01/04/2020

Դրամահավաք՝ Արցախում կորոնավիրուսի պայքարի դեմ անհրաժեշտ իրերի գնման նպատակով

Սիրելի հայրենակիցնե՛ր,
ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը, իրականացրել էին համատեղ ծրագիր, որի շրջանակներում Արցախի Առողջապահության նախարարությանը տրամադրվել էին հատուկ միջոցներ՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Վիրուսի տարածման կանխարգելման և անհրաժեշտ այլ գործողությունների մեծածավալ բնույթից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել կրկին տրամադրել նմանօրինակ միջոցներ, որոնց գնման նպատակով «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն մեկնարկում է կարճատև՝ 5-օրյա դրամահավաք, որին մասնակցել ցանկացողները, կարող են գումար նվիրաբերել ստորև ներկայացվող միջոցներից իրենց ամենահարմար տարբերակով։ Անհրաժեշտ ապրանքների և միջոցների ցանկը, տեսկաները հստակեցված և համաձայնեցված են Արցախի համապատասխան գերատեսչությունների և ծառայությունների հետ։ 
Դրամահավաքի ավարտին www.banak.info կայքում կտեղադրվի մասնակիցների անվանական հաշվետվություն։
Դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել՝

Ինեկո բանկ (ընթացիկ հաշիվ)
2050080818251001 ստացող՝ Դավիթ Թորոսյան

Ինեկո բանկ  (քարտային հաշիվ)
4578 8900 0035 5444 ստացող՝ Դավիթ Թորոսյան

Idram  համակարգ 
434278565 ստացող՝ Դավիթ Թորոսյան 

Հարցերի. Առաջարկությունների և առձեռն գումար փոխանցելու ցանկության դեպքում, կարող եք զանգահարել 077035334 և 095035334 հեռախոսահամարներով, «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյան։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`