28/01/2020

Մեկնարկում է նոր մեծածավալ ծրագիր․ դրամահավաք-հանգանակությունն սկսված է

Հարգելի հայրենակիցնե՛ր
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, համագործակցելով «Հայ վիրավոր հերոսների» (Armenian wounded heroes fund) հիմնադրամի հետ, ուրախությամբ հայտարարում է նոր ծրագրի մեկնարկի մասին։
 Հերթական ծրագիրը նախատեսված է արևելյան, հարավարևելյան և հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերի պահպանության ենթակա մարտական դիրքերը բարձրորակ անձրևապաշտպան արտահագուստով համալրման համար։ 
Ծրագրի իրականացման համար «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն կիրականացնի բաց, թափանցիկ և հաշվետու դրամահավաք, որի անհրաժեշտ բյուջեն նախնական հաշվարկներով կկազմի շուրջ 35 մլն դրամ։ Ծրագրին բոլոր նվիրատուների անվանական ֆինանսական հաշվետվությունը կարող եք տեսնել www.banak.info  կայքում։
Դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել՝
Ինեկո բանկ (ընթացիկ հաշիվ)
2050080818251001 ստացող՝ Դավիթ Թորոսյան

Ինեկո բանկ  (քարտային հաշիվ)
4578 8900 0035 5444 ստացող՝ Դավիթ Թորոսյան

Idram  համակարգ 434278565 ստացող՝ Դավիթ Թորոսյան 

Հարցերի և առաջարկությունների համար կարող եք զանգահարել 077035334 և 095035334 հեռախոսահամարներով, «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանին։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`