24/03/2020

ՊԲ հրամանատարն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Մարտի 24-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպման մեկնարկին,  որին ներկա  է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այնուհետև բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ իրադրությունը, անդրադարձ է կատարվել հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`