25/03/2020

Քաղաքում շրջող ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ հանուն քաղաքացիների առողջության

Ինչպես գիտենք նոր կորոնովիրուսով (COVID-19) պայմանավորված ՀՀ ԱԺ որոշմամբ հանրապետության ողջ տարածքում հայտարարված է արտակարգ դրություն: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանությունը՝ պարեկային մեքենաները, զրահամեքենաները և մի շարք հատուկ ստորաբաժանումների ծառայողներ ուժեղացված ծառայություն են իրականացնում ՀՀ ողջ տարածքում:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ և լուսանկարներ:

Ծանուցում

ՀՀ Քրեական օրենսգիրք
Հոդված 318. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը 
1. Իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով

2. Նույն արարքը, որը դրսեւորվել է հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
Հոդված 182. Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
  Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Լիանա Բրյան, Դավիթ Թորոսյան









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`