բուլղարիան, ինչպես հայտնի է, փոքր զենքի, խորհրդային նմուշի ռումբերի նռնակների եւ զինամթերքի խոշորագույն արտադրողներից է:
Մատակարարումը համընկավ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ ռազմական հարաբերությունների ակտիվացման հետ: Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ-ը, նոյեմբերի վերջին երկու երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրեցին 2019 թ. երկու երկրների ռազմական ստորաբաժանումների միջև երկկողմ համագործակցության ծրագիր: Նոյեմբերի կեսերին պաշտոնական այցով Բուլղարիա էր մեկնել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Բուլղարիայի պաշտպանության նախարար Կասեմիր Կարակչանովի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Բոտսեվի հետ հանդիպումների ժամանակ երկու կողմերը ամփոփել են փոխգործակցության շրջանակներում 2018 թվականին իրականացված աշխատանքները եւ անդրադարձել համագործակցության հեռանկարներին: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այցելել է նաեւ Բուլղարիայի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ:
Մինչ այդ Հայաստանը Բուլղարիայի ռազմարդյունաբերական համալիրի փոքր հաճախորդ էր: Օրինակ, 2017 թ. Հայաստանը 19,5 մլն եվրոյի պայմանագրեր է կնքել բուլղարական արտադրողների հետ, իսկ իրական առաքումը `637 հազար եվրո էր կազմել: ՄԱԿ-ի ռեեստրի համաձայն սովորական զենքի արտահանման համար 2017 թվականին Անդրկովկաս առաքվել է 1094 թեթեւ հրացան: Այժմ մենք կարող ենք խոսել մատակարարման զգալի աճի մասին:
Օրինակ, 2015 թ. Բուլղարական Bulcomers ընկերությունը Ուկրաինային ռեակտիվ հակատանկային նռնակներ է մատակարարել եւ դրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 1,779 դոլար:


(Բուլղարիայի լիցքերը Ուկրաինա ուղարկելու ակտը: Լուսանկարը` importgenius.com:)


Միևնույն ժամանակ ամերիկյան Airtronic ընկերությունը անցյալ տարի ՌՊԳ-7- ի անալոգ է փոխանցել Ռուսաստան `5,5 հազար դոլար արժողությամբ:


(Ուկրաինայի ամերիկյան նռնակների տեղադրման ակտը: Լուսանկարը `importgenius.com:)


