14/05/2020

Մեթոդական օգնություն ՊԲ մի շարք զորամասերում

ՊԲ վարչության համապատասխան բաժինների ու ծառայությունների սպաներից կազմված հանձնաժողովը, վերահսկողության և մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով, մայիսի 13-ին այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկը:
Առաջադրված խնդիրների շրջանակներում հանձնաժողովի անդամների կողմից վերահսկվել ու մեթոդական օգնություն է ցուցաբերվել մարտական պատրաստության միջոցառումների պլանավորման, մարտական կիրառման փաստաթղթերի ճշգրիտ վարման, զորահավաքային պատրաստության տվյալների ճշտման, պարապմունքների անցկացման, ինժեներական, հակահրդեհային և զինծառայությանն առնչվող մյուս բնագավառներում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերի վերաբերյալ:
Հավելենք, որ վերահսկողության և մեթոդական օգնության ցուցաբերման ծրագրով նախատեսված միջոցառումներ են իրականացվել նաև ՊԲ մի շարք այլ զորամասերում, որոնց վերջնական նպատակը շարունակում է մնալ նույնը` մեկ աստիճանով բարձրացնել զինծառայողների մարտունակությունն ու մասնագիտական պատրաստությունը, որպեսզի ունենանք ժամանակի պահանջներին համապատասխանող, առաջադրված մարտական խնդիրները կատարելուն մշտապես պատրաստ ու մարտունակ ստորաբաժանումներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`