11/12/2019

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի իրականացրած աննախադեպ դրամահավաքի արդյունքում 4 զորամասեր կապահովվեն անհրաժեշտ իրերով

Հարգելի հայրենակիցներ, 
ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, համագործակցելով «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի հետ, մեկնարկել էր նոր ծրագիր Արցախի հյուսիսարևելյան N զորամասի համար, մասնավորապես ինժեներական աշխատանքների համար անհրաժեշտ որոշակի պարագաների, ցրտադիմացկուն ճտքակոշիկների և այլ պարագաների ձեռքբերման համար։
Ծրագրի իրականացման համար «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի իրականացրած բաց, թափանցիկ և հաշվետու դրամահավաքի արդյունքում հանգանակված գումարին «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը փոխանցել է ևս 4000 ԱՄՆ դոլլար (1.904.000 ՀՀ դրամ)։
Ուրախ ենք հայտնել, որ 1 զորամաս ընդգրկող ծրագրի համար մեկնարկած դրամահավաքին կատարված փոխանցումները ընդգրկել են այնպիսի ծավալներ, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ծրագիրը կիրականացնի 1 զորամասի փոխարեն 4 զորամասում, որից 2-ը բարձր լեռնային՝ հյուսիսարևելյան ուղղությամբ։ Զրամասերին կնվիրվեն ինժիներական գործիքներ, մետաղալար, ջրի տարաներ (10լ կանիստր) և անձրևապաշտպան արտահագուստ։ 
 «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում դրամահավաքին մասնակցած մեր բոլոր հայրենակիցներին ակտիվ մասնակցության համար, «Oval plastic» ընկերությանը՝ ջրի տարաների անվճար տրամադրման և «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամին ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար։
Տեղեկացնենք նաև, որ ինչպես միշտ, «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն օրեր անց վերը թվարկվածները անձամբ կհասցնի զորամասեր, առաջնագիծ մեր դիրքապահներին, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`