Այսպիսով, Իլ-62-ի մեկ թռիչքի միայն բեռը կարող է հասնել մինչեւ 18 մլն դոլարի:
Ինչի՞ հետ կարող է կապված լինել մատակարարումը: Հայաստանն աղքատ երկիր է, իսկ այս տարվա ընդհանուր ռազմական բյուջեն `468 մլն դոլար: Հաջորդ տարվա համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է բարձրացուն մինչև 530 մլն դոլար: Այս իրավիճակում Ռուսաստանի հետ պայմանագրերը տրամաբանական են` ուղեկցելով միաժամանակյա վարկի տրամադրմամբ: 2015 թվականին Ռուսաստանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել ռուսական զենքի մատակարարումը ֆինանսավորելու համար 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին, եւ այդ պայմանագիրը արդեն կատարվել է: Սակայն 2017 թ. Հոկտեմբերին 100 մլն դոլարով ստորագրված հաջորդ համաձայնագիրը դեռեւս ոչ:
Ուստի, միանգամայն հնարավոր է, որ Միացյալ Նահանգները, որոնց նկատմամբ Հայաստանի նոր կառավարությունը ավելի լոյալ է, փորձում է խափանել ռուսական պայմանագրին: Ինչպես գիտեք, հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը առաջարկել է երկրին գնել ամերիկյան զենքեր: «Այո, մենք ունենք կոնգրեսի սահմանափակումներ` Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու հարցում, որպես հակամարտության կողմեր: Բայց կան բացառություններ: Եվ ես պարոն վարչապետին ասել եմ, որ եթե խոսքը գնում է ռուսական կամ ամերիկյան ռազմական տեխնիկայի գնման մասին, ապա մենք, իհարկե, նախընտրում ենք երկրորդ տարբերակը: Եվ դա զգալիորեն կբարձրացնի երկրի կարողությունները: Եվ այդ ժամանակ կդադարեցնի զենքի մատակարարման հարցերում լիովին կախված լինել մեկ ուժից: Հասկանալի է, որ այստեղ առաջին հերթին Հայաստանի աշխարհագրական դիրքը է: Բայց, կարծում եմ, Հայաստանը կարող է արդեն դուրս գալ միջազգային շուկաներ», - ասաց Ջոն Բոլթոնը: «Կառավարությունը սահմանափակված չէ: Եթե ԱՄՆ-ն ձեռնտու առաջարկներ ներկայացնի, մենք կարձագանքենք», - մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, ամերիկյան զենքերը թանկ են և պահանջում են վերապատրաստում, սակայն հայկական ուժերը ծանոթ են խորհրդային նմուշների բուլղարական զենքին և դրանք ավելի էժան են: Ավելին, ինչպես արդեն հայտնել է EADaily- ը, 2016-2017 թվականներին պատվերների ֆենոմենալ պահանջարկից հետո այս տարի նվազել են բուլղարական զենքի պատվերները: Այդ թվուն նաև Սիրիայի զինված ուժերին զենք մատակարարելը ԱՄՆ-ի դաշնակիցներին աջակցելու պետական ծրագրի շրջանակներում, որը կապված է Սիրիայում ակտիվ ռազմական գործողությունների ավարտի հետ: Օրինակ, Վազովսկի մեքենաշինության գործարանի (VMZ) գործադիր տնօրեն Իվան Գետսովը սեպտեմբերին հաստատեց բուլղարական «24 ժամ» տպագրությանը, որ ընկերության եկամուտը նվազել է: «Այո, կան պայմանագրեր: Ծավալը 2016 և 2017 թվականներին նման չէ, բայց դա բավարար է VMZ-ի համար գոյություն ունենալու և զարգանալու համար», - ասաց Իվան Գեցովը և բացատրեց, որ այժմ ընկերությունը գերազանցում է նախորդ տարիների օգտագործումը, ինչի համար էլ նվազել է եկամուտը: Բուլղարիայի «Աշխատանքի» համաձայն, տարվա առաջին կիսամյակում VMZ- ի եկամուտները նվազել են 67% -ով և կազմել 76.9 մլն լև (մոտ 38 մլն եվրո): Սակայն թերթը նշում է, որ արտադրության անկումը հարված է հաացրել ռազմարդյունաբերական համալիրի բոլոր բուլղարական ձեռնարկություններին: Եվ այս իրավիճակում Միացյալ Նահանգները կարող էին աջակցել բուլղարական գործընկերներին `«բեռնելով» նրանց հայկական պատվերներով: Ում հաշվով է դա կատարվում, մնում է անհայտ: Սակայն, հաշվի առնելով թռիչքների հաճախականությունը Բուրգաս-Երևան երթուղով, ծավալը բավականին զգալի է և կարող է համեմատվել կնքված, բայց դեռ չիրագործված ռուսական պայմանագրի հետ:
Ի դեպ, նոյեմբերի 22-ի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի Բուլղարիա այցից հետո և Երևանում երկու երկրների զինված ուժերի երկկողմանի համագործակցության ծրագրի ստորագրման նախօրեին «Վազովսկայա Մեքենաշինական գործարանի» մամուլի ծառայությունը հաղորդեց, որ որոշում է ընդունել վճարել ընկերության բոլոր աշխատակիցներին մինիմալ աշխատավարձի չափով (561 լև-286 եվրո) Սուրբ Ծննդյան բոնուս: «Որոշումն ընդունվեց VMZ-ին լավ եկամեւտներ երաշխավորող պայմանագիրը կնքելուց հետո», - ասված է հայտարարության մեջ: Սակայն, սեպտեմբերին, VMZ-ի ղեկավար Իվան Գեցովը հայտարարեց, որ բոնուսային համակարգը կասեցված է և կարող է վերսկսվել նոր պայմանագրերի համաձայն ֆինանսավորման սկսելուն պես:

Նյութը թարգմանեց  Գոհար Հովհաննիսյանը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/11/2018

ԱՄՆ֊ը կոչ է արել շարունակել ղարաբաղյան խնդրի շուրջ լարվածության թուլացման ջանքերը

