14/04/2020

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի և «Armenian Wounded Heroes» հիմնադրամի օժանդակությունը Արցախին COVID-19-ի դեմ պայքարում շարունակվում է

ℹ️ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, «Armenian wounded heroes fund»-ի հետ համատեղ, շարունակում է կամավորական աջակցություն ցուցաբերել Արցախում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

▶️ Այդ նպատակով ձեռք են բերվել և ԱՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել հետևյալ բժշկական պարագաները՝

🔶 Ակնոցներ երկու տեսակի ընդհանուր՝ 100 հատ,
🔶 Բժշկական պաշտպանիչ արտահագուստ՝ 100 հատ, 
🔶 Զինվորական պաշտպանիչ արտահագուստ՝ 30 հատ,
🔶 Պաշտպանիչ վահաններ (կասկա)՝ 100 հատ,
🔶 Պաշտպանիչ դիմակ՝ FFP2- 100 հատ,
🔶 Գազային ռեսպիրատորներ՝ 21 հատ:



Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբ-ի facebook-յան էջը








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`