21/06/2020

Պաշտոնից ազատվել է ՊԲ հրամանատարի երկու տեղակալ. /Ռազմինֆո/

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 21-ի հրամանագրերով պաշտոնից ազատվել են Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:
Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:
Գեներալ-մայոր Արզումանյանը ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել էր նաև նախկինում և ազատվել 2018-ի փետրվարին, ապա նույն տարվա հունիսին նշանակվել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ: Մեկ տարի անց Արզումանյանը կրկին նշանակվել էր ՊԲ հրամանատարի տեղակալ:

Գնդապետ Ստեփան Գևորգյան ՊԲ հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ էր նշանակվել 2019-ի հունիսին:


Նյութը՝ Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`