Artsakhpress.am կայքը գրում է.
Վաշինգտոնը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել ղարաբաղյան խնդրի շուրջ լարվածության թուլացման ջանքերը և հասարակություններին պատրաստել խաղաղության, այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Գրեգորի Մաքրիսի՝ կառույցի մշտական խորհրդին ուղղված նամակում:
«Ղարաբաղյան խնդիրը արդեն շատ երկար է ձգվում, և հիմա եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության: Վաշինգտոնը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների միջև հաստատված վերջին կառուցողական շփումներով», - հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը:
«Կողմերը պետք է օգտվեն ստեղծված հնարավորությունից և ուղիներ գտնեն՝ կարգավորումն առաջ տանելու համար», - ընդգծել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարը՝ հավելելով․ - «Մինսկի խմբի համանախագահները մի շարք քայլեր են առաջարկել, որոնք կողմերը կարող են ձեռնարկել՝ լարվածությունը հետագայում ևս նվազեցնելու և շփումները բարելավելու համար»:
«Միացյալ Նահանգները աջակցում է միջնորդների այդ խորհուրդներին, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչի լիազորություններն ընդարձակելու ու շփման գծում հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմների ստեղծման առաջարկներին, և կարծում, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել այս քայլերի իրագործմանը», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի նամակում:
«Միացյալ Նահանգները վճռական են շարունակել համագործակցությունը կողմերի հետ՝ հակամարտության կայուն ու խաղաղ կարգավորումը գտնելու համար, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/10/2018

Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա․ Դավիթ Տոնոյանը՝ ամերիկյան զենք գնելու մասին

News.am կայքը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Դավիթ Տոնոյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ռազմական համնագործակցության հարցեր չեն քննարկել։
Հարցին, թե  Ջոն Բոլթոնի հետ քննարկել են արդյոք Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունները, նախարարն ասաց, որ զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ինչ կարողանում են գնում են. «Չենք քննարկել ամերիկյան զենք գնելու մասին հարց»։
Հարցին, թե առաջարկ  ստանալու դեպքում զենք կգնեն, Դավիթ Տոնոյանն նշեց, որ գոյություն ունի գին, որակ, մատակարարման ժամկետներ, բայց, ըստ նախարարի, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։
Նախարարը նաեւ ասաց, որ Բոլթոնի հետ քննարկել են Սիրիա հումանիտար ստորաբաժանում ուղարկելու հարցը, եւ անպայման ուղարկելու են ստորաբաժանումը։
«Սիրիա հումանիտար ստորաբաժանումներ ուղարկելու հետ կապված եղել է  քննարկում,  իհարկե, ուղարկվելու են եւ տեխնիկական, եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրներն են լուծվում, որպեսզի տեղակայումն արդյունավետ լինի»,- ասաց նա։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/10/2018

Մեր զենքը, զինամթերքը ցանկացած պարագայում ավելի լավն է, քան ռուսականը


Analitik.am կայքը գրում է.
ԱՄՆ դեսպանատանը կայացած   ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական  Ջոն Բոլթոնի ասուլիսի ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը հարց հնչեցրեց  Բոլթոնի հայտարարության մասով՝ կապված նրա հետ, որ  ԱՄՆ նախագահ Թրամփն է  որոշում  շրջանցել  «Ազատության աջակցության ակտ»-ը, թե ոչ: Հարցը վերաբերում էր նրան, որ արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է շրջանցել այդ ակտը՝ զենք վաճառելով Ադրբեջանին և արդյոք այդ դեպքում Հայաստանը նույնպես հնարավորություն կունենա ոչ այդքան մեծ գումարներով զենք գնել: Բոլթոնն ի պատասխան ասաց, որ այս պահին դեռևս որոշումը կայացրած չէ. «Ես չեմ կարող կանխատեսել, թե դա ինչպիսին կլինի՝ կողմերին զենքի վաճառքը ավելացնելու վերաբերյալ, բայց իրավիճակն այսպիսին է՝ Հայաստանն իր զենքը ձեռք է բերում մեծամասամբ Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից: Այս հանգամանքը, անշուշտ, չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի դա ազդեցության  մեծ լծակ է տալիս Ռուսաստանին կողմերի նկատմամբ և խաղաղության չի բերում: Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ, և մեր զենքը, զինամթերքը ցանկացած պարագայում ավելի լավն է, քան ռուսականը, և սա մենք պետք է դիտարկենք մեր օրենքների շրջանակում»:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/10/2018

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում


Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքովԴավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀայաստանիՀանրապետության շուրջ ստեղծվածանվտանգության միջավայրըԿարծիքներ ենփոխանակվել տարածաշրջանային և միջազգայինմի շարք հարցերի շուրջ:
Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆմասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքիդերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքինկյանքումայնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/10/2018

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է միջազգային համաժողովների

Հոկտեմբերի 15-ից 19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին, որը հյուրընկալվել էր ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի կողմից: Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարին նվիրված միջոցառման լիագումար նիստի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարևորել է միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդման գործում տեղեկատվության և հետախուզական տվյալների օպերատիվ փոխանակման նշանակությունը, առաջարկել դիտարկել համապատասխան մեխանիզմների և ընթացակարգերի ձևավորման հնարավորությունը:
Վաշինգտոնից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Վիսբադենում հոկտեմբերի 17-ից 19-ը անցկացված Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա խորհրդաժողովին, որը հյուրընկալվել էր Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի կողմից:
Հանդիպումը նվիրված էր միջազգային արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին արձագանքելիս գործընկերության ամրապնդման և փոխգործունակության զարգացման ուղիների և միջոցների շուրջ մտքերի փոխանակմանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/10/2018

«Չի լինելու այդպիսի բան». Դավիթ Բաբայանը հարկ է համարում թարմացնել իրականությունը մոռացածների հիշողությունը

Armlur.am կայքը գրում է.

Մենք չունենք գրավյալ տարածքներ: Անդրադառնալով Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը` Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հարկ համարեց հիշեցնել իրականությունը: Նախ հիշեցնենք` EVN Report-ին տված հարցազրույցում Միլսն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Նրա խոսքով, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն ընդունելի իր համար: «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Այն, ինչ լսել եմ, փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- մասնավորապես ասել է Ռիչարդ Միլսը: 



Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարծում է` կարևոր է` բոլորն էլ ևս մեկ անգամ իմանան` ինչ է նշանակում օկուպացիա և գրավում. «Դա նշանակում է` պլանավորված  մի գործընթաց` ուրիշի տարածքին տիրանալու, սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով: Աշխարհի պատմության մեջ շատ են եղել այդպիսի նախադեպեր: Մենք այդպիսի նպատակ չենք դրել. ի սկզբանե արցախյան ազգային ազատագրական շարժումը որևէ սահմանների փոփոխություն չի ենթադրել: Այսինքն` ուժի մոտ փորձել է ինքնորոշվել և փոխել իր կարգավիճակը և վերամիավորվել  Հայաստանի հետ»: Դավիթ Բաբայանը հիշեցնում է` Ադրբեջանի պատասխանը տեսան բոլորը` ցեղասպանություն, ոչնչացում, պատերազմ, այն էլ երկու անգամ` ապրիլյան պատերազմն այդ թվում: 



