02/08/2020

Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացան «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու:





Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի պաշտոնական կայքը




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`