02/12/2019

Ադրբեջանի ՊՆ-ն չի հաստատում կորուստի մասին. /Razm.info/


Նոյեմբերի վերջին սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ուղղությամբ հակառակորդի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հաշիմով Սեբուհի Սաթարխան օղլուն (Həşimov Səbuhi Səttarxan oğlu), իսկ հետո Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է մարտական կորուստ ունենալու փաստը:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ առաջնագծում նման անուն ազգանունով զինծառայողի մահվան մասին լուրերն ապատեղեկատվություն են, և, իրենք առաջնագծում կորուստ չեն ունեցել: Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն իրականում հերքում է միայն առաջնագծում զոհվելու մասին հատվածը, և այլ մանրամասներ չի հաղորդում, թե ինչ է եղել այդ զինծառայողի հետ, կամ ընդհանրապես նա ինչ կարգավիճակում է:

Հաշիմովի ընկերոջ հետ կապ է հաստատում ադրբեջանական «Վեթենուղրունդա» լրատվակայքը, ով պատմում է, որ Հաշիմովին հուղարկավորել են ծննդավայր Ջալիլաբադի շրջանում՝ Նոյեմբերի 29-ին:

Հաշիմովը զորակաչվել էր այս տարվա հուլիսին և ծառայության անցել Գյանջա քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Նրան ուղարկում են Բաքվում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական հոսպիտալ, որտեղ վիրահատում են, ապա դուրս գրում, ինչից հետո՝ նոյեմբերի 28-ի գիշերը Հաշիմովը մահանում է տանը:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 42 կորստի մասին։


Հաշիմով Սեբուհի Սաթարխան օղլուն
(Həşimov Səbuhi Səttarxan oğlu)


Նյութը՝ Razm.info կայքի





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`