«Ի՞նչ է նշանակում «գրավյալ տարածքներ»: Ադրբեջանն էլ միշտ ասում է` վերադարձ պիտի լինի 88 թվականին: Ի՞նչ վերադարձ 88 թվականին, արդյոք կարելի՞ է իրավիճակը վերադարձնել: Այժմ միանգամայն այլ իրավիճակ է` նոր պետություն, նոր աշխարհաքաղաքական իրողություն, նոր պետություն. (Ադրբեջանում հայատյաց քաղաքականություն է): Ինչպե՞ս էին Հունգարիային կաշառել, Սաֆարովին գնել, ազատել. սա հարված էր ժողովրդավարությանը, կոռուպցիայի ցայտուն դրսևորում էր»: ArmLur.am-ի զրուցակիցը նկատում է, որ Ադրբեջանի նման գործողությունները տեսնողները մշտապես լռում են: Այդ դեպքում հարց է առաջանում` իսկ մե′նք ինչո՞ւ պետք է վերադառնանք 88 թվականին կամ մինչ այդ, այդ թվում` սահմանների առումով: «Սահմանները մեզ համար գերնպատակ չեն: Կրկնում եմ` մենք օկուպացիա չենք արել որևէ մեկի տարածքները: Մենք ստիպված ազատագրել և չեզոքացրել ենք այն կրակակետերը, որոնք մահ էին սփռում Արցախի նկատմամբ: Բա ի՞նչ անեինք, չանեի՞նք: Եվ հիմա վեդարաձն անցյալին պարզապես անիրատեսական է, դա նոր ցեղասպանություն է Արցախի նկատմամբ: Ես չեմ կարծում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների գրեթե նախկին դեսպանն ուզում է, որպեսզի ցեղասպանություն լինի հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ եթե չի ուզում որպեսզի լինի ցեղասպանություն, այդ դեպքում նախ և առաջ պետք է համապարփակ կարգավորման հարց ներկայացվի: Հայկական կողմը զիջումներ, այն էլ` միակողմանի, չի կարող անել: Ո՞ւմ զիջում անի` ագրեսորին և ֆաշիստի՞ն, ահաբեկչի՞ն»,- շարունակեց Դավիթ Բաբայանը: 



Վերջինս հերթական անգամ հիշեցրեց` իրենք պատրաստ են քննարկել տարբեր հարցեր, իսկ դրա համար նախ և առաջ պետք է վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը: Արցախը, ինչպես հայտնի է, մասնակից չէ: Դավիթ Բաբայանի առաջ քաշած հաջորդը նախապայմանն այն է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի հայատյաց գաղափարախոսությունից: «Նույն միջազգային հանրությունը պետք է քայլեր գործադրի, որպեսզի Ադրբեջանում ժողովրդավարական համակարգ լինի, այդ երկիրը ֆաշիզմից և տոտալիտարիզմից հրաժարվի: Այս ամենը փոխկապակցված են մեկը մյուսի հետ: Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, «Ազատության» կայանի փակումն ուղիղ կապ ունեն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հետ, իսկ ժողովրդավարական պետությունը չի կարող ֆաշիստական և ահաբերկչական երկրի հետ խնդրանքով խոսի կամ նրա քմահաճույքին թողնի իր բախտը: Չի′ կարող նման բան լինել: Հետևաբար մենք պատրաստ ենք քննարկել տարբեր հարցեր»,- նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: Վերջինիս խոսքով` տարածքների հարց Արցախի համար գոյություն չունի, կա սահմանների խնդիր: «Դե պարզ է` Ադրբեջանն էլ պահանջում է. մենք էլ ունենք սահմանների հետ խնդիրներ. բա Գետաշե՞նը, Մարտունաշենն ո՞ւմն են, բա Չարդախլո՞ւն, որ կենացներ էին ասում մարշալների մասին: Դա Հյուսիսային Արցախ չէ՞: Արցախյան ազատագրական շարժման հետևանքո՞վ չեն նրանք դարձել փախստական: Վերջապես կա Նախիջևանի հարցը, որը ևս բարձրացնելն Արցախն իրավասու է: Երբ Ջուղայում խաչքարներ էին ոչնչացնում, ինչո՞ւ  էր միջազգային հանրությունը պապանձված. ոչ ոք չխոսեց: Այդ ամենն իրար հետ կապված են: Մենք հարգում ենք բոլորի կարծիքը, ընդունում ենք, որ ամեն մարդ ունի իրավունք կարծիք հայտնելու: Սա էլ մեր կարծիքն է` մենք ասում ենք`  ֆաշիստական երկրի հետ չենք կարող կամովի դառնալ համակենտրոնացված ճամբարի անդամներ: Չի լինելու այդպիսի բան»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/09/2018

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին



Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/08/2018

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին, ռազմական կցորդին և գնդապետ Ջեյմս Թոմսոնին

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ԱՄՆ նահանգային համագործակցության շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ փոխգործակցության 15 ամյակի միջոցառումների անցկացումը այս տարվա սեպտեմբեր ամսին:
Կողմերն անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության այլ օրակարգային հարցերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներին:
Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է շփման գծում հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջանի հատվածում տիրող իրավիճակը։








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`