30/12/2019

ԱՀ նախագահի այցը հարավային սահմանագոտի

Նախատոնական անակնկալներից ու միջոցառումներից անմասն չեն մնացել հանրապետության հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինծառայողները և զինավանների բնակիչները: Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիրքապահների Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց հարազատ օջախներ, ինչպես նաև հետաքրքրվել օպերատիվ մարտավարական իրադրությամբ: Բարձրաստիճան հյուրերը հետևել են նաև նախորդ տարի Մեխակավանում բացված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ներկայացումներին, պարային համարներին,  մասնակցել զինավանում կազմակերպված տոնական միջոցառմանն ու ճաշկերույթին:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`