Showing posts with label ԱՀ ՊՆ. Show all posts
Showing posts with label ԱՀ ՊՆ. Show all posts

07/12/2019

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/12/2019

«Հանուն հայ զինվորի»  ՀԿ-ն իրականացրեց հերթական ծրագիրն Արցախի հյուսիսարևելքում

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն իրականացրեց հերթական բարեգործական ակցիան։ Նոյեմբերի 28ից-29-ը կազմակերպության անդամները եղան Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում և նրանց պահպանության տակ գտնվող մարտական դիրքերում։ Օժանդակ օգնության կարգով վերջիններիս հանձնեց մի շարք իրեր, այդ թվում՝ անձրևապաշտպան արտահագուստ և մթերք։ 
 Զորամասերին մասնավորապես հանձնվեցին ռեզինե երկարաճիտ կոշիկներ, ձյուն մաքրող բահեր, անձրևանոցներ, ինչպես նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված «Նոյան» հյութեր և մուրաբաներ և ՀՖՖ-ի կողմից տրամադրված սպորտային համազգեստ և այլ պարագաներ՝ նախատեսված զորամասերի ֆուտբոլային թիմերի համար։
- Շնորհակալ ենք դրամահավաքի բոլոր մասնակիցներին, որոնք ակտիվորեն մասնակցում են մեր նախաձեռնություններին և աջակցում բանակին այս կամ այն չափով,- նշեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ վերը նշված իրերը գնվել են դրամահավաքի արդյունքում, որի ընթացքում հավաքվել էր 742.467 ՀՀ դրամ և 100.000 ռուբլի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում մահացած զինծառայողը ազգությամբ եզդի էր, այս տարվա հուվարին էր զորակոչվել

Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած  ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:
Նրա պատմեց, որ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր  զորակոչվել այս տարվա հունվար ամսին:
«Արթուրին տատն ու պապն էին խնամում, նրա ծնողներն ամուսնալուծված էին:Մայրը Մասիսի շրջանում էր ապրում, մենք նրանից տեղեկություն չունեինք ընդհանրապես, հայրն էլ ամուսնացած էր, արտասահմանում է ապրում: Ինքը մոր մոտ է ապրել, հետո տատն ու պապը բերեցին իրենց մոտ: Հոր կողմից մի եղբայր ունի, իսկ մայրն ամուսնացած չի: Շատ հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր, թե ինչ է եղել, դեպքը ոնց է եղել, դեռ չգիտենք»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ մահացած զինծառայողի տատն ու պապը թոշակառու են զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել. ՊԲ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/11/2019

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային շրջայցով եղել է Արցախում

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային շրջայց են իրականացրել հյուսիսային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զորամասերում, եղել առաջնագծում, տեղերում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել այն բոլոր աշխատանքներին, որոնք ավարտվող բանակային տարվա ընթացքում իրականացվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության ծրագրով:
 Բարձրաստիճան հյուրերը շնորհակալություն են հայտնել զինվորականներին հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար և խրախուսել առավել աչքի ընկած զինվորականներին: Վերջիններս էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ինչպես առայսօր, այսուհետ ևս պատրաստ են անթերի կատարել առաջադրված մարտական խնդիրները և օպերատիվ-մարտավարական իրադրության յուրաքանչյուր զարգացման դեպքում անխախտ պահել մեր երկրի սահմանները:
   Աշխատանքային շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը նախանշել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային պետք է լինեն ռազմաքաղաքական համագործակցության հետագա ժամանակահատվածում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զորավարժություն ՊԲ-ում

Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հետևել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:
Պայմանական մարտադաշտում ծավալվող զարգացումների շրջանակում ուժեղացված գումարտակը, որը մինչ այդ բերվել էր մարտական պատրաստականության <<ԲԱՐՁՐ>> աստիճանի և զբաղեցրել մարտական կիրառման շրջանը, անցնում է պաշտպանության, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, մարտ վարելով մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցնում վերջինիս և, օգնության եկած ուժերի հետ անցնելով հակագրոհի, վերականգնում նախկինում կորցրած բնագծերը:
Զորախաղերի արդյունքում արձանագրվել են գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ պայմանավորված մարտավարական գործողություններ, առաջադրված խնդիրների կատարման բարձր ցուցանիշներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/11/2019

Վիրավորվել է Ռաֆայել Ազիզյանը

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
 Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/11/2019

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը աշխատանքային այցով եղել է Արցախում

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Արտակ Դավթյանը եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, ծանոթացել կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնող աշխատանքներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/11/2019

ԱՀ նախագահը շրջայցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող մի շարք զորամասերում

Նոյեմբերի 27-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել նորակառույց ճաշարանի, կաթսայատան ու զորանոցի բացման արարողություններին: Հանրապետության նախագահը գնահատել է կատարված աշխատանքների որակը՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ նշված զորամասերում ուսումնամարտական խնդիրները կյանքի կկոչվեն շատ ավելի բարձր մակարդակով: Շահագործման հանձնված նոր շինությունները տիպային են, կառուցված արդի բոլոր չափանիշներին համապատասխան, հագեցած նորագույն տեխնիկական ու շինարարական լուծումներով:

Նշենք, նաև որ ՊԲ-ում ավարտին են մոտենում տասնյակ այլ կառույցների շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվեն բազմաթիվ զինծառայողների կենցաղային ու ծառայողական պայմանները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/11/2019

Ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Նոյեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:
Կարևորելով նման ձևաչափով հանդիպումները առաջխաղացման ներկայացված սպաների կենսագրականներին ծանոթանալու և հետագա ծառայության վերաբերյալ խնդիրների առաջադրման տեսանկյունից՝ բանակի հրամանատարը շնորհավորել է ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս կպահպանեն բարձր նշաձողը և իրենց կդրսևորեն միմիայն լավագույն կողմերով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 1300 կրակոց

Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1300 կրակոց:
            ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/11/2019

Կարեն Աբրահամյանը աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում

Նոյեմբերի 19-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանության բանակի մի շարք զորամասերում, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ: Միավորման և զորամասերի հրամանատարները բանակի հրամանատարին են ներկայացրել ընթացիկ տարվա ընթացքում մարտական պատրաստության պլանով նախատեսված և իրականացված աշխատանքները: Ուշադրության կենտրոնում են եղել նաև այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն ունեն ծառայողական ու մարտական առաջադրանքների կատարման որակի և ժամկետների վրա:
       Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարը կարևորել է յուրաքանչյուր ստորաբաժանման և անհատ զինծառայողի համակողմանի պատրաստությունը, առկա մարտական հնարավորությունները ցանկացած պահի արդյունավետորեն կյանքի կոչելու ունակությունները:
      Աշխատանքային շրջայցի ավարտին Կարեն Աբրահամյանը զորամասերի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ է տվել ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/11/2019

Ռազմական խորհրդի նիստ ՊԲ-ում

Նոյեմբերի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ՝ <<միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը մարտական կանոնադրությունների պահանջներին և զարգացման ուղիները: Կառավարման համակարգերի վիճակը, պրոբլեմային հարցերն ու զարգացման ուղիները>> թեմայով:

Խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ոլորտային ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված օղակների համապատասխան պաշտոնատար անձինք:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հարցում կարևորվել օրակարգային հարցերի համալիրը, համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ, որոնք վերաբերվում էին կառավարման մարմինների, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վիճակին, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությանը և հարակից այլ բնագավառների:

Զեկույցներն ու ելույթները ընդմիջվել են քննարկումներով, որոնց մասնակցելու և սեփական կարծիքները արտահայտելու հնարավորություն է տրվել ներկա սպայակազմի բոլոր ներկայացուցիչներին:

Ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը քննարկված թեմաների վերաբերյալ ցուցումներ է տվել ներկաներին և հանձնարարել հետագա ծառայության կազմակերպման ժամանակ, բացի արդեն իսկ գործող ղեկավար փաստաթղթերից, առաջնորդվել նաև ռազմական խորհրդի որոշման դրույթներով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/11/2019

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է : Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Երեկ Արցախում ականի պայթյունից վիրավորվել է ժամկետային զինծառակող Ա. Սադյանը: Նրան Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել են»,-ասաց համայնքի ղեկավարը: Նա հայտնեց, որ զինծառայողին տեղափոխել են Ստեփակերտի հոսպիտալ:

Նյութը՝ Tert.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/11/2019

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց

Նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/11/2019

«Ամուր թիկունք՝ հզոր բանակ». ամփոփում

 «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում «Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամները օգոստոսի 25-28-ը եղան ԱՀ ՊԲ 4 զորամասերում: Ծրագրի նպատակն էր բարձրացնել զինծառայողների ռազմահայրենասիրական ոգին, նպաստել ազգային ինքնագիտակցության բարձրացմանը և բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, ինչպես նաև հարստացնել գիտելիքները տեղեկատվական անվտանգության ոլորտում: Դրանց իրագործման համար կատարվել են մշակութային միջոցառումներ և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ թեստավորումներ և այդ ամենը լուսաբանվել է banak.info կայքում: 

  ՀԿ-ն իր կազմավորման 3-րդ ամյակը նշեց Արցախում, որի առթիվ պարգևատրվեցին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի զինվորներ և նույն զորամասերի հրամանատարական կազմից Արմեն Մարկոսյանը, Արման Հովհաննիսյանը, Զարզանդ Մխիթարյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը և Կարեն Շաքարյանը ստացան շնորհակալագիր «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար։ Իսկ ՀԿ-ն ստացավ պատվոգիր պաշտպանական շրջանի հրամանատարի կողմից՝ զորմասերում մշտապես նման ծրագրեր իրականացնելու համար: 

 Ինչպես ամեն այցին, այս անգամ ևս ՀԿ-ն օժանդակության կարգով զորամասերին հանձնեց որոշ իրեր. տեսահսկման սարքավորում՝ դիրքերում դիրտարկումներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ջրի ուսապարկեր, սպարտային շապիկներ և գնդակներ:

 Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում համագործակցություն է եղել․ 
1. ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,
2.ՀՀ պաշտպանության նախարարության, 
3. Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, 
4. ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի,
5. «Լեգիտիմուս» ՍՊԸ-ի, 
6. Combat և Max-Kar զինվորական խանութների, 
7. «Royal Armenia» ընկերություն,
8. Mybookstore առցանց գրախանութի, 
9. «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ի` www.shamshyan.com կայքի,
10. www.ditaket.am կայքի, 
11. www.erit.am կայքի, 
12. www.khatutik.ru կայքի հետ: 

 «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական ՀԿ-ն 3 տարի է ծավալում է նման գործունեություն, նպատակ ունենալով պահպանել ազգ-բանակ փոխհարաբերությունները: Իսկ հաջորդ ծրագրերը երկար սպասեցնել չեն տա:

Լիանա Բրյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/11/2019

Արցախ, հյուսիսարևելյան ուղղություն․ ֆոտոռեպորտաժ

Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս, մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.