29/06/2020

Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները


Հունիսի 26-ին 2-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը այցելել է մարտական  դիրքեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքներին։
Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Զորամիավորման հրամանատարը զրուցել է զինծառայողների հետ, տվել համապատասխան հրահանգներ:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`