05/02/2020

Հրամանատարական հավաքներ.ՊԲ

Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 3-ից 5-ը պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերի գումարտակների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ղեկավարությամբ, անց են կացվել հրամանատարական հավաքներ: Եռօրյա հավաքների առաջին օրը մասնակից սպաներին  ողջունել և նախատեսված միջոցառումներին անդրադրձել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Կարևորելով գումարտակ օղակում հմուտ և մասնագիտական գիտելիքներով ու ունակություններով օժտված սպաների դերը` բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նախատեսված պարապմունքների կազմակերպված և արդյունավետ իրականացման ու մասնակից անձնակազմի ակտիվ մասնակցության հարցերի  վրա: 

   Ըստ մասնագիտական խմբերի անցկացվող հրամանատարական հավաքները միտված էին ամրապնդելու գումարտակների հրամկազմի ունակությունները` զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման, ինչպես նաև նրանց գործնական և մեթոդական կարողությունների զարգացմանը: Անցկացվող հավաքները նպատակ ունեին նաև ստուգելու ստորաբաժանումների հրամանատարների պատրաստության մակարդակը` մարտավարական, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից:

     Հավելենք, որ նույն ժամանակահատվածում նման հավաքներ են անցկացվել նաև ՊԲ-ի միավորումների ենթակա զորամասերի՝ գումարտակ օղակի սպայակազմի ներգրավմամբ:






ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`