03/12/2019

Մեկնարկում է նոր ծրագիր. համագործակցություն հանուն Արցախի հյուսիսարևելյան N զորամասի


Հարգելի հայրենակիցներ, «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն համագործակցելով «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի հետ, ուրախությամբ հայտարարում է նոր ծրագրի մեկնարկի մասին։
 Հերթական ծրագիրը ուղղված է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում ինժեներական աշխատանքների համար անհրաժեշտ որոշակի պարագաների, ցրտադիմացկուն ճտքակոշիկների ձեռքբերմանը  և ջրի որակի բարելավման աշխատանքների իրականացմանը։ 
Ծրագրի իրականացման համար «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն կիրականացնի բաց, թափանցիկ և հաշվետու դրամահավաք, որի արդյունքում հանգանակված գումարին «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը կավելացնի դրա կրկնակին։ Դրամահավաքը կտևի մեկ շաբաթ և կավարտվի դեկտեմբերի 11-ին։

Դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել՝
Ինեկո բանկ (ընթացիկ հաշիվ)
2050080818251001 ստացող՝ Դավիթ Թորոսյան

Արարատ բանկ (քարտային հաշիվ)
4375 1311 0014 2308 ստացող՝ Դավիթ Թորոսյան

Idram  համակարգ 434278565 ստացող՝ Դավիթ Թորոսյան 

Հարցերի և առաջարկությունների համար կարող եք զանգահարել 077035334 և 095035334 հեռախոսահամարներով, «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանին։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`