Showing posts with label ԱՀ ՊԲ. Show all posts
Showing posts with label ԱՀ ՊԲ. Show all posts

07/09/2018

Տանկային հրաձգություն

Տանկային անձնակազմերի մասնագիտական ունակությունները կատարելագործելու և նշանակետերի ուղղությամբ տարբեր եղանակներով կրակային խնդիրներ լուծելու նպատակով սեպտեմբերի 6-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում անց են կացվել <<Տանկերից մեծ հեռավորության վրա հրաձգության վարժություններ>> թեմայով պարապմունքներ, որին մասնակցում էին կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային զորամասերից մեկի զինծառայողները:
 Դասակների կազմով իրականացվող պարապմունքի մեկնարկին հրամանատարությունը ներկայացրել է թեման, առաջադրանքի կատարման ժամանակն ու անցկացման կարգը, հիշեցրել անվտանգության կանոնները և առաջադրված խնդիրների լուծմանն առնչվող այլ մանրամասներ: Այնուհետև, համապատասխան ազդանշան ստանալուց հետո, տանկերը դուրս են եկել բնագիծ, կրակային աջակցություն ցուցաբերել պաշտպանությունում գտնվող հրաձգային ստորաբաժանումներին և դիպուկ կրակով ոչնչացրել պայմանական հակառակորդի տեխնիկական միջոցներն ու կենդանի ուժը:
 Պարապմունքի ավարտին վերադաս հրամանատարությունը, մասնակից տանկային անձնակազմերին, նկատված թերացումների վերացման համար առաջադրել է անհրաժեշտ ցուցումներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/09/2018

Հնգօրյա հավաք-պարապմունքներ ԱՀ ՊԲ-ում

Պաշտպանության բանակի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ից մեկնարկել են մասնագիտական հավաք-պարապմունքներ, որոնց ներգրավված են կենտրոնական ենթակայության զորամասերի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և գնդացրային ջոկերի հրամանատարները:
 Հնգօրյա պարապմունքների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստանալու կատարելագործել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, իրականացնել փորձի փոխանակում, հստակեցնել այն առաջնահերթությունները, որոնք միտված են ամենօրյա ծառայողական պարտականությունները առավել բարձր արդյունավետությամբ կատարելուն: Հավաք-պարապմունքներն ավարտվելու են ստուգարքներով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/08/2018

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 2500 կրակոց

Օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
  ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2018

Արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում. Սենոր Հասրաթյան

ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը իր facebook-յան էջում գրում է. 
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում  նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ  այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝պարբերաբար իրենց իսկ սադրած  սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին <<հերոսաբար>> դիմագրավում իրենց <<փառավոր>> բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրաիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագորգոռ հայտարարությունը. <<Բնականաբար առայսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ....    Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին...>>
 Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով... Իսկ առայսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում պ-րն Ջաբրայիլով հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ  քո մաշկի վրա զգացել ես և 1992-ից 94 թվականներին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/08/2018

Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1500 կրակոց, ինչպես նաև ձեռնարկել է հարձակման փորձ

Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
  Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց խումբը ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
  ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը պարտադրել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/08/2018

ՊԲ ստորաբաժանումները ետ են շպրտել հակառակորդին ելման դիրքեր. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
 ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:
 Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
 Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/08/2018

Վերջին 7 օրերի ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց

Օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
   ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/08/2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերի համաձայն նոր նշանակումներ ԱՀ ՊԲ-ում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին: 
Նախագահի այլ հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Կարեն Շաքարյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար։

Այս մասին հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/08/2018

Աշխատանք տեղանքում. ԱՀ ՊԲ

Օգոստոսի 6-ից 8-ը Պաշտպանության բանակի հարավային և հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ, որոնք միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի և տարբեր ծառայությունների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման և իրադրության հավանական զարգացումների դեպքում:
 Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղանքում իրականացվող աշխատանքները կարևորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական գործողությունների գնահատման և դրանց համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում` շեշտելով, որ յուրաքանչյուրի գործառութային պարտականությունների տեսական իմացությունը հանդիսանում է գործնականում այն կիրառելու կարևոր նախապայման:
 Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում միավորումների, զորամասերի և համապատասխան ծառայությունների պատասխանատուները հանդես են եկել իրենց առաջադրված խնդիրներից ածանցվող զեկույցներով:
 Ամփոփելով դաշտային երթի արդյունքները գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հետագա անելիքների վերաբերյալ մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/08/2018

Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող

Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/08/2018

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, արձակելով 2000 կրակոց

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
 ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/07/2018

Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց

Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
  ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/07/2018

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Արցախում վիրավորված զինծառայողների մասին, չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2018

ՊԲ մի շարք զորամասերում մեկնարկել են 2018թ. բանակային ուսումնական տարվա ձմեռային փուլի ամփոփիչ ստուգումները

Հուլիսի 2-ից ՊԲ մի շարք զորամասերում մեկնարկել են 2018թ. բանակային ուսումնական տարվա ձմեռային փուլի ամփոփիչ ստուգումները, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Հետևողականորեն իրականացվող այս միջոցառումը նպատակ է հետապնդում մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:
Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/06/2018

Հայ դիպուկահարները 2134 մետրից խոցել են հակառակորդին․ տեսանյութ

Ժամեր առաջ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի facebook-յան էջում կատարվել է գրառում, համաձայն որի 2134 մետր հեռավորությունից հայկական ԶՈւ-երը խոցել են հակառակորդին։ 
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում բավականին ակտիվ զորաշարժեր և զորքերի կուտակումներ են իրականացրել առաջնագծում, և հատկապես ակտիվ են եղել դիպուկահար և հատուկ նշանակության խմբերը։ 
Ստորև ներկայացնում ենք խոցման տեսանյութը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/06/2018

Կանխվել է դիվերսիոն գործողություն. ԱՀ ՊԲ

ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում նկատվել են նաև ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

        ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Տիգրանակերտ» զորավարժարանում գործողությունները մեկնարկել են հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամիավորորումներից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակման սցենարով

Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում: Զորախաղերին հետևել և մասնակիցներին համապատասխան ուսումնամեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով բացի ղեկավարման կետերում հրամկազմի գործողությունները վերահսկելուց, եղել է նաև կրակային դիրքերում և տեղում ստուգել պայմանական մարտադաշտում, ըստ մարտակարգերի, տեղակայված ստորաբաժանումների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին:

Նախքան պայմանական մարտական գործողություններին անցնելը, միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված պայմանական մարտական իրադրությունը, զեկուցել իրականացված միջոցառումների և ընդունված որոշումների մասին, կատարել տեղագրական ու մարտավարական կողմնորոշում:

<<Տիգրանակերտ>>զորավարժարանում գործողությունները մեկնարկել են հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում: Յուրային ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, վարել պաշտպանողական մարտ, այնուհետև անցնել հակագրոհի և, զբաղեցնելով առավել նպաստավոր բնագծեր, վերականգնել կորցրած դրությունը:

Զորախաղերի ժամանակ ստեղծված պայմանական իրադրությունը ոչ միայն առավելագույնս մոտեցված էր մարտական պայմաններին, այլև համապատասխանում էր մասնակից զորամասերի և ստորաբաժանումների իրական խնդիրներին:  Պայմանական մարտադաշտում հակառակորդը կիրառում էր ավիացիա և հրթիռահրետանային միջոցներ, հրանետանային համակարգեր, հերթապահ ուժերից բացի նաև դիվերսիոն-հետախուզական և դեսանտային խմբեր: Վերջիններիս հակազդելու համար բանակի ստորաբաժանումները կիրառել են մի շարք նոր զինատեսակներ և արդի տեխնիկական միջոցներ, որոնք գրագետ ընտրված մարտավարության, հմուտ ղեկավարման և անձնակազմի բարձր մարտական պատրաստականության շնորհիվ ապահովել են ակնկալվող դրական արդյունքները:

Երկաստիճան հրամանատարաշտաբային, իսկ ապա նաև մարտական հրաձգությամբ ուղեկցվող գումարտակային մարտավարական զորավարժությունը լիովին իրացրել է նախանշված ուսումնական նպատակները:

Զորավարժության ավարտին իմի են բերվել արդյունքները, վերլուծվել և ընդհանրացվել իրականացված բոլոր միջոցառումները և ըստ այդմ մասնակից հրամանատարներին, շտաբներին ու զորային մյուս կառույցներին առաջադրվել խնդիրներ` հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

              ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/06/2018

Խոցվել է ԱՀ ՊԲ անօդաչու թռչող սարք. ԱՀ ՊԲ-ի հայտարարությունը

Հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք: Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության  թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու  օդային դիտարկման  բնականոն գործընթացը և,միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/06/2018

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ: Հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում <<հավուր պատշաճին>> ներկայացնել սեփական զինուժի <<ձեռքբերումները>>, պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետև համացանցում տեղադրեց <<Պոլոնեզ>> համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:
Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում  նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/06/2018

Հակառակորդի կրակոցից վիրավորվել է Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: