26/12/2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ



Դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ամփոփել է 2019 թվականի ընթացքում զինված ուժերի հաջողությունները, կատարված աշխատանքը, խոսել առաջիկա ծրագրերի և միջոցառումների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը որպես տարվա կարևոր իրադարձություն առանձնացրել է  սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված լայնածավալ ռազմավարական զորավարժությունը, նշել, որ այն աննախադեպ էր իր ծավալով և պահեստազորայինների ընդգրկմամբ:

Խոսելով ռազմական բյուջեի և սպառազինության համալրման մասին՝ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ 2020 թվականին ձեռք կբերվի նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչը կնպաստի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`