19/03/2020

Զրահատանկային ուժերի մարզումներ


2020թ. բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ում անց են կացվում անձնակազմի մարտունակության մակարդակի բարձրացմանն ուղղված տարաբնույթ մարզումներ ու պարապմունքներ:
Այդ պարապմունքների շրջանակում ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 18-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:
Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին:





ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`