26/03/2020

Տանկավախության մարզումներ ՊԲ-ում


Անձնակազմի հոգեբանական պատրաստության ծրագրի շրջանակներում բանակի <<Ասպարեզ>> ուսումնական կենտրոնում  մարտի 26-ին անց են կացվել տանկավախության հաղթահարման մարզումներ, որոնց հետևել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

<<Տանկավախության հաղթահարումը, հրաձգային զենքի և նռնակների միջոցով հակառակորդի զրահատեխնիկայի հարձակման կասեցումը>> թեմայով պարապմունքների մեկնարկին, զորամասի հրամանատարը պարզաբանել է անցկացվող միջոցառման ուսումնական նպատակները, առանձնահատկություններն ու մեթոդները, որից հետո ծավալված ուսումնական կետերում նորակոչիկները ծանոթացել են անվտանգության կանոններին, հակատանկային նռնակների օգտագործման ու նետման կարգին, հրաձգային զենքով տանկերի ուղղությամբ կրակ վարելու առանձնահատկություններին: Բուն գործողության իրականացմանը զուգահեռ, ծավալվել են նաև հակատանկային կառավարվող համալիրների և նռնականետորդների կրակային դիրքեր, որոնց մարտական հաշվարկները, կատարելով տարբեր նորմացույցեր, զարգացրել են մարտավարամասնագիտական ունակությունները:

Պարապմունքների ավարտին ամփոփվել են արդյունքները և նշվել այն բոլոր դրական միտումներն ու տեղ գտած բացթողումները, որոնք պետք է հաշվի առնվեն հետագայում նման վարժանքների անցկացման ժամանակ:







ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`