14/04/2020

«Մեկ ծաղիկ= մեկ փամփուշտ» նախաձեռնության և «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի համատեղ ծրագիրը հասավ իր վերջնակետին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ Արթուր Բաղդասարյանը և Անահիտ Բախշյանը հանդես էին եկել «Մեկ ծաղիկ՝ մեկ փամփուշտ» նախաձեռնությամբ: Դրանից ստացված միջոցները փոխանցվել էին «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ին: Դրամահավաքի միջոցով ՀԿ-ն ձեռք է բերել 200 հատ ջրի ուսապարկ, որը համապատասխան ստորաբաժանումներին հատկացնելու նպատակով փոխանցել է ՀՀ ՊՆ-ին:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ծրագրի բոլոր մասնակիցներին և նախաձեռնողներին օժանդակության համար, ինչպես նաև տեղեկացնում, որ ամբողջ գումարը ծախսվել է նպատակին համապատասխան, թիրախավորված ծրագրերի միջոցով և բացառապես թափանցիկ կերպով: Իսկ հաշվետվությունը կարող եք տեսել կայքում:


Լիանա Բրյան





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`